Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթովպիայի Տիգրայ շրջանում սով է սպասվում. հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կա»․ ՄԱԿ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար ծրագրերի ղեկավար Մարկ Լոուքոքը նախազգուշացրել է, որ Եթովպիայի Տիգրայ շրջանում սով է սպասվում և հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կա, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Մենք արդեն լսում ենք սովից մահվան դեպքերի մասին։ Մարդիկ պետք է արթնանան։ Միջազգային հանրությունը պետք է ակտիվանա, այդ թվում՝ փող տրամադրելու միջոցով», - ասել է Լոուքոքը։ Նա նշել է, որ պատերազմի հետևանքով բերքի ոչնչացումից և տնտեսության անկումից հետո Տիգրայի ընդդիմության կողմից վերահսկվող հատվածներում փորձեր են արվել կանխել սննդի մատակարարումը։ Լոուքոքի փոխանցմամբ՝ կան տարածքներ, որտեղ հումանիտար օգնություն հասցնելը շատ բարդ է, ինչը կապված է տարածքներում վերահսկողություն հաստատած ուժերի հետ։ Նա նշել է, որ բոլոր խոչընդոտները պետք է վերացվեն։

«Վարչապետ Աբի Ահմեդը պետք է անի այն, ինչ ասել էր և պետք է դուրս հանի էրիթրեացիներին երկրից», - ասել է Լոքուքոքը և նշել, որ  խոշոր արդյունաբերություն ունեցող 7 պետություններ` Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իտալիան և Կանադան հունիսի 11-13 կայանալիք իրենց համաժողովի օրակարգում պետք է քննարկեն հումանիտար ճգնաժամը և համատարած սովի սպառնալիքը Հյուսիսային Եթովպիայում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը, որը 2019 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել, 2020 թվականի նոյեմբերին կարգադրել է ցամաքային և օդային ռազմական գործողություններ իրականացնել Տիգրայ շրջանում՝ մեղադրելով շրջանում իշխող «Տիգրայի ազատագրման ազգային ճակատ»-ին դաշնային բանակային ուժերի վրա հարձակումների համար։ Նոյեմբերի վերջին վարչապետը հայտնել է հաղթանակի մասին, սակայն Տիգրայում շարունակվող մարտերի հետևանքով արդեն իսկ զոհվել են հազարավոր մարդիկ, իսկ գրեթե 2 միլիոն մարդ լքել է իր բնակության վայրը։

Հայտնի է, որ 2 ամսվա ընթացքում համապատասխան օգնությունը չապահովելու դեպքում սովի վտանգ կարող է առաջանալ, քանի որ մարտերի ընթացքում տարածաշրջանի բերքի ավելի քան 90 տոկոսն այրվել կամ գողացվել է։

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու