«Երեւանյան նախաճաշ». Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել
ԼԱՅՖՇոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է երեխաների ու կնոջ հետ։ «Երեւանյան նախաճաշ»,- հրապարակումը մակագրել է դերասանը՝ օգտագործելով մի քանի հեշթեգ, այդ թվում «Հայաստան», «Իմ տուն», «իմ ընտանիք»։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր կնոջ հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինան, կրում է բաց վարդագույն հանդերձանք։ Հրապարակմանը կից պրոդյուսերը գրել էր․ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ»:
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



