Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


100-ամյա Մանկավարժականն առաջին անգամ ունի կին ռեկտոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 19-ին տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Այս մասին հայտնում են Մանկավարժական համալսարանից:

Փակ, գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 19 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ ռեկտոր ընտրվեց բուհի երկարամյա պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը։ Մինչ քվեարկությունը ռեկտորի պաշտոնի միակ հավակնորդ Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց բուհի զարգացման գործողությունների իր ծրագիրը: Նա առանձնացրեց բուհի զարգացման  առաջնահերթությունները, ներկայացրեց առաջիկա տարիների տեսլականն ու անելիքները մանկավարժական կրթության ճգնաժամի համատեքստում:

Խորհրդի անդամները ռեկտորի թեկնածուին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին բուհ-դպրոց-շրջանավարտ կապին, միջգիտակարգային հետազոտություններին, դասախոսների մասնագիտական վերապատրաստումներին, ուսումնառության որակի ապահովմանը, ինչպես նաև հետազոտական ձեռքբերումները դպրոց հասցնելու հնարավորություններին, համընդհանուր ներառականության խնդիրներին և այլն:

ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը որպես պետության ներկայացուցիչ վստահեցրեց` բուհը միայնակ չի կարող լուծել ծառացած խնդիրները և այդ գործում պետությունը մեծ անելիք ունի. «Պետք է մշակվի հատուկ պետական քաղաքականություն, լրացուցիչ գործիքակազմ, ինչի հետևանքով կկարողանանք ունենալ որակյալ ուսուցիչներ: Պետք է ցուցաբերվի համակցված մոտեցում` սկսելով ուսուցչի մասնագիտությունը գրավիչ դարձնելուց»,-հավելեց Խորհրդի նախագահն ու վստահեցրեց՝ «Մանկավարժական բուհը մեր երկրի համար ունի վճռորոշ նշանակություն: Յուրաքանչյուրիս աշխատանքից շատ բան է կախված»։

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում վստահեցրին, որ Սրբուհի Գևորգյանի անցած գիտամանկավարժական ուղին, փորձառությունն ու գիտելիքները, երկարամյա նվիրումն  աշխատանքին միայն օգտակար կլինեն բուհի ղեկավարման գործում: Նրանք ևս մեկ անգամ  պատրաստակամություն հայտնեցին համախմբել ջանքերն ու աջակցել այս բարդ ժամանակներում բուհի ռազմավարության իրագործմանը:

Քվեարկությունից հետո Խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին և նշեց, որ միաձայն քվեարկությունն այն ամուր հիմքն է, որի վրա համատեղ կկատարեն ահռելի աշխատանք: Խորհրդի անունից Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց. «Խորհուրդը Ձեզ հետ գործելու է որպես մեկ թիմ: Ձեր հաջողությունները մեր հաջողություններն են»:

ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան