Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր տարվա գիշերը առատ ձյուն կգա, իսկ հունվարի 3-ից ջերմաստիճանը կնվազի 16-18 աստիճանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
168.am-ը գրում է.
 
ՀՀ ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վաղվանից Կովկասի տարածքում (և ոչ միայն) եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ են կանխատեսվում.
 
«Միջերկրական ծովում ձևավորվում է բավականին հզոր ցիկլոն, որի առաջացման պատճառը միջերկրական ծով ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքներն են, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի եվրոպական հատվածում և մեր տարածք կտեղաշարժվի վաղը՝ օրվա երկրորդ կեսից:
 
Վաղը ցերեկն արդեն հանրապետության ողջ տարածքը կգտնվի դրա ամպամածության գոտում և առանձին հատվածներում կսկսվի ձյուն: Տեղումների սկիզբն ինտենսիվ չի լինի: Ցիկլոնը հզորանալու է դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին:
 
Այսինքն՝ վաղը ուշ երեկոյան ժամը 22:00-23:00-ի միջակայքում պրոցեսը կակտիվանա ու երկրի ողջ տարածքում կտեղա ձյուն: Ձյունը կշարունակվի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին և միայն հունվարի 2-ի օրվա երկրորդ կեսից տեղումներն աստիճանաբար կդադարեն»:
 
Նա նշեց, որ ցիկլոնի ամենապիկ ժամանակահատվածը լինելու է Նոր տարվա գիշերը. «Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի անցման ժամանակ առատ ձյուն կտեղա: Շրջանների մեծ մասում և հատկապես՝ լեռնային շրջաններում ցիկլոնի անցումը կուղեկցվի ուժեղ քամիներով, բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Վաղը ցերեկվանից օդի ջերմաստիճանն սկսելու է աստիճանաբար նվազել, մինչև հունվարի 1-ը նվազելու է հիմնականում ցերեկային ջերմաստիճանը, գիշերային ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի:
 
Եթե, օրինակ, այսօր մայրաքաղաքում սպասում ենք 6-7 աստիճան տաքություն, ապա, արդեն, դեկտեմբերի 31-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -1-ից +1, այսինքն՝ 0 աստիճանի միջակայքում: Բայց արկտիկական օդի լուրջ ներհոսքը սկսվելու է հունվարի 2-ի ցերեկվանից, և հունվարի 2-3-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի մոտավորապես 16-18 աստիճանով»:
Նա ընդգծեց՝ ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է հունվարի 3-ի գիշերը, երբ կդիտվի եղանակի պարզեցում և արկտիկական ցիկլոնը կներխուժի մեր հանրապետության տարածք.
 
«Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային գոտիներում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում գիշերը կանխատեսվում է -25-ից -27 աստիճան ցուրտ: Արարատյան դաշտում՝ գիշերը -15-ից -20 աստիճան ցուրտ, և Երևանում՝ հունվարի 3-ի գիշերը կանխատեսվում է -15-ից -16 աստիճան ցուրտ: Բավականին ցուրտ կլինեն նաև ցերեկները: Օրինակ՝ հունվարի 3-ի ցերեկը Երևանում կանխատեսվում է -5-ից -7 աստիճան ցուրտ»:
 
Նա նշեց, որ սառնամանիքների նվազեցման վերաբերյալ ստույգ կանխատեսումներ չի կարող անել, քանի որ իրենք ստույգ կանխատեսումներ անում են 5 օրվա համար. «Ջերմաստիճանն, իհարկե, կբարձրանա, բայց թե որ օրվանից կլինի բարձրացումը, այս պահին ստույգ չեմ կարող ասել»:
Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԻնչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ ԱդամյանԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն «ՀայաՔվե» միավորումն օրինական բոլոր միջոցներով հետամուտ է լինելու միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Էրեբունի համայնքի երկու վթարային շենքի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Աբրահամյան Կարո՞ղ է իշխանությունը խոսել ողջ ժողովրդի անունիցԻ՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում. «Փաստ»Մոլդովայի հրաժարականը և Հայաստանի տնտեսական իրականությունը