Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժողովուրդ»․ Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Երկար փնտրտուքներից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջապես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է գտել։ Իշխանությունը, «ժողովուրդ» օրաթերթի ունեցած հավաստի տեղեկություններով, սեփական քիմքին հարիր օմբուդսմեն ունենալու համար երկար է աջուձախ ընկել։ Մի քանի թեկնածուի, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը դիտարկելուց հետո՝ երեկ, հայտնի դարձավ, որ իշխանականները վերջապես գտել են ապագա ՄԻՊ-ին։ Նա արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն է՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի մտերիմը, ում միջոցով էլ հայտնվել էր նախարարությունում։

Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանին իշխանությունները հատկապես 44-օրյա պատերազմից հետո տեսնել անգամ չեն ուզում, ու դա սոսկ այն պատճառով, որ նա ճիշտ ու երբեմն ցավոտ արձանագրում-հայտարարություններով է հանդես գալիս։ Թաթոյանին ասպարեզից հանելու մասին իշխանությունն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով առաջին անգամ հայտարարեց։ «Թաթոյանին մի քանի ամիս է մնացել»․ ԱԽՔ-ի հայտարարությունից հետո, իրար հերթ չտալով՝ ՄԻՊ-ին քննադատել սկսեցին նաեւ ՔՊ-ական պատգամավորները։ Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը ֆիքսված է ՀՀ մայր օրենքում, եւ այլևս նա չի կարող առաջադրվել: Իսկ կարո՞ղ է արդյոք երիտասարդ փոխնախարարուհին հավակնել համայն հայության իրավունքների պաշտպանը դառնալ:

ՀՀ Սահմանադրության 192-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է․ «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք»։ Թե ինչքանով է Քրիստինե Գրիգորյանը հայտնի հասարակության համար ու ինչ հեղինակություն է վայելում մեր հայրենակիցների շրջանում, թողնում ենք ընթերցողի դատին։ Պարզ է, սակայն, որ նրան, բացի նախարարության աշխատակիցներից (այն էլ՝ գուցե ոչ բոլոր), ազգականներից, ընկերներից ու ՔՊ-ականների շատ քիչ հատվածից, ուրիշ ոչ ոք չի ճանաչում։ Հետեւաբար հարց է՝ ինչպես է ՔՊ-ն նրա թեկնածությունն ԱԺ-ում ներկայացնելիս արդարացումներ գտնելու, թե հանրային ընկալում ունեցող դեմք է։

Ինչպես երևում է, իշխող ՔՊ-ն երկրի մայր օրենքն անտեսում է, և գոնե ամիսներ առաջ, երբ արդեն հայտնի էր, որ 2022-ի փետրվարին լրանալու է Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը, որևէ թեկնածուի ընտրեր (անգամ հենց Գրիգորյանին), նրա PR-ով զբաղվեր, ներկայացներ հանրությանը, կարճ ասած՝ պատրաստեր օմբուդսմենի պաշտոնի համար, ոչինչ չի արել, քանի որ ո՛չ հանրությունն է հետաքրքրում ՔՊ-ին, ո՛չ էլ, առավել ևս, Սահմանադրությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու