Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ
ՖՈՏՈSputnik Արմենիայի թղթակցին հաջողվել է ստանալ այն մարտական դիրքի լուսանկարները, որի վրա հուլիսի 28-ին հարձակվել են ադրբեջանցիները։ Կադրերում կրակոցների և արյան հետքեր են երևում, որոնք վկայում են մարտերի մասին։
Հիմա Կութ գյուղ տանող ճանապարհը (հենց դիրքերի տակ) փակել է ռազմական ոստիկանությունը։
Հիշեցնենք` դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումներն այսօր ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



