Հայտնի է, թե ովքեր են վարելու «Միսս ԱՊՀ-2022» գեղեցկության միջազգային մրցույթը
ԼԱՅՖՌուս հայտնի ռադիոհեռուստահաղորդավար, DJ Եկատերինա Գուսևան կժամանի Հայաստան՝ «Միսս ԱՊՀ-2022» գեղեցկության միջազգային մրցույթը վարելու համար: Գեղեցկուհուն կընկերակցի ՀՀ վաստակավոր արտիստ Ավետ Բարսեղյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 16 երկրներից ժամանած 22 գեղեցկուհիներ հունիսի 3-ից Երևանում են: Մրցույթին պատրաստվելուց բացի, աղջիկներն այցելում են Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր:
Հիշեցնենք, որ լեգենդար «Միսս ԱՊՀ-2022» գեղեցկության միջազգային մրցույթը կկայանա հունիսի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...
5
Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց



