Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիայում գործող հայ կոմպոզիտորը Հյուգոյի ստեղծագործության հիման վրա օրատորիա է գրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Ֆրանսիայում գործունեություն ծավալող երգիչ, դիրիժոր, կոմպոզիտոր Սուրեն Շահիջանյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային մակարդակի կոլեկտիվ է համարում: Շահիջանյանը դեկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում որպես դիրիժոր ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ մասնակցելու է Ֆիլհարմոնիկի և «Հովեր» երգչախմբի համատեղ Ամանորի և Սուրբ ծննդյան համերգին:

«Ինձ համար անակնկալ էր համերգին մասնակցելը, մաեստրո Թոփչյանն առաջարկեց, նոտաները տվեց, համաձայնեցի, շատ եմ սիրում երաժիշտներին,  նվագախումբը, մեծ մասն իմ ընկերներն են: Ֆիլհարմոնիկը շատ բարձր, միջազգային մակարդակի նվագախումբ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սուրեն Շահիջանյանը:

Իր հայաստանյան այցի ընթացքում Շահիջանյանը վարպետության դաս անցկացրեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: «Ես շատ երջանիկ էի, որ թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Մհեր Նավոյանը առաջարկեցին վարպետության դաս ունենալ թանգարանում: Այս թանգարանը հրաշք է: Վարպետության դասի մասնակիցների ընդհանուր մակարդակը միջինից բարձր է: Ոչ մեկը չկա, որ գեղեցիկ ձայն չունենա: Դա երևի մեր ժողովրդի տաղանդն է: Որոշակի ուղղելու բաներ կան, աշխատելու դեպքում կարելի է շտկել: Օրինակ` իտալերեն կամ ֆրանսերեն լավ խոսելը չի նշանակում, որ լավ հնարավոր է երգել. երգեցողության մեջ տարբերվող բաներ կան»,-նշեց նա:

Սուրեն Շահիջանյանն այս տարի Փարիզում ներկայացրել է իր նոր «Պարտեզի տերը» օպերան:  «Լիբրետոն ֆրանսերեն է գրել Դանիելա Դալոզը, շատ սիմվոլիկ և խորը իմաստ ունի: Հին հայկական հեքիաթ է` այգին մարդն է, հարց է ծագում, ով է այգու տերը: Դեմ չէի լինի, որ Հայաստանում ներկայացվեր: Արձագանքները շատ լավ էին, եթե արդեն հասել է պրեմիերային, ուրեմն շատ լավ է»,-շեշտեց նա:

Դիտարկմանը, թե երգչին Հայաստանում հաճախ չենք տեսնում, Սուրեն Շահիջանյանը պատասխանեց. «Այստեղի ամենալավ երաժիշտներն իմ ընկերներն են, ես Հայաստան գալու խնդիր չունեմ, հրավերի կարիք չունեմ, շատ հաճախ էի գալիս այստեղ. վերջին մի քանի տարին օպերան էի գրում, Կոնսերվատորիայում եմ դասավանդում, շատ չեմ հասցնում: Ինչքան շատ գամ Հայաստան` այնքան լավ: Ես ինձ չեմ համարում Հայաստանից կտրված. այդպես հնարավոր չէ»:

Երգիչը նախընտրում է հանդես գալ մենահամերգներով: «Շատ հաճախ եմ մենահամերգ ունենում, 21 մենահամերգի ծրագիր ունենք, երգում եմ նաև Գերմանիայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում: Նաև երգչախումբ ունեմ»,-շեշտեց նա:

Սուրեն Շահիջանյանը փաստում է` Ֆրանսիայում տաղանդավոր երաժիշտներ շատ կան:  «Խնդիր կա, որ մշակույթը մի քիչ անտեսված է վերջին տարիներին, քաղաքական իրավիճակի հետ կապված, բայց դե Ֆրանսիան մեծ մշակույթ ունեցող երկիր է. չի կործանվի: Ֆրանսիայում շատ հայտնի արվեստագետներ ունենք: Եթե երգիչների մասին խոսենք, ունենք Ջուլիետ Գալստյան, Լիանա Հարությունյան: Էլ չեմ խոսում երաժիշտենրի մասին»,-ընդգծեց նա:

Այժմ կոմպոզիտորը Վիկտոր Հյուգոյի «Սատանայի վերջը» ստեղծագործության հիման վրա մեծ օրատորիա է գրում: «Այն Թոփչյանին պետք է տամ, որ այստեղ նվագեն: Պրեմիերան այստեղ է լինելու, եթե հասցնեմ, հաջորդ տարի: Մյուս անգամ Երևան գալուց մենահամերգ եմ ունենալու հենց Կոմիտասի թանգարանի այս սրահում»,-եզրափակեց Սուրեն Շահիջանյանը: 

Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական