Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բռի և քաղաքական հետապնդում՝ ընդդեմ Ավետիք Չալաբյանի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հորինված քրգործի շրջանակներում իրականացվում է ակնհայտ բռի և քաղաքական հետապնդում։ Երեկ կայացած մամուլի ասուլիսում նման գնահատական է հնչեցրել Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամ Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից, նա մեղադրվում է՝ մարդկանց նյութական շահագրգռության միջոցով հավաքների, ցույցերի դրդելու մեջ։ Վարազդատ Հարությունյանը վստահ է՝ Ավետիք Չալաբյանն արդարացվելու է գոյություն չունեցող քրեական հոդվածով, և արդեն հուլիսի 1-ից իշխանությունը պարտավորված է լինելու նրան ազատ արձակել։

Պաշտպանական խումբը երեկ ասուլիս է տվել, ներկայացրել իր պատկերացումները քրեական գործի վերաբերյալ։ Փաստաբանը նշում է, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանն ինքն է սադրանքի ենթարկում զրուցակիցներին, անընդհատ խոսում փողի մասին, ի պատասխան Ավետիք Չալաբյանը հստակ ասում է, որ «միգուցե գոյատևելու համար ֆինանսն է կարևոր, բայց մարդավարի ապրելու համար ոչ նյութական արժեքներն են կարևոր»։

Փաստաբանների հայտարարությանն ի պատասխան, թե նրան ազատ են արձակելու արդարացման հիմքով, Արդարադատության նախարարությունից պնդում են, որ նման բան գոյություն չունի, և մարդկանց հավաքներին մասնակցելու նյութապես շահագրգռումը հուլիսի 1-ից ևս համարվում է հանցագործություն։ Իշխանությունների այս ապօրինությունը և հերթական անգամ օրենքը սեփական ցանկությամբ մեկնաբանելու գործելաոճը վկայում է, որ փաշինյանական վարչախումբը ամեն ինչ անում է Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելու կամ էլ նրա գլխին քրեական գործը որպես մահակ օգտագործելու համար։

Մենք բազմիցս արձանագրել ենք, որ «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադրի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, և իշխանությունները որևէ կերպ չեն դադարեցնում այդ ապօրինությունները, նույնիսկ հեղինակավոր բազմաթիվ մարդկանց պահանջները չեն լսվում դատարանների կողմից, իսկ Ավետիք Չալաբյանի պաշտպանների բողոքները ձեռքով մակագրվում են փաշինյանական իշխանության հավատարիմ դատավորներին։ Ըստ էության, ունենք մի իրավիճակ, որ առնվազն մեկ տասնօրյակ Ավետիք Չալաբյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, իսկ դրանից հետո փաշինյանական իշխանությունը վստահաբար նոր, կեղտոտ մեթոդներով կփորձի հետապնդել հասարակական-քաղաքական գործչին։

Ռուբեն Սիմոնյան

Այս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Կինը մահացել է պարանով ցատկելուց հետո, որը մոռացել էին կապելՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք Չալաբյան«Ամառ» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է եղել Իսրայելը հարված է հասցրել Լիբանանին «Ռեալ»-ը հայտարարել է Կուկուրելյայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ճապոնիան պատրաստ է միանալ Իրանի նկատմամբ պատժամիջnցները վերացնելուն. Սանաե Տակաիտի Հունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էԵրևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն Արևմուտքի վրա. Նարիշկին Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով Մերձավոր Արևելքը եղել և մնում է ամենաանկանխատեսելին. հուշագիր ստորագրելն այլ օպերա է, այն կյանքի կոչելը՝ բոլորովին այլ. Արտակ Զաքարյան ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով Ինչպե՞ս է այս էկոլոգիական աղետը ազդում մարդկանց վրա և ո՞վ է պատասխան տալուՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է նոր մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու Երկիրը փոխելու համար,երկրի ղեկավարին պետք է փոխենք. Ռուսաստանի շուկան ենք կորցնում. Արշակ Կարապետյան Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Նաիրի Սարգսյանը ևս միացավ ստորագրահավաքին Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին Այսքան դավաճանություններից հետո, էլի ընտրում են ՔՊ-ին. քաղաքացի Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ