Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ներքաղաքական 2015. ոչ իշխանական եռյակի փլուզումից մինչև սահմանադրական բարեփոխումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցնող տարում Հայաստանի ներքաղաքական կյանքը հագեցած էր հետաքրքիր ու նշանակալի իրադարձություններով: 2015թ. Հայաստանի ներքաղաքական օրակարգի կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն էին, որի շուրջ էլ զարգացան հիմնական իրադարձությունները: Ի վերջո, երկարատև քննարկումներից ու բանավեճերից հետո սահմանդրական բարեփոխումների նախագիծը դրվեց հանրաքվեի և դեկտեմբերի 6-ին քվեարկողների մեծամասնությունը կողմ արտահայտվեց բարեփոխումներին, ինչի արդյունքում Հայաստանը 2018թ. կանցնի լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: «Արմենպրես»-ն ընթերցողների համար ամփոփել է 2015թ. Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած հետաքրքրաշարժ, կարևոր ու նշանակալի իրադարձությունները:

Փլուզվեց ոչ իշխանական եռյակը, Ծառուկանը լքեց կուսակցությունը 

2015թ. սկզբին խորհրդարանական ոչ իշխանական եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») դեմ էր արտահայտվում երկրում սահմանադրական բարեփոխումների անցկացմանը և շարունակում էր ակտիվ պայքարը ընդդեմ իշխանությունների նախաձեռնած բարեփոխումների: Հիշեցնենք, որ մինչ այդ եռյակը լքել էր ՀՅԴ-ն, որը կողմ էր սահմանադրական բարեփոխումներին և պնդում էր, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելը մտնում է բարեփոխումների իրենց ներկայացրած 7 կետերի մեջ, ուստի իրենք չեն կարող հարթակ դուրս գալ քաղաքական ուժերի հետ, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Փետրվարին ոչ իշխանական եռյակը մի քանի հայտարարություն տարածեց, որում խիստ քննադատության էր ենթարկում իշխանությունների վարած քաղաքականությունը՝ սահմանադրական բարեփոխումները որակելով որպես «կեղծ օրակարգ»: Փետրվարի 12-ին, սակայն երկրի քաղաքական կյանքում շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ կարևոր գնահատականներով՝ խիստ քննադատության ենթարկելով ԲՀԿ-ի և նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործուն եությունը: ՀՀ Նախագահը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը  երկրի համար դարձել է «չարիք»: Նրա խոսքով՝ քաղաքական գործընթացներին մասնակից լինելու համար անհրաժեշտ մեխանիզմներ տնօրինող, բայց «մտավոր ցածր ունակություններով» անհատն ինքնաբերաբար դառնում է որևէ զարգացման ուղղակի արգելակ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին ազատել էր Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից:

Գագիկ Ծառուկյանի պատասխանն այս ամենին չուշացավ: Փետրվարի 13-ին Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի նիստ հրավիրեց, որի ընթացքում հանդես եկավ պատասխան  հայտարարությամբ: Ծառուկյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ քաղաքականություն է մտել բացառապես հայ ժողովրդին օգնելու նպատակով: Նա նշել էր, որ ամեն ինչ արել է բոլոր հիմնական քաղաքական ուժերի համախմբման համար: Գագիկ Ծառուկյանը կոչ էր արել սկսել անդադար բողոքի ակցիաներ՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին հաջորդեց Ծառուկյանի հանդիպումը ՀԱԿ առ աջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որից հետո հայտարարվեց, որ ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 20-ին: Սակայն փետրվարի 18-ին ԲՀԿ-ն հայտարարություն տարածեց փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելու մասին: Հայտարարություն  տարածեց նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Հանրահավաքն այդպես էլ չկայացավ. փետրվարի 20-ին Ազատության հրապարակ  ներկայացավ միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ, ով հանդես եկավ ասուլիսով և հայտարարեց, որ ոչ իշխանական եռյակն այլևս գոյություն չունի:

Մարտի 5-ին տեղի ունեցավ ԲՀԿ արտահերթ համագումարը, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու, կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: ԲՀԿ քաղխորհուրդը կուսակցության նախագահի պաշտոնում ընտրեց Նաիրա Զոհրաբյանին: Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականությունից հեռանալու որոշումից հետո ԱԺ ԲՀԿ  խմբակցության մեկ տասնյակից ավելի պատգամավորներ հայտարարեցին կուսակցությունը լքելու մասին: Այսքանով վերջ տրվեց խորհրդարանական ոչ իշխանական եռյակի համագործակցությանը, իսկ իշխանությունները շարունակեցին առաջ տանել սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

«Electric Yerevan». Բաղրամյան պողոտան փակ մնաց շուրջ 13 օր

Սահմանադրական բարեփոխումների քննարկումները ժամանակավորապես երկրորդ պլան մղվեցին, երբ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց հոսանքի սակագնի բարձրացման  հայտը, որը ներկայացրել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը և էլեկտրաէներգիա արտադրող մի շարք ընկերություններ: ՀԷՑ-ն առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով, սակայն ՀԾԿՀ-ն անհիմն համարեց այդքան թանկացումը և հայտարարեց, որ հոսանքի սակագինը կբարձրանա 6.93 դրամով: ՀԾԿՀ որոշումն ուժի մեջ պետք է մտներ  2015թ. օգոստոսի 1-ից:

Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքող «Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարեց հունիսի 22-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացնելու մասին: Հրապարակում հավաքված քաղաքացիները երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա և փակեցին այն: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ համարել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը: Ցուցարարներից մի քանիսին հանդիպելու պատրաստակամություն հայտնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն առաջարկը մերժվեց. Նրանք պահանջում էին, որ նախագահն ուղիղ եթերով հայտարարի էլեկտրաէներգիայի սակագն ի բարձրացման որոշումը չեղյալ համարելու մասին: Ցուցարարները գիշերը մնացին Բաղրաման պողոտայում, սակայն հունիսի 23-ի  առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրեց ցույցը, բերման ենթարկվեց 237 քաղաքացի:

Հունիսի 23-ին, ժամը 18:00-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը կրկին Ազատության հրապարակում բողոքի ակցիա հրավիրեց, որի մասնակիցների թիվը զգալիորեն գերազանցում էր նախորդ օրվա ակցիայի մասնակիցների թվին: Ցուցարարները կրկին երթով շարժվեցին Բաղրամյան պողոտա և փակեցին այն: Նրանք արդեն իշխանություններին երեք պահանջ էին ներկայացնում՝ չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, պատժել հունիսի 23-ի առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին, վերանայել էկեկտրաէներգիայի՝ այդ պահին գործո ղ սակագինը:

Մինչ ցուցարարները շարունակում էին փակ պահել Բաղրամյան պողոտան և ներկայացնել իրենց անփոփոխ պահանջները, պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու մասին: Հունիսի 27-ին Նախագահ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Նա հայտարարեց, որ  մինչև աուդիտի արդյունքներով  եզրակացության կազմումը կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Նախագահի հայտարարությունից հետո ցուցարարները շարունակեցին նստացույցը Բաղրամյան պողոտայում, իսկ «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը ոստիկանությունից մեկ օր խնդրեց՝ որոշում կայացնելու համար:

Հունիսի 28-ին Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ Նախագահի հայտարարությունը հաղթանակ չէ, սակայն քայլ առաջ է: Նա նշեց, որ հետագա քայլերը հարկավոր է անել սթափ ուղեղով՝ հավաքվածներին կոչ անելով բացել Բաղրամյան պողոտան և բողոքի ակցիան շարունակել Ազատության հրապարակում: Հավաքվածների մի մասը, սակայն, հայտարարեց, որ չի պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան: Վաղինակ Շուշանյանը ակցիայի մասնակիցների մի մասի հետ հեռացավ Ազատության հրապարակ, իսկ ցուցարարների մի մասը շարունակեց նստացույցը Բաղրամյան պողոտայում: Թեև Բաղրամյան պողոտան փակ մնաց մինչև հ ուլիսի 6-ը, սակայն Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո պողոտայում նստացույց անող քաղաքացիների թիվը գնալով պակասում էր: Հուլիսի 6-ի առավոտյան, երբ պողոտայում նստացույցը շարունակում էին ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացիներ, ոստիկանությունը բերման ենթարկեց նրանց և բացեց երթևեկությունը:

Հետագայում «Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ` էլեկտրաէներգիայի սակագինը հիմնավոր համարեց՝ ներկայացնելով ՀԾԿՀ-ում անցկացված խորհրդատվության արդյունքները: 2015թ. հոկտեմբերի 1-ին «Տաշիր» ընկերությունը հայտարարեց ՀԷՑ-ը գնելու մասին: Հոկտեմբերի 30-ին ՀՀ կառավարության հերթական նիստում հայտարարվեց, որ ՀՀ կառավարությունը և «Տաշիր»-ը (յուրաքանչյուրը` հավասար չափով) 2015-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող  այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ):

«Այո և ոչ». Հայաստանում «այո» ասացին կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուն 

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում 2015թ. մարտից հանդիպումներ ունեցավ  խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը խորհրդարանական ուժերից չէր մասնակցել միայն ՀԱԿ-ը: Քննարկումների արդյունքում օգոստոսի 4-ին հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակը: Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը լսումներ հրավիրեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանը և Հրայր Թովմասյանը պատգամավորներին և լսումներին մասնակից շահագրգիռ ՀԿ-ներին ներկայացրեցին նախագծի հիմնական դրույթները: Սեպտեմբերի 15-ին խորհրդարանը սկսեց սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Քննարկումները խորհրդարանում շարունակվեցին մինչև հոկտեմբերի 5-ը: Երկարատև քննարկումներից, բանավեճերից հետո հոկտեմբերի 5-ին ԱԺ-ն քվեարկությամբ ընդունեց սահմանադրական բարեփոխումների վերջնական նախագիծը հանրաքվեի դնելու որոշում: Սահմանադրական բարեփոխումների նախաիգծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշմանը կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները, իսկ մյուս խմբակցությունների ձայները կիսվել էին: Այնուհետև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի օր նշանակեց 2015թ. դեկտեմբերի 6-ը: 2015թ. հոկտեմբերի 10-ից մեկնարկեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվեց մինչև դեկտեմբերի 4-ը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քարոզարշավն ընթացավ նաև ռեալիթի շոուի ձևաչափով: Նոյեմբերի 13-ից մեկնարկեց «Այո և ոչ» ռեալիթի շոուն, որի շրջանակներում սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ Հայաստանի տարբեր մարզերում ուղիղ եթերում քարոզարշավ իրականացրեցին:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԿԸՀ-ն հրապարակեց հանրաքվեի վերջնական արդյունքները, ըստ որի՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 566 հազար 998, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 302 հազար 613 քաղաքացիներ՝ 50.74 տոկոս: Անվավեր է ճանաչվել 53 հազար 435 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 521 մարդ՝ 63.37 տոկոս, «ոչ»` 421 հազար 568՝ 32.36 տոկոս:

Ինչպես հանրաքվեից առաջ, այնպես էլ դրանից հետո սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը հանրահավաքներ անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրաքվեի վերջնական արդյունքների հրապարակումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցությունը արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու նախաձեռնություն սկսեց, որի համար անհրաժեշտ էր հավաքել 27 պատգամավորի ստորագրություն: ՀԱԿ-ի նախաձեռնությանը, սակայն, միացավ 19 պատգամավոր:

Հանրաքվեից հետո Ազատության հրապարակում մի քանի հանրահավաքներ անցկացրեց «Նոր Հայաստան» նախաձեռնությունը: Սակայն յուրաքանչյուր հերթական հանրահավաքին մասնակիցների թիվը նվազում էր: «Նոր Հայաստանը»-ը, չնայած անհաջողություններին, շարունակում է նստացույց անցկացնել Ազատության հրապարակում, իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ՝ նոր տարին միասին դիմավորելու համար:

Շանթ Խլղաթյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսին Երևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում էԵրկակի ստանդարտներ ԵԽԽՎ-ից՝ հանուն Փաշինյանի Փաշինյանի քննադատությանը միացան ռուս կոմունիստները Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան Պարտվածի տիտղոսը շարունակում է մնալ գործող կառավարչի մշտական ուղեկիցը. Աբրահամյան Գրիբոյեդով գյուղի մի հողամասում Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի թփեր «Ինֆորմացիոն ճակատ»-ից մինչև Համահայկական Ճակատ և 2026 թվականի ԱԺ ընտրություններ. N15-ի թեկնածու Աննա Ղուկասյանը՝ նախընտրական ընթացքի մասինՈստիկանությունը հալյուցինոգեն սունկ է հայտնաբերել Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական ծրագիրը․ Ուժեղ Հայաստան«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիայի». Իվետա Տոնոյան Իշխանությունն ընդդիմադիրներին պատժելու մեթոդ է գտել Փաշինյանը փորձում է ընդդիմությանը պատրադրել իր կեղտոտ խաղը Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո Գիտնականները հասել են արևային էներգիայի 130% փոխակերպման արդյունավետության Մի ձեռքով հայկական եկեղեցիներ են քանդում, մյուսով՝ «էժան» բենզին ուղարկում․ Արմեն ՄանվելյանԵրևանում 24-ամյա աղջիկը փորձել է ցած նետվել, «Յանդեքս»-ի վարորդը uեքunւալ գործողությnւն է կատարելԱնարդարության վրա հարատև խաղաղություն չի կառուցվում․ Ատոմ ՄխիթարյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով 18 տարեկան երեխաները չպետք է ծառայեն. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է քաղաքացու հարցին Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Բակի շանը, որ ընտրեք ավելի օգուտ կտա մեր երկրին, քան Նիկոլ Փաշինյանին ընտրելը. Արշակ Կարապետյան «ՀայաՔվե» և «Ուժեղ Հայաստան»՝ հանուն իրական փոփոխության և ապահով հայրենիքՄարդը պիտի տեսնի, որ իր մասին մտածող կա․ Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ ՊետրոսյանՖասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում Մեր սահմանամերձ գյուղերն այսօր վտանգի տակ են, Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը. Սամվել Կարապետյան Մահազդ․ կյանքից հեռացել է Լուսինե Բալասանյանը Որտեղի՞ց են տարածվել «կոշկավոր» հավ-սիրամարգերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ, հանրահավաք Մատենադարանի մոտ. «Փաստ»Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ»«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Քաղաքացիները կանգնած են նոր ճնշման առաջՈրտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ»