Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փնտրվում է ընդդիմություն կամ ինչու Հայաստանում իշխանափոխություն չի լինում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Սահմանադրական հանրաքվեից անցել է մի քանի շաբաթ, սակայն տպավորություն է, որ կարծես ոչինչ էլ տեղի չի ունեցել: Աստիճանաբար իշխում են ամանորյա տրամադրությունները, և քաղաքական գործընթացների մասին խոսելն այս օրերին մի փոքր ձանձրալի է դառնում: Այդուհանդերձ մինչև 2018թ.-ը, այսինքն` մինչև նոր սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը այդ թեման կշարունակի լինել ակտուալ:
 
Սահմանադրական հանրաքվեի արդյունքները վերջնականորեն արձանագրեցին, թե ինչ քաղաքական իրավիճակ է ձևավորվել Հայաստանում: Գործընթացը ցույց տվեց, թե որն է մեր իշխանությունների անարդյունավետ կառավարման գլխավոր պատճառը և թե ինչու է այդ իշխանությունը կարողանում ոչ միայն սահմանադրությունն իրեն ծառայեցնել, այլև հեշտությամբ փոխել այն: Ընդ որում` փոխել իր հանդեպ հանրության շատ մեծ անվստահության պայմաններում, ընտրական օրենսգրքի թե բացահայտ, թե քողարկված ոտնահարմամբ: Գլխավոր պատճառը, թերևս, Հայաստանի քաղաքական ընդդիմության սնանկությունն է:
 
Հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ լեգիտիմության հսկայական դեֆիցիտ ունի թե իշխանությունը, և թե ընդդիմությունը: Ուշագրավ է, որ սահմանադրական հանրաքվեին մասնակցելու կոչ էր անում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը: Բնականաբար յուրաքանչյուրը հորդորում էր ընտրողին համապատասխանաբար այո կամ ոչ քվեարկել: Այս առումով հետաքրքիր է ոչ միայն այն, թե քանի տոկոսն է այո կամ ոչ քվեարկել, այլև ընդհանրապես ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների քանի տոկոսն է մասնակցել հանրաքվեին: Պարզվում է, որ 2. 566.998 ընտրողից քվեարկությանը մասնակցել է ընդամենը 1.302.613-ը, այսինքն` ընտրելու իրավունք ունեցողների 50,74%-ը:
 
Հաշվի առնելով, թե ինչպես են սովորաբար Հայաստանում կեղծվում ընտրությունները, որքան ուռճացված են ընտրացուցակները, քանի մահացածների և երկրից բացակայողների փոխարեն են ընտրում, ապա այդ թվից կարելի է ենթադրել, թե ինչպես է մասնակցության թիվը ձգվել, հասցվել 50 և մի փոքր ավելի տոկոսի, նույնիսկ 51%-ի չի հասնում: Այլապես խայտառակություն կլիներ պաշտոնապես արձանագրելը, թե որքան քիչ քաղաքացի է մասնակցել հանրաքվեին: Ստացվում է, որ հանրությունը մեծամասամբ անտեսել է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության կոչը` ակտիվորեն մասնակցել և ոչ քվեարկել:
 
Պաշտոնական արդյունքներից իմանում ենք, որ նոր սահմանադրությանը այո է քվեարկել մասնակիցների 63.37%-ը, իսկ ոչ է ասել մասնակիցների 32.36% կամ 421.568 ընտրող: Հանրաքվեից հետո ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները, պնդում չեղյալ հայտարարել հանրաքվեն, պահանջում է իշխանությունների հրաժարականը, սակայն այդ ցույցերին քաղաքացիների ճնշող մեծամասնությունը նույնպես գերադասում է չմասնակցել: Ավելի քան 400 հազար ոչ քվեարկածները փաստորեն ոչ են ասել նաև ընդդիմությանը` անտեսելով վերջինիս բողոքի ակցիաները և կոչերը:
 
Սովորաբար ո՞րն է քաղաքական ընդդիմության առաքելությունը: Քաղաքագիտության մեջ հստակ սահմանվում է, որ ընդդիմությունը գործող իշխանությանը հակադրվող ուժ է, որը դեմ է այդ իշխանության կողմից իրականացվող քաղաքական կուրսին, առաջարկում է այլ կուրս, այլ գաղափարներ, այլ մոտեցումներ, այլ լուծումներ: Հետևաբար հարց է առաջանում. իշխանությունից տարբերվող ի՞նչ նոր կուրս է առաջարկում ընդդիմությունը: Բացի այս կամ պաշտոնում որևէ անհատին փոխարինելուց կամ որևէ անհատի հրաժարականը պահանջելուց այլ բան առաջարկո՞ւմ է Հայաստանի գործող ընդդիմությունը: Խոսքը պաթետիկ հայտարարությունների մասին չէ, այլ համակարգված ծրագրերի:
 
Պատասխանն ակնհայտ է: Չկա նման բան: Պարզապես առաջարկվում է իշխանափոխություն անել և ասվում, որ եթե իրենք լինեն իշխանության, ապա Հայաստանում կհաստատվի օրինականություն, երկիրը կբարգավաճի: Բայց այստեղ տեղին է դասական հարցը` Իյա, իրո՞ք: Այդ ինչպե՞ս: Եթե չեք կարողանում ձեր շուրջը համախմբել ընդդիմադիր տրամադրված հարյուր հազարավոր մարդկանց, ապա ինչպես եք մի ամբողջ երկիր կառավարելու ավելի լավ, քան այսօրվա իշխանությունը:
 
Ընդդիմությանը սովորաբար բաժանում են երկու հիմնական տեսակի` չափավոր և արմատական: Չափավորն այն ընդդիմությունն է, որն այնքան էլ արմատապես չի տարբերվում իշխանությունից և մի փոքր քննադատելով մանր-մունր հարցերում պատրաստ է նույնիսկ կոալիցիա կազմել: Նման ընդդիմություն է այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը: Այսպես կոչված արմատական ընդդիմության դիրքերից են հանդես գալիս ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և հավակնում է այդպիսին լինել «Հիմնադիր խորհրդարանը»: Եվ հենց այս ուժերի հանդեպ հանրությունն իր վերաբերմունքը ցույց տվեց հանրաքվեին և հանրահավաքներին իր չնչին մասնակցությամբ:
 
Սահմանադրական հանրաքվեն իրականում դարձավ վստահության հանրաքվե թե իշխանության, թե ընդդիմության համար: Կարող ենք արձանագրել, որ հանրությունն իր գրեթե տոտալ անվստահությունն է հայտնում և իշխանությանը, և ընդդիմությանը: Այստեղ կարող է հարց առաջանալ: Բայց չէ՞ որ նախորդ համապետական ընտրությունների ժամանակ, օրինակ 2008 կամ 2013-ի նախագահական ընտրություններից հետո հանրության զգալի հատված մասնակցում էր հանրահավաքներին և աջակցում էր ընդդիմությանը, սակայն ոչինչ չփոխվեց:
 
Այո, եթե անգամ այս դեպքում էլ լիներ նման աջակցություն և մասնակցություն, նույնպես կարող էր ոչինչ չփոխվել: Ինչո՞ւ: Որովհետև ընդդիմությունն իր տեսակով, աշխարհայացքով շատ քիչ է տարբերվում գործող իշխանությունից: Ինչպես նշվեց, քաղաքական ընդդիմությունը բոլորովին այլ բան է, քան Հայաստանում գործող ընդդիմությունը: Վերջինս չունի իշխանությունից հստակ տարբերվող կուրս և գաղափարներ, որոնց համար պատրաստ է գնալ մինչև վերջ: Ընդ որում, այդ ընդդիմությունը ժամանակին իշխանություն էր և մարդիկ տեսել են այդ իշխանության աշխատանքն ու գործելաոճը: Ընդդիմությունը կարող է հավակնել իշխանության այն ժամանակ, երբ իշխանության ներսում են անգամ սկսում համակրել այդ ընդդիմությանը, երբ անարդյունավետ և արատավոր քաղաքականությունից սկսում են բողոքել անգամ իշխանության ներսում:
 
Իսկ այդ բողոքն իրականում կա, բայց բողոքին տեր կանգնող իրական ընդդիմություն չկա, որին կարելի է վստահել: Ուստի մինչև 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները լրջորեն փնտրվում է նոր ընդդիմություն, այլապես սահմանադրության փոփոխությունը Հայաստանում ոչինչ էլ չի փոխի:
 
Տիգրան Խաչատրյան 

 

Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ