Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 1 տոկոսային կետով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնական բանկի խորհուրդը 2015թ. դեկտեմբերի 22-ի նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.75%: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2015թ. նոյեմբերին արձանագրվել է 0.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.3%-ի դիմաց, որի պարագայում 12-ամ սյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 1.2%: Գնաճի նվազումը շարունակում է պայմանավորվել գյուղմթերքների գների ցածր մակարդակով և ներմուծված որոշ ապրանքների գների նվազմամբ:

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի և միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազման միտումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ այդ զարգացումները նպաստել են գնաճի նվազմանը, ինչը կպահպանվի նաև մոտակա ամիսներին` ներքին գների վրա փոխանցելով արտաքին գնանկումային ազդեցությունը:

Խորհուրդն արձանագրել է, որ հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.9%, որին հիմնականում նպաստել է գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Չնայած 2015թ. հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը, ներքին պահանջարկը շարունակում է պահպանվել ցածր մակարդակում: Այս պարագայում ձևավորված ցածր գնաճը նպաստել է գնաճային սպասումների նվազմանը, որը, թույլ ներքին պահանջարկի և արտաքին գնանկումային միտումների ազդեցությամբ, հետագայում ևս կպահպանի ցածր գնաճային միջավայր: ԿԲ խորհուրդը կարծում է, որ այսօր արդեն իսկ հիմնականում հաղթահարված են նախորդ տարեվերջից առաջացած գնաճային ռիսկերը, և դրամավարկային պայմանների` վերջին ամիսներին ու ներկայիս կտրուկ թուլացման արդյունքում վերադարձ է կատարվում մինչև 2014 թ-ի նոյեմբերը առկա բնականոն իրավիճակին:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, ԿԲ նշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:

Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը հետագայում նույնպես կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը:

 

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում