Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հեռանկարային զարգացման համար հիմքեր չկան․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընտրությունների ավարտից շատ չանցած՝ իշխանությունները կրկին իրենց մշտական դերի մեջ են մտել։ Չնայած առկա բազմաթիվ ռիսկերին ու չհաղթահարված խնդիրներին՝ նրանք մեծ թափով սկսել են հանրությանը համոզել և հրամցնել, թե տնտեսությունը շատ արագ տեմպերով վերականգնվում է։ Դրա համար էլ, օրինակ՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, տնտեսության տարբեր ոլորտներում աննախադեպ թռիչքային աճեր կանխատեսելու իր սովորության համաձայն, պնդում է, թե երկնիշ աճ ենք ունենալու։ Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ, հաշվի առնելով հարկերի հավաքագրման ավելացող տեմպերը, հայտարարում է, թե հընթացս տնտեսական աճի կանխատեսումները վերանայվում են դեպի վերև, և 2021 թվականի համար կանխատեսվում է 6 տոկոս տնտեսական աճ։

Իհարկե, մասնագետները վկայում են, որ տնտեսությունն աստիճանաբար վերականգնման փուլ է թևակոխել։ Սակայն մի կողմից՝ սա բնական է, քանի որ անցած տարի, համավարակով պայմանավորված, տնտեսության բազմաթիվ ոլորտների գործունեությունը խաթարվել էր, իսկ այս տարի այդ սահմանափակումներն այլևս չկան։ Եվ, ինչ էլ լինի, հարկային մուտքերը ավելանալու են, իսկ տնտեսությունն աճ է արձանագրելու անցած տարվա համեմատությամբ։ Մյուս կողմից՝ տնտեսագետների կանխատեսումներով, դեռևս չենք կարողացել հասնել նախաճգնաժամյան շրջանի՝ 2019 թվականի մակարդակին։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր է հասկանալ, թե ներկայիս տնտեսական աշխուժությունը ինչ գործոններով է պայմանավորված, և արդյոք այն հիմքեր ստեղծում է տարեկան կտրվածքով շատ բարձր ցուցանիշներ կանխատեսելու համար։ Նկատենք, որ տնտեսության մեջ կառուցվածքային առումով փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Փոխանակ համապատասխան պայմաններ ստեղծվեին արտադրության զարգացման համար, տնտեսությունը շարունակում է աճել հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։ Ու այս հարցում մեծ նշանակություն ունեն համաշխարհային շուկայում գունավոր մետաղների՝ հատկապես պղնձի գնի ավելացումը։ Պղնձի գնի աճն էլ իր հերթին նպաստել է արտահանման աճին ու, ըստ երևույթին, նաև հարկային մուտքերի ավելացմանը։ Հաշվի առնենք, որ տարիներ շարունակ պղինձը Հայաստանի արտահանման ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքն է: Բայց կանխատեսել, թե պղնձի գները և պահանջարկը երկարաժամկետ կտրվածքով բարձր մակարդակի վրա են մնալու, բարդ գործ է, քանի որ տարբեր ազդեցության գործոններով պայմանավորված՝ այս մետաղի գինը կարող է շատ արագ տատանվել։ Այստեղ է, որ տեղին է հիշել, թե Փաշինյանն ինչպես էր ԱԺ ամբիոնից հայտարարում, որ Հայաստանը ընդերքը քանդող ու արտահանող երկիր է, իսկ իրենց առաջ քաշած տնտեսական առաջընթացի կառուցվածքը ենթադրում է, որ մեր տնտեսությունը պետք է ունենա տեխնոլոգիական առաջընթացի, արդյունաբերական և արտահանմանը միտված տնտեսություն։

Բայց իրականության մեջ տեսնում ենք, որ դրանք ընդամենը դատարկ խոսքեր էին։ Եվ էկոնոմիկայի որակական զարգացման հեռանկարի բացակայության պատճառով մեր տնտեսությունը շարունակում է հենվել ընդերքի շահագործման առանցքի վրա։ Ներկայիս տնտեսական ակտիվացման վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ սահմանների բացվելու հետ մեկտեղ Հայաստանում զբոսաշրջիկների որոշակի ներհոսք է նկատվում, ինչը շատ բնական է։ Բայց մյուս կողմից էլ՝ պետք է ուշադրություն դարձնել, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել զբոսաշրջությունը խթանելու ուղղությամբ։ Դեռ ավելին, այնպիսի պայմաններ են ստեղծել, որ մեր երկիրը զբոսաշրջիկների այցելության համար ուղղակի նախընտրելի չլինի, քանի որ նրանք չեն ցանկանա մեկնել մի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել իր սահմանների անձեռնմխելիությունը, անվտանգության ապահովման հետ կապված բազմաթիվ հարցեր կան, իսկ թշնամին ցանկացած պահի կարող է սադրանքների դիմել։

Տնտեսական ակտիվության վրա ազդեցություն ունեցող մյուս գործոնն էլ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն է։ Հասկանալի է, որ գյուղմթերքի արտահանումը սեզոնային բնույթ ունի, և գյուղատնտեսական պրանքների արտահանման այս տեմպը հնարավոր չի լինելու երկար պահել։ Սրա հետ մեկտեղ, ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ներկայումս գյուղատնտեսությունը շատ լուրջ մարտահրավերի առաջ է կանգնած՝ կապված ջրի սակավության և չոր եղանակի հետ։ Գյուղատնտեսության նախարարությունն էլ իշխանությունների որոշմամբ կրճատվեց, որը մշտապես հետևում էր գյուղոլորտում տեղի ունեցող տեղաշարժերին ու արագ արձագանքում դրանց։ Եվ հիմա, մինչև իշխանությունները կողմնորոշվում են, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, արդեն գյուղացիներն ու ֆերմերները մեծ կորուստների առաջ են կանգնում։ Այդպես էլ գյուղացիների բողոքի ցույցերից հետո իշխանություններն ի վերջո որոշեցին նախաձեռնել երաշտի հետևանքները մեղմելու համար նախատեսված հանձնաժողովի ստեղծումը, իսկ Փաշինյանն էլ հայտարարեց, թե իրենց գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։

Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ իշխանություններն իրենց պաշտոնավարման այս երեք տարվա մեջ մատը մատին չէին տալիս կաթիլային ոռոգման ներդրումը խթանելու և իրականություն դարձնելու ուղղությամբ, մանավանդ որ այդ ծրագրերը գալիս են դեռևս նախորդ կառավարություններից։ Գյուղմթերքի արտահանման հետ մեկտեղ տնտեսությանը աշխուժացման որոշակի խթան է հաղորդել նաև արտերկրից Հայաստան փոխանցվող տրանսֆերտների աճը։ Սակայն դրսից եկող գումարների ներհոսքի հարցում իշխանությունները որևէ ներդրում ունենալ չեն կարող։

Մյուս կողմից էլ՝ տնտեսական առումով տրանսֆերտների փոխանցման վրա հույս դնել չի կարելի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրանք կայուն չեն և ինչ-որ մի պահի կարող են կտրուկ նվազել։ Փաստորեն, ստացվում է մի իրավիճակ, որ կառուցվածքային և բովանդակային առումով ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման համար հիմքեր չկան, և տնտեսական ծանրության նժարը դրված է միայն արտաքին գործոնների վրա, որոնք տարբեր պատճառներով պայմանավորված՝ ցանկացած պահի կարող են փոփոխվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են