Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան փորձում է ներկայանալ որպես չեզոք, որովհետև տնտեսական շահեր ունի Ռուսաստանի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիան, չեզոք դիրք է գրավել: Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, իրենք այն բացառիկ երկրներից են, որ երկու կողմի հետ էլ ունեն լավ հարաբերություններ, հետևաբար չեն կարող որևէ կողմի առանձնացնել:
 
Այս թեմայի մասին զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
 
Հարցին, թե Թուրքիայի նման դիրքորոշումն ինչո՞վ է բացատրվում` թուրքագետն ասաց. «Ինչպես ռուսական կողմն է ասում՝ դա հատուկ գործողություն է, ոչ պատերազմ, որում Թուրքիան բնավ էլ չեզոք դիրքորոշում չունի, որովհետև նա բազմիցս հայտարարել է, որ ինքը հավատարիմ կլինի ՆԱՏՕ-ի բոլոր գործողություններին, եթե ծավալվեն Ռուսաստանի դեմ: Թուրքիան փորձում է ներկայանալ որպես չեզոք, որովհետև տնտեսական շահեր ունի Ռուսաստանի հետ, բայց այստեղ կա նաև Մոնտրյոյի պայմանագրի խնդիրը: Թուրքիան հայտարարեց, որ ինքը հավատարիմ կլինի այդ պայմանագրին ու համաձայն դրա, փաստորեն փակեց Բոսֆորն ու Դարդանելը երկու երկրների նավերի համար: Թուրքիան նաև հայտարարեց, որ ռազմանավերն իրավունք կունենան անցնել Բոսֆորով ու Դարդանելով, եթե նրանք մաս են կազմում Սև ծովում գտնվող նավատորմերի: Հայտնի է, որ Ռուսաստանը, բացի Սև ծովից, այլ վայրերում էլ ունի նավատորմեր՝ ի տարբերություն Ուկրաինայի: Փաստորեն Թուրքիայի այս գործողությունն ուղղված է հիմնականում ռուսական նավերի դեմ, ու արդեն կան տեղեկություններ, որ ռուսական 3-4 ռազմանավի արգելել են Սև ծովով մտնել Բոսֆոր: Կարծում եմ, որ այս գործողություններն ուղղված են Ռուսաստանի գործողությունների դեմ ոչ միայն Սև ծովում, այլ նաև Ռուսաստանի դիրքերի թուլացմանը Սիրիայում: Հայտնի է, որ Սիրիայում ռուսական զինված ստորաբաժանումները հիմնականում սնուցվում են ծովային ճանապարհով՝ Բոսֆորով ու Դարդանելով, այնպես որ, սա թուլացնում է նաև Ռուսաստանի դիրքերը Սիրիայում, իսկ այս հաշվարկը, վստահ եմ, Թուրքիան կատարել է, որովհետև նա էլ Սիրիայում ունի իր շահերը: Մոտ մեկ ամիս առաջ նա պատրաստվում էր չորրորդ ագրեսիվ գործողություններն իրականացնել Սիրիայի դեմ, բայց ռուսական ճնշման ներքո դա չարեց, իսկ հիմա այս հնարավորությունն օգտագործում է, որ թուլացնի ռուսական զինված ստորաբաժանումը, որպեսզի իր դիրքերն ուժեղացնի Սիրիայում ու այն օկուպացված տարածքներում, որոնք իր վերահսկողության տակ են»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջ