Երևան, 25.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանի օրակարգը կործանելու է ՀՀ-ն. եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ՀՀ անկախության օրն էր, որն արդեն 3-րդ տարի է՝ այսպես էլ տոն չի դառնում: Երեկ օրվա առթիվ իշխանությունն այցելեց Եռաբլուր՝ բառի բուն իմաստով ոտնատակ անելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների, անհետ կորածների ծնողներին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստի» հետ զրույցում հիշեցրել է՝ առաջին անգամ չէ, որ գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս «ձևաչափով» պղծում են Եռաբլուրը:

«Հիշենք, թե Փաշինյանն ինչպես էր պատերազմից հետո իր մոլագար երկրպագուների հետ դեպի «Եռաբլուր» քայլերթեր կազմակերպում: Հիշենք ամեն գնով Եռաբլուրի տարածք թափանցելու բոլոր փորձերը: Անձը մոլագար է: Մոլագարների մոտ բնավորության գիծ կա՝ անընդհատ գնում են այն վայրը, որտեղ իրենք հանցագործություն են կատարել. Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն իրենց հոգու խորքում շատ լավ գիտեն, որ 44-օրյա պատերազմի ավելի քան 4000 զոհերի, ինչպես նաև ընդամենը օրեր առաջ կարճատև պատերազմի ավելի քան 300 զոհերի մեղավորը հենց իրենք են, գլխավոր մեղավորը՝ Նիկոլ Փաշինյանը: Բացի այդ, ինքն այսպիսով ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած: Էլ ինչպե՞ս կարելի է բնութագրել այն, ինչ տեսանք»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ նա շեշտեց. «Ինձ մոտ տպավորություն էր, որ ոստիկանների մեծ մասը հայ չէ, այլ ադրբեջանցիներ ու թուրքեր, որոնք պարզապես տիրապետում են հայոց լեզվին: Ես չեմ պատկերացնում, որ հայ ոստիկանները 4 հոգով կարող են քարշ տալով տանել ու գետնին պառկեցնել 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորի ծնողին: Հայ տղամարդը չի կարող վայրենի ու անմակարդակ ձևով վերաբերվել զոհված զինծառայողների հարազատներին: Կարելի էր, չէ՞, գոնե ավելի կոռեկտ վերաբերվել այդ մարդկանց, որոնց դժբախտության թիվ մեկ մեղավորը այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանն են: Իսկ այդ 2 մետրանոց, 100 կիլոգրամանոց տղաներին ինչո՞ւ չեն տանում սահման պահելու, թե՞ դրանք հատուկ իր «ջանդակապաշտպաններն» են»:

Ինչ վերաբերում է անկախությանը, Համբարյանը շեշտեց. «Ինձ համար Անկախության օր չկա: Շնորհավորենք, որ այն, ինչ ունեինք 27 տարի, «Նիկոլ Անհողի» իշխանության գալուց հետո կորցրե՞լ ենք: Հաղթանակած մեր երկիրը վերածել են Պաղեստինի նման չկայացած երկրի: Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Ադրբեջանն ավարտել է ՀՀ սահմանին իր ռազմական օպերացիան ու հասել իր ուզածին: Այս նույն բառամթերքով Իսրայելը խոսում է Պաղեստինի հետ, երբ Պաղեստինի տարածքում ինչ-որ օպերացիա է իրականացնում: 31-ամյա ո՞ր անկախությունն է շնորհավորում Նիկոլը: Այն, որ թուրքը Ջերմուկից 2 կմ հեռավորության վրա՞ է, ո՞ր անկախության, այն, որ Խոզնավար-Սոթք հատվածում թուրքերը առաջ են եկել, թե՞ այն, որ Ներքին Հանդի մոտ թուրքը 5-6 կմ առաջ է եկել ու ամրացնում է դիրքերը: Ու Նիկոլը, որը յուրահատուկ ձևով տիրապետում է կեղծիքի ու մանիպուլ յացիայի արվեստին, հասարակության որոշ շերտերի անգրագիտությունից օգտվելով, փորձում է իր բոլոր ձախողումները նախկինների վրա գցել»:

Խոսելով Ադրբեջանի սանձազերծած վերջին ռազմական գործողություններից՝ քաղաքագետը հավելեց. «Սա ո՛չ նոր փուլ է, ո՛չ էլ նոր շրջափուլ: Սա 2020 թվականի կապիտուլ յացիոն ակտից հետո տեղի ունեցող հերթական ողբերգությունն է մեր պետության, մեր պետականության ու մեր ազգի համար: Անձը կապիտուլ յացիան ստորագրելուց ու թուրքերին բավարարելուց հետո 2 տարվա մեջ որևէ մի փամփուշտ բանակի համար չի գնել, ինչի մասին և հայտարարում է: Բանակը զինաթափելու, այն կազմաքանդելու ծրագրով Փաշինյանը փորձում է թուրքերին ցույց տալ, որ կատարում է նրանց պատվերներն ու պահանջները, իսկ բանակ չունենալը Ադրբեջանի թիվ մեկ պահանջներից մեկն է: Բայց կապիտուլ յանտ Նիկոլը չի՞ հասկանում, որ թուրքը դրանով չի բավարարվելու: Երբ թուրքն ասում է՝ ՀՀ-ն պետք է բանակ չունենա, դրանով հասկացնում է, որ երբ ուզենա՝ հարձակվելու է ու պատառ-պատառ անի արդեն ՀՀ տարածքները, ինչի վառ ապացույցը Ադրբեջանի՝ 2021-ի մայիսից սկսած սողացող օկուպացիան է»:

Թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի սանձարձակությունները, ըստ քաղաքագետի, մի բանի մասին են վկայում. «Նրանք տեսնում են, որ ՀՀ-ն շարունակում է ղեկավարել իրենց կողմից նվաստացված ու նսեմացված Նիկոլ Փաշինյանը: Վերջինս կարող է հայաստանյան իր ներքին, այսպես ասած, «կլիենտուրային» համոզել, թե շատ հզոր է ու կարող է հավասարը հավասարին բանակցել իրեն նսեմացրած, նվաստացրած ու կապիտուլ յացիոն ակտ պարտադրած երկրի ղեկավարի հետ: Նման բան չկա: Նա չի կարող հավասարը հավասարին բանակցել մեկի հետ, որն իրեն նսեմացրել ու պարտության է մատնել: Ու այս ամենի հետևանքը մենք տեսնում ենք մեր ամենօրյա կյանքում: Ադրբեջանցիներն ամեն օր նսեմացնում ու նվաստացնում են ՀՀ-ն ու հայությանը: Իսկ «խաղաղության օրակարգը», որն առաջ են տանում կապիտուլ յանտները՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թայֆան, վերջնարդյունքում կործանելու է Հայաստանի Հանրապետությունը: Եթե սրանք շարունակեն ղեկավարել մեր երկիրը և օր առաջ չշպրտվեն իշխանությունից, այլ ելք չի լինելու: Սրանք արդեն չափն անցնում են: 2018-ին զավթեցին իշխանությունը, ու արդեն 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների ընդամենը 26 տոկոսի կողմից ձայն ստացած այս քաղաքական ուժը փորձում է խոսել ամբողջ ժողովրդի անունից: Ի դեպ, այդ 26 տոկոսի ձայնն ուղղակիորեն աղետալի հետևանքներ է բերում ամբողջ հայության գլխին»:

Համբարյանի խոսքով, խաղաղության օրակարգ առաջ տանելու համար Փաշինյանը նախևառաջ պետք է վերականգներ կորուստները. «Առաջինը պետք է վերականգներ մեր բանակի մարտունակությունը: Մինչդեռ Փաշինյանն ընտրեց ամենասարսափելի տարբերակը, որը նրան պարտադրված էր Բաքվից. այն է՝ կազմաքանդել հայկական բանակը: ԱԺ ամբիոնից ինչ-որ հեքիաթներ է պատմում՝ ասելով, թե փող ունենք, բայց զենք չի կարող գնել: Ի դեպ, ասվածի որևիցե ապացույց, փաստ չներկայացրեց, որովհետև իր ասածները ծայրից ծայր կեղծիք են ու սուտ: Եթե ՀՀ-ն ցանկանար զենք գնել, օրինակ՝ Հնդկաստանից կամ Չինաստանից, հնդիկներն ու չինացիները այդ զենքը մեզ չէին վաճառելո՞ւ: Էլ չեմ խոսում Իրանի մասին: Եթե փորձեր այդ զենքը տեղափոխել Հայաստան, նույն Իրանն արգե՞լք էր հանդիսանալու: Ավելին ասեմ, համոզված եմ, որ Իրանն այդ տեղափոխումները անգամ իր հաշվին կաներ՝ հաշվի առնելով, որ, ելնելով իր ազգային շահից, այս պահին ավելի շատ է հայամետ քաղաքականություն վարում, քան Երևանում վեր ընկած Նիկոլն ու իր թայֆան: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «փող ունենք»: Բա որ փող ունենք, ինչո՞ւ է տարեկան մոտ 900 միլիոն դոլարի պարքտի տակ է գցում երկրին ու ամբողջ հանրությանը: Հետո ասում է՝ «փող ունենք»: Դե, թեպետ պատահական չէ, որ 2022-ի 8 ամիսներին ավելի քան 100 միլիոն դոլար պարգևավճար է բաժանել»:

Անդրադառնալով մեր երկրի շուրջ առկա իրավիճակից բխող տարածաշրջանային իրողություններին՝ քաղաքագետն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանը բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին է ձեռնտու, որովհետև կապիտուլ յանտ Նիկոլը պատրաստ է բոլորի պատվերները կատարել:Նիկոլ Փաշինյանը հիմա կրկին «գեղցի ճարպիկ» է խաղում, փորձում իր «գեղցի ճարպկությամբ», իբրև թե, խուսանավել բախումներից՝ կատարելով բոլորի պահանջներն այն դեպքում, երբ դրանց մեծ մասը հակահայկական, հակահայաստանյան են: Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, ձեռնտու չէ միայն ՀՀ-ին ու հայությանը: Մեր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. չգիտես ինչու, 100 տարին մեկ պետք է հասկանանք, որ թիվ մեկ բարեկամը, թիվ մեկ ընկերը մեր բանակը պետք է լինի: Փաշինյանը, սակայն, 2020-ի խայտառակ պարտությունից հետո որևէ քայլ չի ձեռնարկել հայկական բանակի հզորացման համար: Այն, ինչ հիմա ունենք, իր հանցավոր անգործության հերթական հետևանքն է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քարոզարշավ՝ պատերազմի սպառնալիքի տակ. ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում էթնիկ զտման փաստից Օդի ջերմաստիճանը կնվազի Նոր օդանավակայան Հրազդանում և էժան պարտք. «ՀայաՔվե»-ի ծրագիրն իրատեսակա՛ն է Երբ ներքաղաքական լարվածությունը դառնում է միջազգային քննարկման առարկա Պատմության ջնջման վտանգը. արդյո՞ք հերթը հասել է նաև ազգային հիշողությանը Անվտանգություն՝ ոչ թե կարգախոս, այլ համակարգ. «Ուժեղ Հայաստանի» այլընտրանքային օրակարգը Գազ չի լինելուԱրաղչին Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել դատապարտել ԱՄՆ-ի գnրծողություններն Իրանի դեմ Ով այսօր փորձում է արդարացնել Արցախի հանձնումը, պարտությունն ու Արցախն ադրբեջանական հռչակելը, պատմության ամոթալի էջերում իր խարանն է արձանագրում․ Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ը Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերшզմն ավարտելու համար. The New York TimesՄենք հաղթել ենք Իրանի հետ պատերազմում. նրանք մեզ թանկարժեք նվեր են ուղարկել. ԹրամփՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԱղոթք նեղության ժամին Ռուսաստանն ուրախ կլինի Հաղթանակի օրվա զորահանդեսին տեսնել բարեկամ երկրների ղեկավարներին. Կրեմլ ԱՄՆ-ում բենզինի գները շարունակել են աճել Իրանի դեմ գործողության պատճառով Այսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՍաուդյան Արաբիան չեղարկել է ապրիլին նախատեսված Համաշխարհային տնտեսական ֆորումի հանդիպումը Ալլա Պուգաչովան արդեն ձեռնափայտով է քայլում (լուսանկար) Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Ուկրաինան չի միանա ԵՄ-ին մինչև 2027 թվականը Թրամփի վարչակազմին դատի են տվել Շուշիի 1920 թվականի ջարդերը ցեղասպանություն էին՝ իրենց նպատակի ամբողջությամբ․ հայտարարություն Մենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԱՄՆ-ը ցանկանում է հինգշաբթի բարձր մակարդակի խաղաղության բանակցություններ անցկացնել Իրանի հետ. Axios Երկրների վարկանիշը մեկ շնչի հաշվով արտոնագրերի քանակով. ինչ ցուցանիշ է գրանցել Հայաստանը Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավոր Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի Սալահը կհեռանա «Լիվերպուլից» Պատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանՈւկրաինայում մտահոգված են ԵՄ-ի սառեցված վարկի պատճառով բյուջետային խնդիրներով Մալաթիա-Սեբաստիայում կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացին սպառնացել է գազային ատրճանակով Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի «Այդ միտքը երբեք ինձ մոտ չի եղել՝ վերջ, գնում եմ, հրաժեշտ տամ». Հրանտ Թոխատյան Իրանի վրա ամերիկյան նորագույն ինքնաթիռ է վթարվել Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը նախատեսվում է կրճատել 2027 թվականի հունվարի 1-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բախվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտումԻրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավերի անցումը հնարավոր է միայն Թեհրանի համաձայնությամբ ՆԱՏՕ-ն Թուրքիայում հիմնում է նոր կորպուս Հայաստանի հավաքականի հերթական մարզումը (տեսանյութ) Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում Եթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 105 քաղաքացի