Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատկերացում չունենք, թե քաղաքական քարտեզն իրենից ինչ է ներկայացնում․ Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Մեր հիմնական խնդիրն այն էր, որ չունեինք (հիմա էլ չունենք) պատկերացում, թե քաղաքական քարտեզն իրենից ինչ է ներկայացնում: Ճնշող մեծամասնությանը թվում է, թե երկրները պատահական կերպով են առաջանում ու վերանում, այնինչ եթե քարտեզին ուշադիր դիտեք, կտեսնենք, որ շատ երկրների սահմանների մի մասը քանոնով է գծած, և շատ երկրներ, անգամ խոշոր, ինչ-որ ֆունկցիա են կատարում:
Օրինակ, այսօրվա Թուրքիայի նման մեծ երկիրն իր գոյության համար պարտական է Ռուսաստանի ու Եվրոպայի մրցակցությանը, երբ Բրիտանիան ու Ֆրանսիան էին ցանկանում վերացնել Թուրքիան, ապա Ռուսաստանն էր Թուրքիաին փրկում, և հակառակը: Պատճառը պարզ էր, Ռուսաստանին ձեռնտու էր, որ Թուրքիան վերահսկի Բոսֆորն ու Դարդանելը, քան Բրիտանիան և հակառակը, երբ Ռուսաստանն էր փորձում գրավել Թուրքիան, ապա Բրիտանիան էր փրկում Թուրքիան, որպեսզի Ռուսաստանը դուրս չգա Միջերկրական ծով: Այսինքն՝ Թուրքիան բուֆերի դեր էր կատարում: Նույնը այսօրվա Աֆղանստանի մասին կարելի է ասել, որը խայտաբղետ արհեստական պետություն է, որի աշխարհաքաղաքական ֆունկցիան Ռուսաստանի ու Բրիտանական Հնդկաստանի միջև բուֆեր լինելն էր:
Նույնը հիմա է կատարում, Ուկրաինայից են բուֆեր սարքել, որ Ռուսաստանը չկարողանա մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի վրա, Ռուսաստանի ու Չինաստանի միջև բուֆերի դեր է կատարում Մոնղոլիան, հակառակ դեպքում մի քանի միլիոն մոնղոլները նման ահռելի տարածք չէին կարող ունենալ և այն էլ դա վերահսկել:
Նման օրինակներ կարելի է շատ բերել: Նույնը կատարվել է Հայաստանի ու Վրաստանի հետ, 1828-ին հայաբնակ տարածքը Ռուսաստանին պետք էր Թուրքիայի ու Ռուսաստանի մուսուլմանների միջև քրիստոնեական բուֆեր ստեղծելու համար ու այդ ժամանակ, մոտ 20% հայերով բնակեցված ներկայիս Հայաստանի տարածք Ռուսաստանը հայերով էր վերաբնակեցնում նաև Վրաստանում, որտեղ, այդ ժամանակ, վրացիների դեֆիցիտի պատճառով նույնպես հայեր էր վերաբնակեցնում (17-րդ դարում Շահ Աբասը ներկայիս Հայաստանի տարածքը դատարկել էր հայերից):
Դրանից առաջ, արդեն 16-րդ դարից սկսած, թյուրքերի ստեղծած Սեֆեվիդների Պարսկաստանից օսմանցիներին պաշտպանելու համար օսմանցիները քրդերով էին վերաբնակեցնում այդ երկու երկրների միջև տարածքները, շիա թյուրքերին շիա Պարսկաստանին մոտ տարածքներից նրանց վտարելով, երբեմն ֆիզիկապես վերացնելով:
Հիմա մենք տեսնում ենք, որ ոչ թե Ամերիկան ու Եվրոպան են իրենց զորքերը մոտեցրել Սյունիքին, այլ Իրանը, որովհետև Սյունիքը, որպես բուֆեր, իրենց համար է կենսական:
Ասելս ինչ է՝ քարտեզին նայեք, գտեք Հայաստանի հնարավոր աշխարհքաղաքական դերը, դրա վրա կառուցված աշխարաքաղաքական փասիանսից ելնելով՝ մտեք համապատասխան կոալիցիա, հակառալ դեպքում, երբ կոնկրետ երկիրն իր դերը չի կատարում, պարզապես գլխին են տալիս, ու մի կողմ դրեք մարդու իրավունքներ, լիբերալիզմ, կոմունիզմ ու նմանատիպ բաները, որոնք կարևոր են երկրի ներսում ու բացարձակապես կապ չունեն աշխարհաքաղաքական շահերի հետ»:

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու