Արդյո՞ք ձուն պետք է լվանալ ուտելուց առաջ
ԼԱՅՖՀավի ձվերը պետք է լվացվեն սննդի մեջ օգտագործելուց առաջ:

Ինչպես հայտնում է Past.am-ը, ձվի կճեպի վրա կարող են ապրել տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են վնասել առողջությանը և թունավորումներ առաջացնել, ուստի մի թերագնահատեք ուտելուց առաջ ձուն լվանալու կարևորությունը։

Ամենամեծ վտանգը, սալմոնելլա բակտերիան է, որն առաջացնում է սալմոնելոզ՝ աղիքային սուր վարակ, որն արտահայտվում է փսխումով, որովայնի ցավով և բարձր ջերմությամբ։ Այս վարակը կարող է թափանցել ճաքած, չլվացված ձվերից ներս, որից հետո այն կարող է մտնել մարդու օրգանիզմ։

Թունավորումներից և վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ձվերը պետք է լվանալ նույնիսկ եփելուց առաջ, քանի որ կեղևի վրա եղած բոլոր հարուցիչները չեն ոչնչացվում ջերմային մշակման ժամանակ։

1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



