Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայ֊թուրքական» արձանագրությունների էպոպեայի դրվագներ, որոնց մասին շատ քչերն են տեղյակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ի տարբերություն ներկա իրավիճակի, երբ Էրդողանն արդեն բացահայտ է պայմաններ թելադրում, մի առանձնակի ախորժակով ավելացնելով նաև Մեղրու միջանցքի հարցը, այն տարիներին այդ երկու նախապայմաններն էրդողանը առաջադրում էր չափազանց զգուշավոր, քողարկված խմբագրական հնարքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

«Անկախության տոնի նախաշեմին անդրադառնամ «Հայ֊թուրքական» արձանագրությունների էպոպեայի որոշ դրվագների, որոնց մասին շատ քչերն են տեղյակ։ Հավանաբար, շատերն ուշադրություն չեն դարձրել, որ արձանագրությունների ստորագրման արարարողությանը ներկա էին գերտերությունների բազմաթիվ պատասխանատու դեմքեր, սակայն այդպես էլ որևէ մեկը, այդ թվում՝ երկու պետությունների նախարարները՝ Նալբանդյանը և Դավիթօղլին, շեղվելով ընդունված արարողակարգից, ելույթներ չունեցան։ Դավիթօղլին իր ելույթում փորձելու էր արձանագրությունները նենգափոխել և փոխկապակցել դրանք Հայ դատը յուրովի չեզոքացնելու (պատմաբաններից բաղկացած հաշտատար հանձնաժողովի տեսքով) և Արցախը ադրբեջանի տարածքային ամբողջականության ծիրում ներկայացնելու հետ։

Դա պետք է կանխվեր և կանխվեց։

Ի տարբերություն ներկա իրավիճակի, երբ Էրդողանն արդեն բացահայտ է պայմաններ թելադրում, մի առանձնակի ախորժակով ավելացնելով նաև Մեղրու միջանցքի հարցը, այն տարիներին այդ երկու նախապայմաններն էրդողանը առաջադրում էր չափազանց զգուշավոր, քողարկված խմբագրական հնարքներով։

Այս ասպեկտով ՍԴ֊ն գտնվեց իր բարձրության վրա, քանզի արձանագրությունները, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց՝ միայն վերը նշված երկու նախադրյալների բացառման առնչությամբ իմպերատիվ իրավական դիրքորոշում հայտնելով, այսինքն՝ կնքվում են, առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կանխորոշումների։

Մեր ծափերն ու պարսավանքը միշտ չէ, որ ճիշտ ընտրված հասցեատերեր ունեն, և հիշյալ դրվագը բացառություն չէր. որոշումն ընթերցելուց հետո գրեթե բոլորը, իներցիայի ազդեցությամբ միահամուռ գոչում էին՝ «ամոթ»։ Մինչդեռ՝ թուրքերը ավելի ուշադիր էին կարդացել ՍԴ որոշումը և, ըստ այդմ էլ, անհապաղ սառեցրին արձանագրությունների վավերացման ողջ գործընթացը, ինչն նրանց խիստ խոցելի դարձրեց միջազգային հանրության առջև, իրենք ընկան իրենց փորած փոսը։

Բնական է, որ այդ ձախողումից հետո թուրքերը չէին հանգստանալու, իսկ պատմաբաններից բաղկացած հաշտարար հանձնաժողովի գաղափարը, ցավոք, որոշ հայ «մասնագետների» անչափ գրավիչ թվաց, ինչն էլ կենսունակ դարձրեց դրա տարաբնույթ դրսևորումները, ընդհուպ՝ իբր թե համատեղ դասագրքային չափորոշիչների մշակումը և այլն։ Դե իսկ դրանց մասին մանրամասն արդեն գիտեն և, ցավոք, դրանց հետ անմիջականորեն արդեն բախվում են բոլորը։

Հ.Գ. 30 տարի առաջ շարժումը հաջողեց, քանի որ առանցքում Արցախի խնդիրն էր, մարդիկ հանդես էին գալիս, անգամ վանկարկելով՝ «Ленин, партия, Горбачов», իսկ անկախության ձգտումն ընկալվեց, որպես այդ նույն խնդրի լուծման հենասյուն, ոչ թե սոսկ ինքնուրույն գաղափար ....», գրել է Դանիելյանը:

 
Ջերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետ