Երևան, 30.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ՊՆ նախարար. Ադրբեջանը լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի։ Այդ մասին ասել է ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ ամփոփելով անցնող տարին։

«Ավարտին է մոտենում հերթական բանակային տարին, որը Արցախի զինված ուժերի համար լեցուն էր նշանակալի ձեռքբերումներով ու լրջագույն փորձություններով:

Անցնող 2015թ. նշանավորվել է առաջնագծում լարվածության անշեղ աճով: Շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը սահմանագծում տիրող լարվածությունը հասցրեց որակական նոր աստիճանի: Հրադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ գործածության մեջ դրեց հրետանի եւ տանկեր՝ միաժամանակ շարունակելով իրականացնել դիվերսիոն-հետախուզական փորձեր»,- նշել է նա:

Նախարարի խոսքով,  ՊԲ անձնակազմի պատշաճ պատրաստության, բարոյակամային բարձր որակների շնորհիվ հակառակորդի բոլոր ծրագրերը մշտապես ձախողվել են, յուրաքանչյուր ոտնձգություն ստացել է խիստ պատասխան՝ նրան արժենալով մարդկային կյանքեր: «Ցավոք սրտի, ծառայողական պարտականությունները կատարելիս հերոսաբար ընկել են նաեւ մեր զինակիցները: Փառք ու պատիվ նրանց անմար հիշատակին:

Հայրենիքի սահմանին լարվածության աճը 2015թ. ավելի է ամրապնդել հասարակության եւ բանակի անխախտ կապը, երկրի իշխանությունները, ամբողջ հասարակությունը մշտապես եղել են բանակի կողքին: Թե՛ առաջնագծում մարտական հերթապահության իրականացման ժամանակ, թե՛ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված լայնածավալ գործընթացներում պաշտպանության բանակի անձնակազմը զգացել է ժողովրդի մշտական ուշադրությունն ու հոգածությունն իր հանդեպ:

Բանակի նկատմամբ ցուցաբերվող ուշադրությունը հնարավորություն է ստեղծել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման ու արդիականացման, ուսումնանյութական բազայի եւ ապահովման բոլոր տեսակների կատարելագործման համար, առանձնահատուկ կարեւորություն է տրվել մարտական հերթապահությանկազմակերպմանն ու առաջնային գծի տեխնիկական կահավորվածությանամրապնդմանը, ինչի արդյունքում պետության պաշտպանունակությունը բարձրացել է որակական նոր աստիճանի: Իր վճռական գործողություններով բանակն ապահովել է նաեւ հայկական կողմի ամուր եւ վստահ դիրքերը արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցություններում:

Այսօր, իրավամբ, կարելի է փաստել, որ 2015թ. ԼՂՀ պաշտպանության բանակը պատվով է կատարել իր գլխավոր առաքելությունը՝ Արցախի պաշտպանությունն ու հարազատ ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը»,- նշել է Լեւոն Մնացականյանը:

Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվեց «ԴեմԱռԴեմ 2026» մարզային երիտասարդական ֆորումը «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնիՉհամարձակվե´ք թիրախավորել զոհվածների ծնողներին, անհայտ կորածների հարազատներին. Աննա Ղուկասյան Ինչ օգուտ դու կունենաս մթերման կայանից. Նարեկ Կարապետյան 1000 անգամ հա. Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԴու ոչ թե խաղաղության, այլ կապիտուլիացիայի պայմանագիր ես կնքում Գերմանիայի նման. Արշակ Կարապետյան Արի´, միասին կյանքի կոչենք հզորանալու և հաղթելու բանաձևը. «ՀայաՔվե» «Փոսերը քիչ էր, հիմա էլ լիճը պիտի անցնենք»Պաշտպանված բիզնես. իրավիճակ և առաջարկներ. «Առաջարկ Հայաստանին» Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն ՄարուքյանԱրցախի վերահայացումն ու իրավունքների պաշտպանությունը պատերազմ չեն կարող բերել․ Աննա Կոստանյան.Իտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքներըՓնտրվում է ժողովրդավարության պաշտպանԻ՞նչ է կատարվում Կապանում՝ հեղեղումից հետո Ֆասթ Բանկը Սիսիանում բացել է իր 39-րդ մասնաճյուղը Երկար ժամանակ ջուր չի լինի ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) ներկայացուցիչների հետ Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները Մեր երկրին միասնություն է պետք. «Ուժեղ Հայաստան»Մանկության շոկոլադ. Ինչպես է մեր քաղցրավենիքի ընտրությունը ազդել մեր կյանքի ուղու վրաԱկբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար Մեր անկախությամբ ենք վճարել. Փաշինյանի՝ «խաղաղության» նոր թեզը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստըԹույլ իշխանությունը մշտապես հրահրել և հրահրելու է նոր պատերազմներ. Արթուր ՄիքայելյանՉնայած իշխանության պնդումներին՝ 2025-ի օգոստոսից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել․ Ավետիք ՔերոբյանԱԴԾ-ն բրիտանացի դիվանագետ վան Ռենսբուրգի մոտ հետախnւզական գործունեության փաստեր է հայտնաբերել Մեր երկրին պետք է միասնություն, պետք է ղեկավար ո՛չ հնից, ո՛չ նորից. Նարեկ Կարապետյան19-ամյա տղան ալկոհոլի ազդեցության տակ սպանել է հորըՍպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը Այն մասին, թե ով է Արցախի հանձնման գլխավոր մեղավորը, և ինչ պատասխանատվություն է նա կրելու դրա համար. Ավետիք ՉալաբյանՀատուկ եկել է մայրաքաղաքի կենտրոնի եկեղեցի՝ շատ լավ իմանալով, թե այնտեղ ներկա հավատացյալներն ինչպես են իրեն վերաբերվում․ Վահե Հովհաննիսյան Ո՞ր հասցեներում գազ չի լինի «Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» «Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում»3 աստղակերպի նշաններ, ում համար ապրիլը վատ կսկսվի․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Երևանում 9 բալանոց խցանում է (լուսանկար) Շնորհակալություն եմ հայտնում ինձ կրկին ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Աղոթք պահպանության համար Ամերիկան Իրանի սահմաններից նահանջելուց բացի այլ ընտրություն չունի. Գեներալ ՄուսավիԱնահիտ Կիրակոսյանն անդրադարձել է իր տան հրդեհվելու մասին լուրերին Իտալիայի իշխանությունները վիրավորական են համարել Սուրբ Հարության տաճարում պատարագի մատուցման արգելքըԳյումրիում ավտոմեքենա է այրվել Լիբանանում զոհվածների թիվը գերազանցել է 1200-ը՝ Իրանի դեմ պատերազմն սկսելուց ի վերՎաշինգտոնի փողոցներում սկսվել է Թրամփի քաղաքականության դեմ երթ Պակիստանի ԱԳ նախարար. Իսլամաբադը կարող է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցություններըՖիցոն սպառնացել է արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը և Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին