Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ժողովրդից թալանած գումարներն Առողջապահության նախարարությունը հրաժարվում է վերադարձնել. Արեգնազ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրառում է կատարել` կցելով լուսանկարներ. «Ժողովրդից թալանած գումարներն Առողջապահության նախարարությունը հրաժարվում է վերադարձնել

2021թ․ դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանի կայացրած հայտնի որոշումից անմիջապես հետո, որով հակասահմանադրական և անվավեր ճանաչվեց աշխատող քաղաքացիների՝ իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնելու առողջապահության նախարարի որոշման դրույթը, հարցում էի ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն։ Հետաքրքրվել էի՝
1․ ՀՀ ԱՆ 2021թ․ օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանից հետո քանի՞ քաղաքացի է ՊՇՌ թեստ հանձնել։
2․ Այդ հրամանից հետո ՊՇՌ թեստ հանձնածներից քանի՞սն են աշխատող քաղաքացիներ։
3․ Այդ հրամանից հետո ՊՇՌ թեստ հանձնածներից քանի՞սն են երկու կամ ավելի անգամ հանձնել այդ թեստերը։
4․ Այդ հրամանից հետո քաղաքացիները ընդհանուր առմամբ որքա՞ն գումար են վճարել ՊՇՌ թեստերի համար։ Նրանց ո՞ր մասն են կազմում աշխատող քաղաքացիները և ընդհանուր առմամբ որքա՞ն գումար են նրանք վճարել ՊՇՌ թեստերի համար։
5․ Որտե՞ղ են ուղղվել ՊՇՌ թեստերի համար քաղաքացիների վճարած գումարները։
6․ Սահմանադրական դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերի 23-ի որոշումից հետո ի՞նչ միջոցներ է ձեռնարկում առողջապահության նախարարությունը իրենց հաշվին ՊՇՌ թեստ հանձնած աշխատող քաղաքացիների վճարած գումարները նրանց վերադարձնելու ուղղությամբ։
Ստացել եմ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պատասխանը։ Եթե հակիրճ ձևակերպեմ, ապա դրա բովանդակությունն է՝ հպարտ քաղաքացիները մեզ վրա թող հույս չդնեն։

Պատասխանում մասնավորապես նշված է, որ ԱՆ հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր առմամբ թեստավորվել է 822247 անձ, սակայն Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն չի հավաքագրում, թե նրանցից քանի՞սն են կոնկրետ ՊՇՌ թեստ հանձնածները կամ քանի՞սն են աշխատող քաղաքացիներ։
Առողջապահության նախարարությունը նաև չի տիրապետում թեստավորման համար վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությանը:

Իսկ ՊՇՌ թեստ հանձնած քաղաքացիների կողմից հետազոտության համար վճարված գումարները վերադարձնելուց ԱՆ-ն պարզապես հրաժարվում է։

Մի խոսքով՝ հարգելի հպարտ քաղաքացինե՛ր, այս իշխանությունների համար դուք ինչպես որ տուգանքի ու թալանի մատերիալ եղել եք, այնպես էլ շարունակելու եք մնալ։ Իսկ եթե ձեզ չի լինում թալանել, ապա աչքը տնկում են ձեր բարեկամի գրպանի վրա (թե բա՝ թող ՊՇՌ թեստի գումարը ձեր բարեկամը վճարի)։ Կարևորը՝ փող մտնի բյուջե, որ իրենք իրենց համար կարողանան մի քանի հարյուր հազար դոլարանոց պադավատներ գնել ու կոռուպցիոն կասկածելի սխեմաներով՝ իրենց հարազատներին ասֆալտի տենդերներ հատկացնել»։

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան