Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փլված ու քարուքանդ եղած դպրոցը հիմնանորոգվել է բարերարների կողմից (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Միսաք Մեծարենցի անվան հ․146 դպրոցը, որը վերջերս հիմնանորոգվեց բարերարների կողմից, իր դռներն է բացել աշակերտների առջև։ 

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանը հիացմունքով է խոսում այն կազմակերպվածության և պատրաստակամության մասին, որ ցուցաբերվել է հիմնանորոգումը նախաձեռնող Արտյոմ Հարությունովի և իր ընկերների՝ Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանի, միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանի, Օդեսայից՝ Սարդարյան ընտանիքի, Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանի,  Լվովի համայնքի ղեկավար Ավետ Սարաջյանի, Ալեքսանդր Լեխովիցերի և այլոց կողմից։

Փլված ու քարուքանդ եղած դպրոցն ամբողջությամբ հիմնանորոգվել է 44 օրում, շինարարներն աշխատել են երեք հերթափոխով. պատճառն այն էր, որ բարերարները ցանկանում էին` դպրոցի աշակերտներն անպայման սեպտեմբերի 1-ին այցելեն բարեկարգված դպրոց։

Դպրոցի տնօրենի զարգացման ծրագրում դեռևս տարիներ առաջ գրված էր, որ 7500 քառ․ տարածք ունեցող դպրոցի լրջագույն խնդիրներից է մեկ, այն էլ անմխիթար վիճակում գտնվող զուգարանի առկայությունը։ Իսկ այսօր բոլոր հարկերում կան զուգարաններ՝ առանձնացված ըստ սեռերի, տպավորիչ են նաև դասասենյակները, որոնք վերանորոգվել են ըստ թեմաների՝ աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիզիկա։ Մեծ ու ընդարձակ դասասենյակ է հատկացվել «Արմաթ» լաբորատորիային և թարմացվել է համակարգչային տեխնիկան։ Քարուքանդ եղած բակն ասֆալտապատվել է ու բարեկարգվել։ Բարերարները մեծ ուշադրություն են դարձրել սպորտային դահլիճին և վերանորոգումից հետո զինել անհրաժեշտ բոլոր պարագաներով, ամբողջությամբ վերանորոգված է հանդիսությունների սրահը։

Զապորոժիեի շրջանի հայերի միության ղեկավար Արտաշես Սարգսյանը, որն այսօր այցելել էր դպրոց, մեզ հետ զրույցում ասաց․ «Այս դպրոցի վերանորոգումը լավագույն օրինակ է բարերարների համախմբածության համար, 44 օրում մենք ցույց տվեցինք, որ կարող են մի նպատակի շուրջ հավաքվել Սփյուռքի և Հայաստանում ապրող հայերը և կյանքի կոչել այն»։ Արտաշես Սարգսյանը հույս է հայտնում, որ այս նախաձեռնությունը կլինի վարակիչ այլոց համար և նոր դպրոցներ ու մանկապարտեզներ կվերանորոգվեն միահամուռ ուժերով` հանուն հայրենիքի զարգացման։

Հ․146 դպրոցը ևս 44-օրյա պատերազմում զոհված աշակերտներ ունի, և դպրոցի տնօրենը նախաձեռնել է Ազատ Գևորգյանի անվան դասարանի բացում։

Ի դեպ, այս համագործակցությունը սկիզբ է առել, երբ Մարիետա Դավթյանը ներկա է եղել Աջափնյակում բացված «Մեր թրերը դարձան խաչեր» խաչքարի բացմանը։ 

              
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՔաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնասԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱրշակ Կարապետյանի ահազանգը․ Հայաստանը կանգնած է կործանման եզրինԻրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ»ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ»Դատարանը չհիմնավորված համարեց մեղադրանքը և մերժեց կալանքի միջնորդությունը․ Ռազմիկ Բաղդասարյան Անհեթեթ և անպատասխանատու արկածախնդրություն է Հայ-ռուսական հարաբերությունները թողնել ժողովրդի էմոցիոնալ ընտրությանը․ Մհեր ԱվետիսյանՈ՞ւր է տանում ԿԸՀ-ի «երրորդ ճանապարհը»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Պետական մարմիններում մարդիկ կան, ովքեր սյան նման իրենց վրա են վերցնում այդ մարմինների առաքելությունից բխող ծանրությունը․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Հայաստանի ընտրություններն անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ. «Փաստ»Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»Այն մասին, թե ում փաստացի հրահանգով է Փաշինյանը փորձում կեղծել ընտրության արդյունքները. Ավետիք ՉալաբյանՓրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց են հարվածել Իսրայելի ագրեuիան խնդիր է դարձել ողջ աշխարհի համար. Ֆիդան ԱԱ-2026. Կոլումբիան լարված պայքարում հաղթեց Ուզբեկստանին ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա իսկական ռшզմական դաշինք, որը հավատարիմ է կnշտ գծին. Հեգսեթ Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»«Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ փոխարժեքներ են առաջարկում բանկերըԵրևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի ամբողջական տեքստը հրապարակվել է․ CNN ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ»Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը Տագնապի ազդանշան տված Սոչի-Արխանգելսկ ավիաչվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սոչիում Միասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում