Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լիտվայի նախագահի՝ Հայաստան կատարած այցի նախաձեռնությունը գալիս է Վաշինգտոնի՞ց. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Փորձագետ. Նաուսեդան համոզել է Փաշինյանին համաձայնել ԱՄՆ-ի արկածախնդրությանը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանության է եկել արևմտամետ ուժերի շնորհիվ, դրա հետ կապված էլ՝ Արևմուտքը որոշակի հույսեր է կապում նրա հետ։ Հենց այդ հույսերն էր հնչեցրել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևան կատարած այցի ժամանակ։ Նման կարծիք է REGNUM-ի թղթակցին հայտնել փիլիսոփա և հրապարակախոս Սերգեյ Իվաննիկովը։ «Այդ այցի նախաձեռնությունը լիտվացիներինը չէ։

Լիտվան միջազգային քաղաքականության սուբյեկտ չէ, նա տերեր ունի արտերկրում։ Ինչպես Արևել յան Եվրոպայի մյուս երկրները, Լիտվան նույնպես սպասարկում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական շահերը։ Այսպիսով, Նաուսեդայի՝ Հայաստան այցի նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, գալիս է Վաշինգտոնից։ Չնայած, իհարկե, Լիտվան, հավանաբար, ուրախ է ցույց տալ իր սեփական կարևորությունը», - ասել է Իվաննիկովը:

Փորձագետի խոսքով, Լիտվայի ղեկավարը Փաշինյանին համոզել է բացասաբար խոսել Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած հատուկ գործողության մասին, հեռանալ Մոսկվայից և դրանով իսկ մեծ հարցականի տակ դնել ՀԱՊԿ-ի միասնությունը։ «Այս գաղափարը միամիտ է, արկածախնդիր և արտացոլում է ամերիկյան հուսահատության աստիճանը Ռուսաստանին պատժամիջոցներով խեղդելու անկարողության պատճառով: Հիմա նրանք փորձում են օգտվել Կրեմլին վնասելու ցանկացած, նույնիսկ ամենապատրանքային հնարավորությունից»,- կարծիք է հայտնել փիլիսոփան։

Իվաննիկովի խոսքով, Փաշինյանին չի կարելի անվանել փորձառու քաղաքական գործիչ, նրա մի շարք քաղաքական որոշումներ կարելի է որակել որպես ավելի շուտ անհեռատես, քան մտածված, բայց այդ քաղաքական առաջնորդն ունի ինքնապահպանման բնազդ։ Նա հիանալի հասկանում է, որ Ադրբեջանի հետ ռազմական հակամարտության պայմաններում, որը լիովին չի լուծվել, Ռուսաստանը Հայաստանի ամբողջականության միակ երաշխավորն է։ Բացի այդ, բուն Հայաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում իշխանությունների դեմ, որոնք առաջնորդվում են ռուսամետ դիրքորոշում ունեցող ուժերի կողմից, և Փաշինյանը չի ցանկանա լրացուցիչ հաղթաթուղթ տալ իր ընդդիմախոսներին։

«Այսպիսով, Լիտվայի ղեկավարը եկավ, Լիտվայի ղեկավարը գնաց, նվազագույն ծրագիրը ավարտված է, այսինքն՝ Լիտվան հայտնվել է տեղեկատվական դաշտում: Այդ այցը այլ հետևանքներ չի ունենա։ Եվ այդպես էլ պետք է լինի, քանի որ Հայաստանի կշիռն այնպիսին չէ, որ նրա հիպոթետիկ հակառուսական դեմարշը որևէ ազդեցություն ունենա միջազգային իրավիճակի վրա»,- եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»