Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վարչապետն այցելել է մարտական հենակետ. հայ զինծառայողները պատրաստ են յուրաքանչյուր ոտձգության տալ համարժեք պատասխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը շրջեց մարտական հենակետով, ծանոթացավ զինծառայողների համար ստեղծված պայմաններին, զրուցեց և ճաշեց զինվորների հետ:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ կարևոր է տոնական այս օրերին լինել զինվորների կողքին, ոգևորել նրանց: «Մենք պարտավոր ենք լինել մեր սահմանապահների կողքին, ովքեր ապահովում են մեր երկրի անվտանգությունը: Մաղթում եմ, որ մեր երկրի բոլոր կետերում լինի խաղաղություն, որ 2016 թվականը մեր ժողովրդի համար լինի խաղաղ»,- ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ կառավարությունն իր հերթին կանի ամեն ինչ, որպեսզի տնտեսությունը զարգանա և ժողովրդի կյանքն ավելի բարեկեցիկ դառնա: Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ զինծառայողների հետ շփումների ժամանակ բարձրացվել է պայմանագրայինների աշխատավարձերի հարցը և ինքն ընդգծել է, որ կառավարությունն անպայման կքննարկի դրանք վերանայելու հնարավորությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հրադադարի ռեժիմի խախտման և խնդիրն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են անհաջողության: Վարչապետի համոզմամբ՝ մենք ունենք մարտունակ բանակ, որը պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության տալ համապատասխան հակահարված: Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ պատերազմը որևէ ժողովրդի լավ բան չի բերելու և Ադրբեջանը որքան շուտ դա հասկանա, այնքան լավ իր համար: «Մեր բանակը մարտունակ է, պատրաստ պաշտպանելու մեր սահմանը, հայրենիքը, Արցախը և ժողովրդին»,- ընդգծեվ կառավարության ղեկավարը: Միաժամանակ, նա նշեց, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

N զորամասի հրամանատար Կարեն Սերոբյանն իր հերթին նշեց, որ սահմանում լիարժեք տիրապետում են իրավիճակին, զորամասը մարտունակ է և մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում առաջադրված բոլոր խնդիրները լուծվում են բարձր մակարդակով: «Հակառակորդի հաջողությունները բացառվում են: Կրակոցներ լինում են, սակայն ըստ անհրաժեշտության ձեռք են առնվում համապատասխան պատժիչ գործողություններ: Հակառակորդը որևէ հաջողության չի հասել ու չի հասնելու»,- ընդգծեց հրամանատարը՝ ավելացնելով, որ հակառակորդն ինչպես միշտ անկանխատեսելի է, կարող է դիմել տարբեր գործողությունների, բայց իրենք պատրաստ են նրանց գործողություններին տալ համարժեք պատասխան:

Մարտական հենակետ այցի ավարտին Հովիկ Աբրահամյանը բոլոր զինվորներին  մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն: 

Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը