Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ոստիկանությունը տոնական օրերին ակնկալում է քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ անխոհեմ քայլերից` այլոց կյանքն ու առտողջությունը չվտանգելու համար: Ոստիկանությունը նաև ծնողներին կոչ է արել հատկապես տոնական օրերին ուշադիր լինել անչափահասների հանդեպ, զերծ պահել նրանց ալկոհոկ օգտագործելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ոստիկան ության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հարգելի համաքաղաքացինե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են:
Ճանապարհային ոստիկանությունն այս տարի էլ տարեմուտի գիշերն ու հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է կատարելու հանրապետության բնակավայրերում ու ճանապարհներին:
Նախորդ տարիների փորձը վկայում է, որ խստապահանջ վերաբերմունքը, ցանկացած օրինախախտման օպերատիվ արձագանքը տոնական օրերին կտրուկ նվազեցնում է պատահարները, կրճատում վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Ոստիկանությունը ողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները՝ ակնկալելով նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցությունն ու օժանդակությունը:
Հարգելի վարորդնե՛ր, հիշեք, որ պատասխանատու եք ձեր, ձեր հարազատների, երթևեկության բոլոր մասնակիցների համար: Անխոհեմ արարքով մի վտանգեք ձեր և այլոց կյանքն ու առողջությունը: Մեքենա վարելու դեպքում ընդհանրապես ձեռնպահ մնացեք ոգելից խմիչք օգտագործելուց: 
Ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսևորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկ անական պարեկախումբն ուղևորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Հարգելի ծնողնե՛ր, տոնական օրերին հատկապես ուշադիր եղեք անչափահասների հանդեպ: Զերծ պահեք նրանց ոգելից խմիչք օգտագործելու, առավել ևս՝ ավտոմեքենա վարելու գայթակղությունից: Աջակցեք ոստիկանությանը երեխաների անվտանգության ապահովման գործում: Համատեղ անենք ամեն ինչ՝ տոնը միջադեպերով ու պատահարներով չմթագնելու համար:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել նաև տոնական հրավառությունների կազմակ երպման անվտանգության կանոնները:
ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի որոշումով թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1-ը, բայց հիշենք, որ շրջապատում ծերեր, հիվանդներ, մանկահասակ երեխաներ կան, անհարկի աղմուկով չխախտենք նրանց անդորրը, չվտանգենք նրանց առողջությունը, նեղություն չպատճառենք մարդկանց:
Գրված օրենքներից բացի, կան նաև չգրված օրենքներ՝ համակեցության կանոններ, որոնք պահպանելը բոլորիս բարոյական պարտականությունն է:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում պահպանել Տոնի լուսավ որ խորհուրդը, բոլոր օրենքների տառն ու ոգին, հարգանքն ու հոգատարությունը միմյանց հանդեպ:
Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ապահով տարի, շենություն ու երջանկություն»:

Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը«Իշխանության են այնպիսի մարդիկ, որոնք ամբողջությամբ ուզուրպացրել են կրթության համակարգը». «Փաստ»Թրամփը կոմունիզմը անվանել է ԱՄՆ-ի ազատության համար «մահացու սպառնալիք» Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Լավ է ուշ, քան երբեք. ընդունելության ժամկետը երկարաձգվել է. «Փաստ»Էկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»«Ռուսական շուկայում մեր տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». «Փաստ»Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը