Երևան, 02.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուսանողի տանը» հնարավորություն կունենա բնակվել 50-60 ուսանող. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս նախորդ տարեսկզբին «Փաստ» օրաթերթն անդրադարձել էր «Ուսանողի տուն» ծրագրին: Այն իրականացնում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունը: Դրա իրականացումը մոտենում է իր տրամաբանական ավարտին, ուստի ծրագրի համակարգող Սոնա Պապիկյանի հետ զրույցում անդրադարձել ենք մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝ ովքեր կարող են օգտվել ծրագրից, ինչ նպատակ ունի դրա կյանքի կոչումը և այլն: Բայց ամեն ինչի մասին հերթով: Սոնան նշում է, որ ծրագրի սկիզբը դրվել է 2019 թվականի ձմռանը, այնուհետև սկսվել են շինարարական աշխատանքները:

«Ծրագրի առաջնային նպատակը Երևանում մարզերից եկած ուսանողների համար մատչելի բնակության վայր ապահովելն է, դրա հետ մեկտեղ նրանց ոչ ֆորմալ կրթական ծրագրեր տրամադրելը: Որտեղի՞ց առաջացավ այս գաղափարը: Երբ տարբեր սեմինարներ էինք իրականացնում, նկատում էինք, որ մարզերի ուսանողները դրանցից հետ են մնում, իրենք խնդիր էին ունենում մարզերից գալ և մասնակցել սեմինարներին՝ ժամերը հարմար չէին, տուն վերադառնալիս տրանսպորտի խնդիր էին ունենում և այլն: Հենց այդ ժամանակ որոշեցինք ստեղծել մի վայր, որտեղ նրանք կբնակվեն, այսինքն՝ կարիք չեն ունենա բնակարան վարձելու: Գիտենք, որ վարձով բնակարանները բավականին թանկ են լինում, մատչելի լինելու պարագայում էլ լավ պայմաններ չեն լինում: Այդ դեպքում մի քանի համակուրսեցիներով փնտրում և գտնում են մեկ բնակարան, որ վճարվելիք գումարն ավելի քիչ լինի: Որոշեցինք հիմնել կենցաղային լավ պայմաններով ու մատչելի բնակության վայր, դրա հետ մեկտեղ ուսանողներին տրամադրելու ենք ոչ ֆորմալ կրթական ծրագրեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սոնան:

Նշում է՝ կազմակերպվելու են տարբեր վեբինարներ ու սեմինարներ, անցկացվելու են տարբեր դասընթացներ: «Լինելու է փորձի փոխանակում բիզնես ոլորտի մարդկանց հետ ու գաղափարների գեներացում: «Ուսանողի տան» հիմնական նպատակն ուսումն ավարտելուց հետո նրանց վերադարձն է իրենց համայնք, գյուղ: Ցանկանում ենք ամեն ինչ անել, որ մարզերից մայրաքաղաք եկած ուսանողները, որոնք այստեղ սովորում են չորս տարի, հետո աշխատանք գտնում Երևանում և հաստատվում այստեղ, հակառակը՝ վերադառնան իրենց համայնքներ և զարգացնեն դրանք: Ցանկանում ենք այնպես անել, որ նրանք իրենց հեռանկարը, ապագան տեսնեն իրենց գյուղում: Այդ պատճառով իրենց այնպիսի մարդկանց հետ ենք ծանոթացնելու, նրանց հետ կապ ստեղծելու, որ հետագայում իրենց բոլոր գաղափարներն իրագործեն իրենց մարզերում»,-նշում է մեր զրուցակիցը:

Երբ սկսվել են «Ուսանողի տան» շինարարական աշխատանքները, դրամահավաք է կազմակերպվել:«Բայց դրամահավաքը կասեցվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բոլոր այն կազմակերպությունները, որոնք համագործակցելու էին մեզ հետ և պատրաստ էին աջակցել, հայտնեցին, որ համաճարակն իրենց ֆինանսական վնասներ է հասցրել և այդ պատճառով չեն կարող մեզ օժանդակել: Համաճարակից հետո եկավ մի շրջան, երբ թափ էինք հավաքում, որպեսզի շարունակենք շինարարությունը, անգամ սկսեցինք որոշ աշխատանքներ, բայց Արցախում սկսվեց պատերազմը: Այդ ընթացքում ողջ թիմով մեր ռեսուրսներն ուղղեցինք պատերազմի կարիքներին, դրան զուգահեռ կառուցում էինք «Ուսանողի տունը» ընտանիքների համար, որոնք բնակության տեղի խնդիր ունեին: Պատերազմն ավարտվեց, բնակության խնդիր Արցախի ընտանիքների համար էլ չկար: Վերադարձանք բնականոն հուն և սկսեցինք կառուցել «Տունը» ուսանողների համար: Բավականին աշխատանք է կատարվել, պլանավորում ենք բացվել սեպտեմբերին: Մնում է կահավորումը և վերանորոգման մի քանի դետալներ: Աշխատանքի մեծ մասն արված է: Հիմա կրկին դրամահավաք ենք կազմակերպել, որպեսզի ավարտենք աշխատանքները:

Տարբեր ընկերություններ և անհատներ այս ընթացքում եղել են ու հիմա էլ մեր կողքին են: Մեկը կարող է գումար տրամադրել, մյուսն՝ ամենատարբեր իրեր: Յուրաքանչյուրն օգնում է իր հնարավորությունների սահմանում: Պարտադիր չէ, որ գումար փոխանցի դրամահավաքին, օրինակ՝ հնարավոր է համակարգիչ ունենա, դա նվիրի «Ուսանողի տանը», այն ևս շատ օգտակար է»,-ընդգծում է Սոնան: «Ուսանողի տունը» նախատեսված է մոտ 50-60 ուսանողի համար, սա միայն բնակվելու դեպքում, իսկ կրթական ծրագրերի դեպքում կարող է դիմել մինչև 100 ուսանող: «Ուսանողները վճարելու են կոմունալների ու աշխատակիցների համար: Այսինքն՝ այս երկու ծառայությունների գումարը մեկտեղվելու է, այնուհետև բաժանվելու բոլոր ուսանողների միջև: Բնականաբար, ավելի մատչելի է լինելու, քան եթե նրանք բնակվեն վարձով»,-ասում է ծրագրի համակարգողը:

Իսկ վերջում հետաքրքրվում ենք ՝ ենթադրենք «Ուսանողի տանը» բնակվելու համար դիմեց 100 ուսանող, իսկ տեղերը փաստորեն սահմանափակ են, այս դեպքում ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը: «Պլանավորում ենք մի քանի փուլով ընտրություն կատարել: Ամենասկզբում հարցաթերթիկների միջոցով կփորձենք հասկանալ, թե ովքեր են գաղափարակից մեր ծրագրին, այսինքն՝ ցանկանում են զարգացնել իրենց մարզը, գյուղական համայնքը: Սկզբում հարցաթերթիկների միջոցով կֆիլտրենք դիմողներին, այնուհետև կլինի հարցազրույց, որն անցկացնող հանձնաժողովն էլ կորոշի, թե ով է բնակվելու «Ուսանողի տանը»: Եվս մեկ դիտարկում: Առավելություն է տրվելու այն ուսանողներին, որոնք ավելի հեռու մարզերից են գալու Երևանում բնակվելու»,-եզրափակում է Սոնա Պապիկյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Մասիս. ՈւղիղՈչ ոք չի՛ կարող կասեցնել փոփոխությունը. Ուժեղ ՀայաստանԿառուցելու ենք ապահով և անսասան հայրենիք՝ մեր սերունդների համարՀունիսի 3-ին` ժամը 19:00-ին, բոլորս` դեպի Հանրապետության հրապարակ` հանուն ուժե´ղ ՀայաստանիԿոչ եմ անում մեզ ընտրել, որ երկիրը չդառնա գուբերնիա, մեկ անձի շոու. Էդմոն ՄարուքյանԻնչո՞վ էր տարբերվում եվրոպական ու ճապոնական հերալդիկան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հունիսի). Ընդունվել է Արցախի դրոշը, սահմանափակումներ են կիրառվել Հայաստանում արտոնագրված բոլոր ավիաընկերությունների նկատմամբ. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ» Ազատվենք «կայսերական բարդույթից». ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ վերջին սահմանափակումները. «Փաստ»Ակբա բանկը տպավորիչ ցուցանիշներով ամփոփել է 2025 թվականը Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Գևորգյանի մարմինըՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտՓաշինյանի վարկանիշը գտնվում է իր ամենացածր մակարդակի վրա. «Փաստ»Իրանը դեռ աշխատում է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի տեքստի վրա․ Mehr Բրազիլիայի Իտայպու հիդրոէլեկտրակայանի վրա արևային վահանակների տեղադրումը, ըստ ուսումնասիրության, կարող է կրկնապատկել դրա հզորությունը Քո ձայնը ուժ է, օգտագործի՛ր այն. ՀայաՔվե «Հակոբս միշտ ինձ հետ է, ինքն ու իմ ընտանիքն են ինձ ապրելու ուժ տալիս». Հակոբ Մելիքսեթյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մարտունիում. «Փաստ»Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, բայց մերժվել է Past.am-ի դիտարկումը. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերջին սոցհարցումները«Եթե պատերազմող տղա էիր, գոնե մի քանի օր Ջերմուկում կամ Արցախում պատերազմեիր». Սամվել Կարապետյանի կոշտ արձագանքը Փաշինյանին Փաշինյանն արդեն աղքատ չէ Վթար․ ջուր լինի բազմաթիվ հասցեներում Մեր առաջնահերթությունը Հայաստանի զարգացման տեսլականն ու մեր քաղաքացիների բարեկեցությունն է․ Տոնոյան «Արևմտյան Ադրբեջան». հայկական լռության հետևանքները Բազմավեկտորությունը և հակադրությունը տարբեր բաներ են. «Փաստ»Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին քիչ հավանական է. Եվրախորհրդարանի պատգամավոր Ձուկն էլ արգելեցին. Հրայր ԿամենդատյանԱվարայրը՝ մեծ էկրանին. հուլիսին էկրան կբարձրանա Վարդան Մամիկոնյանի հերոսագործության մասին ֆիլմը (տեսանյութ) Կառավարման խրոնիկ ճգնաժամն ու համակարգային անկարողությունը. «Փաստ»Դավիթ Տոնոյանը բացահայտեց՝ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է էական և բազմակողմանի Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները․ Վահե Հովհաննիսյան Ընտրություն՝ հանուն ազգային պետության հիմքերի ամրապնդման. «Փաստ»Ազգային փոքրամասնությունների լեզուները դասավանդող խմբակավարները փոխհատուցում կստանան. «Փաստ»Ի՞նչ եղանակ է խոստանում հունիսը«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունիսի 2-ի համար Երբ իշխանության ժամանակն սպառվել է. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը չդիմեց ՀԱՊԿ-ին. «Փաստ»Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը հեռանում է պաշտոնից Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել արագ սննդի տաղավարում Հայտնիների հրապարակումները՝ Հունիսի 1-ի առթիվ Այս ընտրությունները ճակատագրական ընտրություններ են մեր երկրի ու ժողովրդի համար. Արտակ ԶաքարյանՓոքրիկ խմբակը չի հարգում մեր դատարանների որոշումները․ Դավիթ ՂազինյանԱյս ընտրությունները ազատության և փրկության մասին են․ Սամվել ԿարապետյանՄենք պետք է պահպանենք մեր ավանդական արժեքները․ Արամ ՎարդևանյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Տավուշում զարգացնելու ենք տուրիզմը․ Սամվել Կարապետյան