Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին. Թագուհի Թովմասյան

ԲԼՈԳ

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանում է Հայաստանում ձևավորված իրավիճակի վերաբերյալ իմ գրություններին

Խաղաղ ակցիայի միջոցով իրենց բողոքի ձայնը բարձրացրած քաղաքացիների նկատմամբ ուժայինների կողմից գործադրվող բռնությունները շարունակական բնույթ են կրում այսօրվա Հայաստանում: Ոստիկանը իրեն թույլ է տալիս ցուցարարի վրա թքել, պատգամավորներին քաշքշել: Ցավոք ունենք նաև ակնհայտ քաղաքական հետապնդումներ, ընդդիմադիրների բնակարանի խուզարկություններ, անհիմն կալանավորման դեպքեր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հորդորում է ցուցարարներին ներգրավել եռամսյա հավաքներին։ Հասել ենք այնպիսի վիճակի, որ ակցիային մասնակցելու և սոցիալական կայքերում տեսանյութեր կիսելու համար ՀՀ քաղաքացիներին ազատում են աշխատանքից:
 
Փաստերով հիմնավորելով վերոնշյալ դեպքերը՝ հերթական գրություններն էի ուղարկել իմ միջազգային գործընկերներին, Հայաստանում հավատարմագրված դեսպաններին և խնդրել համապատասխան դատապարտող արձագանք:
 
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել է իմ գրություններին՝ նշելով, որ բարձրացված հարցերը քննարկել է ՀՀ արդարադատության նախարարի հետ, ով տեղեկացրել է, որ որոշ գործեր արդեն քննվում են: Դեսպան Վիկտորինը շեշտում է, որ իրավապահ մարմիններն ու ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից: Կարևոր է, որ մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը, իսկ լրատվամիջոցներն ազատ կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները: Շատ կարևոր է նաև, որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ:
 
Մասնավոր դեպքերի առթիվ դեսպան Վիկտորինը գնահատականներ չի տվել՝ նշելով, որ դա իրավապահների և դատարանների խնդիրն է: Քաղաքացիների և պետական ծառայողների պարտավորությունն է պահպանել ՀՀ օրենքները և Սահմանադրությունը, որոնք պաշտպանում են մարդկանց իրավունքները, ինչպես նաև պարզաբանում նրանց պարտականությունները։ Իր գրության մեջ դեսպան Վիկտորինը արձանագրում է, որ իրեն տեղեկացրել են նաև Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ, չնայած ընդդիմության առաջնորդների խաղաղ ակցիա իրականացնելու կոչերին, տեղեկություններ շրջանառվեցին երիտասարդ ընդդիմադիր ցուցարարների կողմից 74-84 տարեկան չորս տղամարդկանց նկատմամբ բռնության մասին։ Դեսպանը ցուցարարներին կոչ է անում զերծ մնալ վիրավորանքներից և սադրանքներից:
«ԵՄ պատվիրակությունը մշտական կապի մեջ է ՄԻՊ գրասենյակի հետ, և հավաստիացնում եմ Ձեզ, որ մենք շարունակելու ենք հետևել բոլոր իրադարձություններին», - եզրափակում է պատասխան գրությունը դեսպանը։

Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըՌուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին