Առանց փաստաթղթերի հրացան՝ «Նիվայի» բեռնախցիկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 26-ին, ժամը 04.20-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքում կանգնեցրել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը՝ 1991 թ. ծնված Արսեն Տ.-ն, հայտնել է, որ ավտոմեքենայի բեռնախցիկում առանց փաստաթղթերի հրացան կա:
Վարորդը եւ մեքենայի ուղեւորը՝ 1992 թ. ծնված Վանես Վ.-ն, բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արսեն Տ.-ն ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է 16 մմ տրամաչափի, մեկփողանի, հարթափող որսորդական հրացան:
Ներկայացված հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



