Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ լրագրողները.Գալուստ Սահակյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնում է Past.am-ը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ այսօր ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին:

Իր ելույթում Գալուստ Սահակյանը նշել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Ավարտվում է մեր համատեղ աշխատանքի եւս մեկ տարի, աշխատանք, որը ենթադրում է բոլորիս ջանքերի մեկտեղում հանուն մեր երկրի: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր համբերատար գործունեության եւ արդյունավետ աշխատանքի համար: Ընդ որում, այդ աշխատանքը ոչ միայն արդյունավետ է, այլեւ փոխադարձ օգտակար: Շնորհակալ եմ թե՛ դրվատանքի, թե՛ քննադատության համար: Յուրաքանչյուր քննադատություն իր մեջ հաճախ նաեւ առաջարկություն է պարունակում, եւ մենք բաց ենք յուրաքանչյուր կառուցողական ու ողջամիտ առաջարկի համար, որը կնպաստի թե՛ Ազգային ժողովի գործունեության, թե՛ մեր համագործակցության բարելավմանը:

Հարգելի՛ լրագրողներ, խորհրդարանն այն վայրն է, որտեղ փորձառություն են ձեռք բերում ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ այստեղ հավատարմագրված լրագրողները: Իսկ Ազգային ժողովում տարբեր խմբակցություններում ընդգրկված լրագրող պատգամավորների ներկայությունը նշանակում է, որ լրագրողից պատգամավոր դառնալն այնքան էլ անհավանական չէ: Ձեզանից ոմանք աշխատանքային գործունեության առումով խորհրդարանական հնաբնակներից են, երբեմն խորհրդարանական աշխատանքի մեծ փորձով: Սա մեր պետականության ձեռքբերումներից ու քաղաքացիական հասարակության կայացման հուսալի երաշխիքներից է, լրագրողի աշխատանքի եւ մասնագիտության կարեւորության եւս մեկ վկայություն: Որպես հասարակության հետ անմիջականորեն շփվող, չափազանց կարեւոր է, որ լրագրողը զերծ լինի ամբոխահաճությունից, որ լրագրող ասելիս չհասկացվի պարզապես ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ, որ առավելագույնս հավասարակշռված ու սթափ վերաբերմունք դրսեւորվի հասարակական կարծիքի ձեւավորման հանդեպ, որ տեղեկատվություն մատուցելիս օբյեկտիվությունը չզոհաբերվի օպերատիվությանը, իսկ շտապ լրատվությունը՝ հերքվող շտապողականությանը: Որովհետեւ սխալ կամ ոչ օբյեկտիվ լրատվությունը երբեմն կարող է նմանվել ծանր հետեւանքներ ունեցող բժշկական սխալի:

Հարգելի՛ լրագրողներ, համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրի մեջ, անկախ ձեր քաղաքական նախասիրությունից, գերակշռողը պետականության զգացումն է, որն արտահայտվում է տարբեր կերպ, բայց մեկ նպատակաուղղվածությամբ՝ ավելի ուժեղ, ավելի բարեկեցիկ եւ ավելի արդար Հայաստանի հեռանկարով: Թող գալիք տարում մեր երկրի զարկերակը բաբախի միշտ համաչափ եւ անկանոնություն դրսեւորի միայն նվաճումների ու հաջողությունների պատճառով, որի առաջին արձանագրողները լինելու եք կրկին դուք: Թող 2016 թվականը ձեզ, ձեր ընտանիքների, հարազատների ու մերձավորների համար լինի խաղաղության, երջանկության եւ բարեկեցության տարի, իսկ ձեր գործունեության ընթացքում արձանագրեք կայուն առաջընթաց եւ շարունակական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ` լրատվության եւ խոսքի ազատության գործում ներդրած մեծ ավանդի համար Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծառայության լրագրող Սիրանույշ Մուրադյանը եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով, ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Տիգրան Աբրահամյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, Orer.am լրատվական կայքի լրագրող Սոսե Չանդոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Մարիամ Հախնազարյանը, «Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանը, Panorama.am լրատվական կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրող Անի Նազարյանը, Tert.am լրատվական կայքի լրագրող Տիգրանուհի Մարտիրոսյանը, Հ3 հեռուստաընկերության լրագրող Նաիրա Պողոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Նարեկ Մալյանը եւ «Արարատ» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն Միհրան Հակոբյանը պարգեւատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ անվանական ժամացույցով:

Լևոն Փանոսյան

Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան