Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով աճել են. ԿԲ նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կենտրոնական բանկն ակնկալում է, որ այս տարի, ի տարբերություն 2021-ի, սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով կաճեն, գլխավոր դրամատունը հաշվարկել է նաև ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքու ակնկալվող գնաճը:  Այս մասին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր ասուլիսում:

«Սննդամթերքի գները շուրջ 12 տոկոսով աճել են: Եվ աճն ունի հիմնական երկու աղբյուր, մեկը արտաքին շուկաների եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է: Օրինակ` այս պահի դրությամբ ՀՀ-ում գնաճը 7.7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են շուրջ 7 տոկոս գնաճով, ԱՄՆ-ում այդպիսի գնաճ չէր եղել է 1982 թվականից ի վեր: Եթե չեմ սխալվում, Ռուսաստանում գնաճը 8.4 տոկոս է և աճ է»,-ասաց Գալստյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ-ում գնաճը 9.6 տոկոսից է իջել 7.7 տոկոս:

Գնաճի երկրորդ աղբյուրը սեզոնային որոշակի ապրանքների գների բարձրացումն է, որոնց որոշակի վերադարձը բնականոն մակարդակներին մոտ մակարդակի, նպաստել է նրան, որ գնաճը տարվա վերջում 9.6 տոկոսից իջել է, ոչ թե նախատեսված 8.4 տոկոսի շրջակայք, այլ ավելի ներքև: «Ակնկալել, որ այս տարվա ընթացքում գնաճը սննդամթերքի մասով կկրկնի 2021-ի վարքագիծը, կարծում  եմ՝ մեր բազային սցենարով այդպես չէ: Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,-ասաց ԿԲ նախագահը:

ԿԲ-ն նաև հաշվարկել է ջրի և էլեկտրաէներգիայի գների փոփոխության արդյունքում ակնկալվող գնաճը: Բանկի գնահատականների համաձայն՝ այն տարեկան կտրվածքով կկազմի շուրջ 0.6 տոկոս: Գալստյանը նկատեց՝ կա նաև որոշակի երկրորդային էֆեկտների ազդեցություն՝ էլեկտրաէներգիայի հետ կապված: Իսկ, քանի որ գազի գների հնարավոր բարձրացման մասով դեռևս անորոշություններ կան, ապա ենթադրությունների սցենարային վերլուծության արդյունքում ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում են, որ կլինի շուրջ 1-1.5 տոկոսի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով:

ԿԲ-ն իր աշխատանքը՝ գների զսպման առումով գնահատում է դրական: «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ, եթե մենք գործողություններ չիրականացնեինք անցյալ տարվա ընթացքում, և այդ գործողությունները չլինեին ապագային միտված, ապա  մեր գնաճը կլիներ ոչ թե սննդամթերքի համար 11 տոկոս, այլ ընդհանուր գնաճը կլիներ 15 տոկոս, ինչը ենթադրում է, որ սննդամթերքի գնաճը կլիներ 20 տոկոսից ավել:Մենք սպասում ենք, որ տարվա վերջին մենք մոտենալու ենք մեր նպատակային թիրախին»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը կարծում է՝ խոստումը, որը տվել են՝ վերադառնալու թիրախին, տեղի է ունենալու:

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 2022-ի փետրվարի 1-ից թանկացել է 4.7 դրամով:

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են