Մերի Հակոբյանը և Ավո Ադամյանը նորություն ունեն
ԼԱՅՖՍերիալային դերասանուհի Մերի Հակոբյանը նորություն ունի. այս մասին Past.am-ը տեղեկանում է նրա ինստագրամյան էջից: Դերասանուհին այս անգամ ներկայանալու է զուգերգով ճանաչված դերասան և երգիչ Ավո Ադամյանի հետ:

Մերի Հակոբյանը ինստագրամյան իր էջում պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է ներկայացնում նկարահանման հրապարակից, իսկ ահա երեկ նա իր երկրպագուների մեծ բանակի դատին է հանձնել այդքան երկար սպասված տեսահոլովակի անոնսը:
Տեսանյութին կից դերասանուհին գրել է.
«Սիրելի հայրենակիցնե´ր , մոտենում է պրեմիերայի օրը, մենք շատ հուզված և անհամբեր ենք ` վերջապես ձեզ ներկայացնելու մի երգ և տեսահոլովակ , որը ծնվել է մեր և մեր պրոֆեսիոնալ թիմի մեծ նվիրումի և անտրտում աշխատանքի շնորհիվ:
Հաջողություն մաղթեք , մեզ այն շատ հարկավոր է»:




1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...
5
Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ին



