Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուկրաինան պետք է Սաակաշվիլիին վերցնի Վրաստանից». Զելենսկիի գրասենյակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնապես վերահսկում է Վրաստանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանավորման հետ կապված իրավիճակը, հայտարարել է նրա գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Նրա խոսքով՝ Ուկրաինան «պետք է վերցնի» իր քաղաքացի Սաակաշվիլիին, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Մենք Վրաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ պատասխան և որոշումներ կընդունենք արտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններից հետո, այժմ դրանով զբաղվում է մեր ԱԳՆ-ն: Նախագահն այս իրավիճակը մշտապես վերահսկողության տակ է պահում: Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և մենք պետք է վերցնենք մեր քաղաքացուն», - ասել է Պոդոլյակը:

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Սաակաշվիլիին խոստացել էր աջակցություն՝ որպես երկրի քաղաքացի:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը բերման էր ենթարկվել հայրենիք վերադառնալուց հետո, բանտում հացադուլ է հայտարարել: Այս մասին հայտարարել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան՝ Ռուսթավի քաղաքի բանտում պետության նախկին ղեկավարի հետ հանդիպումից հետո:

«Երբ ես ներս մտա, նա բժշկի մոտ էր և բուժզննում էր անցնում: Հետո մեզ հնարավորություն տրվեց զրուցել խցում: Նրա դեմ ուժ չի կիրառվել, վերաբերմունքը բավարար էր, նա բժշկական օգնության կարիք չունի: Սաակաշվիլի ասաց, որ հացադուլ է հայտարարում», - ասել է Լոմջարիան:

Ինչպես պարզաբանել է Վրաստանի օմբուդսմենը, Սաակաշվիլին իր դեմ ներկայացված մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներ պարունակող, իսկ իրեն`քաղբանտարկյալ: Լոմջարիան նաև ասել է, որ Սաակաշվիլին, որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է ցանկանում այս երկրի հյուպատոսի հետ:

Ուրբաթ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Սաակաշվիլիին ձերբակալել են հայրենիքում: Մինչ այդ, նախկին նախագահն ասել էր, որ մտադիր է տեղական ինքնակառավարման մարմինների կայանալիք ընտրություններին վերադառնալ հայրենիք:

Վրաստանում նա գտնվում էր ներքին հետախուզման մեջ, անցնում է մի քանի քրեական գործով, և իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես: Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին գործով նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուսով`վեց: Բացի այդ, Սաակաշվիլին անցնում է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդերի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերով: Բոլոր դատարանները շարունակում են դրանք քննել:

Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու