Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր մանրամասներ՝ 6 ամիս առաջ տեղի ունեցած դաժան սպանությունից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Ջրվեժ գյուղի բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը, կնոջ և երեխաների հետ բնակվելով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով, այդ թվում՝ ավտոմեքենաները ՀՀ տեղափոխելու եղանակով, իսկ 2020թ. հուլիսին վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և բնակվել Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում:  Նշված գործընթացի կազմակերպման հարցում նրան աջակցություն է ցուցաբերել իր ծանոթը, որն իր տանը կից ավտոտեխսպասարկման կետում զբաղվել է ավտոմեքենաների վերանորոգմամբ:

2019-2020թթ. Ջրվեժի բնակիչը  բանավոր համաձայնությամբ, գումարը մաս-մաս վճարելու պայմանով ծանոթին է վաճառել իրեն պատկանող` «MERCEDES-BENZ»  մակնիշի 4 ավտոմեքենա` ընդհանուր 11.000.000 ՀՀ դրամ արժողությամբ, ինչպես նաև՝ շինարարական գործիքներ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ:

Արդյունքում տղամարդը պարտավորվել է մաս-մաս վերադարձնել շուրջ 15.000.000 ՀՀ դրամ գումար, սակայն իր պարտավորությունները կատարել է մասնակի և վերադարձրել է միայն 1.500.000 ՀՀ դրամ: Պարտք մնացած առանձնապես խոշոր չափերի գումարը վերադարձնելու պարտականությունից ազատվելու, այդ կերպ որոշակի նյութական օգուտ ստանալու նպատակով վերջինս որոշել է ապօրինաբար կյանքից զրկել պարտապանին:

2020թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:55-ին, տուժողը միայնակ այցելել է ծանոթին պատկանող ավտոտեխսպասարկման կետ, որտեղ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինս, հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, Ջրվեժ գյուղի բնակչին դիտավորությամբ զրկել է կյանքից, ապա նրա դին տեղափոխել է Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատված ու թաղել հողի ծածկույթի տակ: 2021թ. ապրիլի 28-ին նշված վայրից հայտնաբերվել է վերջինիս  դին` գանգի շրջանում վնասվածքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2021թ. հունիսի 9-ին որոշում է կայացվել՝ տուժողի ծանոթին  ՀՀ քրեական 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը