Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գիտական խմբի ուսումնասիրությունների առարկան գրաֆեն նյութն է, որն ունի ֆիզիկական ունիկալ հատկություններ և կիրառելի է բազմապիսի ոլորտներում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքում ձևավորված և Գիտության կոմիտեի հայտարարած մրցույթում դրամաշնորհ շահած գիտական խումբը զբաղվում է գրաֆենային թաղանթների սինթեզով, հետազոտությամբ և կիրառությամբ: Նշվում է, որ բացառիկ ֆիզիկական հատկություններով այս նանոթաղանթներն օժտված են կիրառական մեծ պոտենցիալով: Նարեկ Մարգարյանը ներկայացնում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքը:No description available.

«Մեր խումբը կազմված է բացառապես երիտասարդ գիտաշխատողներից: Դիմել էինք քիմիական գազափուլային նստեցման սարքի համար, որով պետք է բարելավենք մեր կողմից ստացված գրաֆենային թաղանթների որակական հատկանիշները: Բնականաբար, մինչ այդ էլ զբաղվում էինք գրաֆենային հետազոտություններով, մեր հետազոտության գրաֆենները ստանում էինք հեղուկ փուլային շերտազատման մեթոդով: Որպեսզի որակական բարելավում ունենանք, դիմեցինք քիմիական գազափուլային սարքի համար և շահեցինք մրցույթում»,«Փաստի» հետ զրույցում նշում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Նարեկ Մարգարյանը:

Ընդգծում է՝ բաժանմունքում կա մեծ խումբ, դա իր խումբն է, որի հետ աշխատում են: «Սարքի ձեռքբերման այս մրցույթի համար կազմված խմբում ինձանից բացի ներգրավված է եղել ևս մեկ երիտասարդ գիտաշխատող մեր Փորձարարական ֆիզիկայի բաժանմունքից և մեկ ուսանող, որը պրակտիկանտ է մեր բաժանմունքում»,-նշում է մեր զրուցակիցը: Իսկ հիմա կատարվող հետազոտությունների մասին և ոչ միայն:

«Մեր ուսումնասիրությունների առարկան գրաֆեն կոչվող նյութն է, որն իր ֆիզիկական հատկություններով կիրառելի է բազմաթիվ ոլորտներում, նրա ֆիզիկական հատկություններն ունիկալ են: Որպեսզի ընթերցողը հանրամատչելի կերպով պատկերացնի, նման օրինակ բերենք: Պատկերացրեք՝ Օլիմպիական խաղերի է մեկնում մի մարզիկ, որը լավագույն լողորդն է, ծանրամարտիկը, ըմբշամարտիկը, սուսերամարտում ընդհանրապես հավասարը չունի: Այս նյութն առաջատար է և՛ մեխանիկական, և՛ ջերմային, և՛ էլեկտրական, և՛ օպտիկական հատկություններով: Ըստ այդմ, իր կիրառության ոլորտներն էլ բազմապիսի են: Ունենք ևս երկու ընթացիկ նախագիծ, ես մեկի ղեկավարն եմ, մյուսի մասնակիցը: Առաջինը վերաբերում է գրաֆենի հիմքով ինֆրակարմիր տիրույթի՝ ջերմային և համանման ճառագայթումները կլանող թաղանթներին, որը երկակի նշանակության է, կարող է կիրառվել նաև ռազմական կարիքների համար, օրինակ՝ հակառակորդի գիշերային տեսանելիության սարքերից և այլնից քողարկում ապահովելու նպատակով:

Մյուս կիրառությունը նոր սերնդի արեգակնային մարտկոցներում է: Մեր մյուս նախագծի շրջանակներում, որի անդամ եմ նաև ես, պլանավորում ենք ստանալ նոր սերնդի արեգակնային մարտկոցներ գրաֆենի կիրառությամբ: Այս երկու նախագծերի համար ֆինանսավորումը ստացել ենք Գիտության կոմիտեից, սա սարքի դրամաշնորհը չէ: Բացի դա, դրամաշնորհի համար դիմել էինք ԱՄՆում գործող «ARPA» ինստիտուտին (Analysis Research & Planning for Armenia), ստացանք ֆինանսավորում, որով կառուցում ենք համաշխարհային «Iso 6» ստանդարտի, որը հազար դասն է, «Մաքուր սենյակ» լաբորատորիա, որը թույլ կտա էականորեն բարելավել մեր հետազոտությունները, այսինքն՝ միջավայր է, որտեղ նանոտեխնոլոգիաներով զբաղվելու համար կատարյալ պայմաններ կան»,-ընդգծում է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտաշխատողը:

Իսկ վերջում անդրադառնում ենք ավանդական հարցին՝ գիտության ոլորտ, առաջընթաց և խնդիրներ, լուծման ուղիներ: «Տարին տարվա վրա կա դրական դինամիկա: Օրինակ՝ այս տարի աննախադեպ մեծ քանակով դրամաշնորհներ տրվեցին Գիտության կոմիտեի կողմից: Երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու տենդենցը ևս շատ ոգևորիչ է: Սակայն ասել, որ բավարար պայմաններ են ստեղծված Հայաստանում գիտությամբ զբաղվելու համար, այդքան էլ ճիշտ չէ: Երիտասարդների ներգրավվածությունը գիտության մեջ էլի մեծ չէ: Այսինքն՝ որոշակի դրական տենդենցներ կան, բայց ներգրավվածությունն այնքան էլ մեծ չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը՝ իսկ որտեղի՞ց սկսել գիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու, ոլորտում ներգրավված՝ հատկապես պատանիների ու երիտասարդների թիվն ավելացնելու համար, արձագանքն այսպիսին է. «Կարծում եմ՝ պետք է սկսել դպրոցներից, ոչ միայն ուժեղացնել տեխնիկական կրթությունը դպրոցներում, այլև ճիշտ սերունդ դաստիարակել: Երիտասարդները պետք է տեսնեն, որ կարելի է հաճույք ստանալ գիտության մեջ մի նոր բան բացահայտելով: Հիմա երիտասարդներից շատերը հետաքրքրված են ծրագրավորմամբ: Ես կցանկանայի, որ տենդենցն այնպիսին լիներ, որ նրանք ձգտեին դեպի գիտություն, փորձեին բացահայտել բնությունը: Եթե ֆինանսական տեսանկյունից համարժեքություն լիներ, վստահ եմ, որ մեր երիտասարդներից շատերը գիտությամբ կզբաղվեին, երեխաների մոտ պետք է ձևավորվի այդ արժեհամակարգը, որ նրանք ցանկանան գիտության մեջ մի նոր բան բացահայտել: Դպրոցներում այսօր պետք է շատ ուժեղացնել «Ֆիզիկա» առարկայի դիրքերը, արդեն իսկ դպրոցներում ֆիզիկայի մասնագետների խնդիր ունենք, պետք է մտածել այս ուղղությամբ: Եթե ամփոփ, ապա ամեն ինչ պետք է սկսել դպրոցից»,-եզրափակում է Նարեկ Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին