Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սկեսուրս ուզում էր՝ թեկուզ ձևական իրենց աղոթքներն ասեի, ես դեմ էի». Սիլվի Բարկովան՝ սկեսուրի հետ բարդությունների, նրա մահվան, ամուսնու հետ հարաբերությունների և ամեն օր միմյանց սեր խոստովանելու մասին

ԼԱՅՖ

Դերասանուհի Սիլվա Բարկովան մոտ 3 տարի է, ինչ ամուսնացած է ազգությամբ հնդիկի հետ և ամուսնությունից հետո բնակվում է Հնդկաստանում:

Tert.am Life-ի հետ զրույցում Սիլվին խոսել է ընտանեկան կյանքի, սկեսուրի մահվան, խնդիրների լուծման իրենց բանաձևի և միմյանց ամեն օր սեր խոստովանելու մասին:

Սիլվիի խոսքով՝ ամուսնության սկզբում բարդություններ են եղել, որոնք հաղթահարելի էին: «Այդ բարդությունները կարող են լինել ցանկացած զույգի մոտ: Սկզբում փորձում ես հասկանալ դիմացինիդ բնավորությունը, ինչ-որ տեղում զիջում ես նրան, հետո նա է քեզ զիջում: Կարծրատիպ կա, որ եթե ամուսինն այլազգի է, պետք է ավելի շատ բարդություններ լինեն, բայց սխալ է: Գուցե մի քանիսն իրենց փորձից են խոսել ու տարածվել է: Նույն լեզուն, կրոնն ունեցող, նույնիսկ հարևանությամբ ապրող մարդիկ կարող են ամուսնանալ և խնդիրների բախվել: Այս հարցն ավելի շատ կապված է մարդկային բնավորությունների համընկնման հետ»,- ասաց նա:

Ըստ դերասանուհու՝ իր դեպքում փոքր խնդիրներ են եղել սկեսուրի հետ կապված: «Սկեսուրս ուզում էր, որ, թեկուզ ձևական, բայց իրենց աղոթքներն ասեի: Ես բացատրում էի, որ եթե աղոթքը պետք է ձևական լինի, ավելի լավ է՝ չլինի: Ամուսինս ևս չի հետևում իրենց կրոնական սովորույթներին, սկեսուրս ասում էր՝ այդպես իրենց մշակույթը կկորչի: Ժամանակի հետ հաշտվեց այդ մտքի հետ: Ամուսինս այս առումով ավելի շատ հայ է, քան հնդիկ, կարող եմ նրա հետ Աստծո մասին խոսել, հավատում է, որ Աստված կա»,- պատմեց նա:

Դերասանուհին նկատեց, որ ինչպես բոլոր զույգերի, այնպես էլ իրենց մոտ խնդիրներ լինում են: «Դրանք լուծում ենք միմյանց գրկելով, հասկանում ենք՝ իրարից հեռու չենք կարող: Գիտենք, որ ցանկացած խնդրի լուծում պետք է միասին տանք: Երկար նեղացած չենք մնում, որովհետև գիտակցում ենք՝ մի ամբողջ կյանք միասին ենք ապրելու: Կռվելու և հաշտվելու առաջին քայլերն անում է ամուսինս, ես էլ հեշտ հաշտվում եմ: Վեճերը կապված են եղել, հիմնականում, նրա խանդի հետ, հիմա ավելի քիչ են: Կարող էր խանդել և՛ աշխատանքիս, և՛ ինչ-որ տեղ գնանք, ինձ նայեն»,- նշեց Սիլվին:

Նա ընդգծեց, որ ինքն ու ամուսինը բնավորությամբ և՛ նման են, և՛ տարբեր: «Տարբերությունները կապված են, օրինակ, այն բանի հետ, որ ամուսինս խանդոտ է, ես՝ ոչ, ինքն ընտանեկան է, ես՝ ոչ, որքան էլ զարմանալի հնչի: Սիրում եմ աշխատել, ընկերներիս հետ ժամանակ անցկացնել, երեկույթների գնալ: Որքան էլ ամուսինս ընկերների հետ ինչ-որ տեղ գնա, երկար չի մնում, շուտ է տուն գալիս, հաճախ է ինձ զանգում: Երբ ես եմ ընկերուհիներիս հետ գնում, կարող եմ մի քանի ժամ չզանգել իրեն: Ինձ փորձում էր դարձնել իր նման, բայց չստացվեց, որովհետև բնավորությամբ աշխույժ եմ: Հիմա այս ամենին հարմարվելու գործընթացի մեջ է»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ միմյանց ամեն օր սեր են խոստովանում, ասում են, որ կարևոր են իրար համար: «Չգիտեմ, թե որքանով է դա ռոմանտիզմ, բայց ինձ համար որտեղ կա սեր, արդեն կա ռոմանտիզմ: Մեկի համար ռոմանտիզմի դրսևորում կարող են լինել լողավազանի շուրջ փռված վարդի թերթիկները, մյուսի համար խաղաղ հարաբերությունները: Իմ պատկերացմամբ՝ մենք ռոմանտիկ հարաբերություններ ունենք հենց խաղաղության իմաստով»,- ընդգծեց նա:

Հարցին, թե միմյանց հոգնեցնելու խնդիր չունե՞ն, Սիլվին պատասխանեց. «Միշտ չեմ հասկացել այն մարդկանց, որոնք ասում են՝ հոգնել են միմյանցից: Դա նույնն է, երբ ասես՝ հոգնել ես մայրիկից, երեխայից, քրոջից: Եթե նրանցից չես հոգնում, ամուսնուցդ ևս չես հոգնի, որովհետև նա դարձել է քո ընտանիքը: Երբ հոգնում ես, ուրեմն բնավորություններով միմյանց չեք համապատասխանում: Մենք միմյանցից չենք հոգնել ու, Աստված տա, հետագայում էլ չհոգնենք»:

Սիլվիի և ամուսնու ընտանիքում երկու ամիս առաջ կորուստ է եղել՝ կորոնավիրուսի հետևանքով մահացել է նրա սկեսուրը: «Նրա մահը շատ ծանր տարանք, ծնող, կին կորցնելը շատ բարդ է, ամուսնուս ծնողներն ամուսնացած էին ավելի քան 40 տարի: Փորձում ենք կամաց-կամաց դուրս գալ այդ բարդ շրջանից,-ասաց նա և հավելեց, որ ամբողջ ընտանիքով վարակվել էին, հիվանդությունն ամենածանրը սկեսուրի մոտ է եղել,- Բոլորով տանն էինք բուժվում, բայց սկեսուրիս վիճակը վատացավ, հիվանդանոցներում տեղ չկար, դժվարությամբ կարողացանք մեկ տեղ գտնել նրա համար: Այդ շրջանում միասին էինք ապրում, առհասարակ, միշտ էլ միասին ենք ապրել, ուղղակի մի շրջան կար, երբ սկեսուրս ու սկեսրայրս գնացել էին այլ քաղաք, սկսվել էր կորոնավիրուսը և չէին կարողացել հետ գալ»:

Աղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ