Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հաշվի առնելով տարիքս՝ որդիս պետք է բավականին մեծ լիներ»․ Լիլիթ Կարապետյանը՝ ծննդյան անակնկալի, տարիքից նեղսրտելու և կյանքի բարդ ճանապարհներից չչարանալու մասին

ԼԱՅՖ

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր նշում է 46-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է օրվա անակնկալի, որդու շնորհավորանքի, նրա հետ ամուր կապի, տարիքից նեղսրտելու և կյանքի բարդ ճանապարհներից չչարանալու մասին։

Լիլիթի խոսքով՝ ծննդյան օրը սկսել է ընկերների կեսգիշերային անակնկալով։ «Գրեթե միշտ այդ օրն այդ ժամին աշխատավայրում եմ լինում, որովհետև երգում եմ ակումբում։ Այս անգամ անակնկալը յուրահատուկ էր, որովհետև նոր կոլեկտիվում եմ։ Տորթով, մոմերով, երաժշտությամբ կեսգիշերին շնորհավորեցին ինձ։ Առհասարակ, կեսգիշերի անակնկալները շատ եմ սիրում, որովհետև օրդ լավ ես սկսում։ Ստացվեց այնպես, որ ծնունդս բավականին մեծ նշվեց, իմ պատկերացրածին մոտ չէր։ Կազմակերպիչները երկու մտերիմ ընկերուհիս էին, որոնց վաղուց եմ ճանաչում։ Ընկերներս իմ կյանքում շատ մեծ տեղ ունեն։ Իհարկե, առաջին տեղում ընտանիքս է, բայց լինում են իրավիճակներ, երբ ընտանիքը երկրորդ պլան է մղվում, առաջին տեղում լինում է ընկերությունը»,- ասաց նա։

Երգչուհին հայտնեց, որ այսօր չի նշի օրը։ «Այսօրվա համար ոչինչ չեմ ծրագրում, ես, մայրս, որդիս կլինենք տանը, ոչինչ չի լինելու։ Եթե ներսում տրամադրություն չկա, չես կարող ուրախ լինել ու ինչ-որ բան ծրագրել, նշել։ Կարծում եմ՝ միայն ես չէ, որ այսպիսի իրավիճակում եմ։ Եթե կեսգիշերի անակնկալը չլիներ, մենք հաստատ ոչինչ չէինք ծրագրի»,- նկատեց նա։

Լիլիթն ասաց, որ որդին՝ 12-ամյա Կարենը, մայրիկին կեսգիշերին է շնորհավորել։ «Գիշերը զանգահարեց, շնորհավորեց, ինձ առողջություն, հաջողություն մաղթեց։ Այսօր դեռ չի արթնացել, բայց հաստատ մի յուրահատուկ անակնկալ կանի, ինչպես ամեն տարի։ Երբ փոքր էր, անակնկալները մայրիկիս օգնությամբ էր անում, հիմա արդեն 12 տարեկան է, ինքնուրույն է մտածում։ Մեր կապը շատ ամուր է, առաջ այդպես չէր։ Նախկինում երկրից դուրս շատ շրջագայություններ էի ունենում, հիմա միասին երկար ժամանակ ենք անցկացնում։ Արդեն երկու տարի է՝ չափից դուրս կապված ենք։ Ինքս տեսակով այնպիսի ծնող եմ, որ ապրում եմ Կարենով։ Երբ հանկարծ տրամադրություն չի ունենում, այն աշխարհում եմ հայտնվում։ Դա սխալ եմ համարում, հայկական թերություն է, որն ինձ մոտ ևս կա։ Կարենը գիտի, որ ցանկացած հնարավոր ու անհնարին բան կանեմ իր համար, չեմ հիշում՝ չէ բառն ասե՞լ եմ իրեն, թե՞ ոչ։ Կարևորն այն է, որ որդիս այդ ամենը չի չարաշահել»,- պատմեց Լիլիթը։

Երգչուհին տարիքի թվի մասին խոսել չի սիրում, ասում է՝ բոլորն էլ գիտեն, ինչու ևս մեկ անգամ հիշեցնի այդ մասին։ «Ամեն անգամ նշելիս ինձ այլ կերպ եմ զգում։ Հիմա որդիս 12 տարեկան է, բայց, հաշվի առնելով տարիքս, պետք է բավականին մեծ լիներ։ Անընդհատ որդուս ասում եմ, որ պետք է շուտ ամուսնանա։ Ինձ միշտ էլ ավելի փոքր են ընկալում, ներքուստ էլ ինձ ավելի փոքր եմ զգում։ Երբեմն, մտածում եմ՝ հնարավո՞ր է տարիքս շփոթմունքով են այդքան նշել։ Իմ երիտասարդության գաղտնիքը լավատեսությունս է։ Ցանկացած երևույթի, մարդու մեջ միայն լավն եմ տեսնում։ Նույնիսկ ամենավատ մարդու մեջ կարող ես լավը գտնել, պետք է անընդհատ հիշել այդ լավը, որպեսզի նրա հետ շփումը ստացվի»,- ասաց Լիլիթը։

Երգչուհին շեշտեց՝ որքան էլ իր կյանքի ճանապարհները հեշտ չեն եղել, պահպանել է այդ լավատեսությունը։ «Իմ ընտանիքում մեծ կորուստ եմ ունեցել, տարիներ առաջ մահացել է եղբայրս։ Շատերը նման վշտից հետո չարանում են, որովհետև թույլ են, ես ուժեղ եմ եղել։ Շատերը նման դեպքից հետո այլ ընտանիքի վշտի դեպքում սառն են դատում, միմիկա չեն փոխում, իսկ ես շատ զգացմունքային եմ, ուրիշի ցավով ապրում եմ։ Իհարկե, դա խանգարում է, բայց չեմ կարող փոխվել։ Լինում է, երբ մտածում եմ՝ սխալ եմ ապրել, զղջում եմ, որ ինձ համար չեմ ապրել, բայց ի՞նչ կարող եմ անել, այդպիսին եմ»,- եզրափակեց նա։

Թուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել