Գարնանային․ Անելյա Գուբրյանի լուսանկարը
ԼԱՅՖԴերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Անելյան վառ գույնի շապիկ է կրում, որը համադրել է կանաչ տաբատի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու նախընտրել է նուրբ շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, մատանի ու նուրբ ականջօղեր։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում՝ տոպ եւ տաբատ։ Անելյան հավաքել էր մազերն ու բնական շպարով էր։ Նա նախապատվություն էր տվել նուրբ աքսեսուրաներին, իսկ մեկնաբանություններում մեջբերել էր Սիարայի երգից մի հատված․ «Երբեմն զղջում եմ, որ չեմ կարող վարվել տղայի նման»։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Նուրբ»։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



