«6 տարի առանց ծխախոտ, 15 ամիս առանց ալկոհոլ». Եվա Ռիվասը հրաժարվել է 3 վատ սովորությունից
ԼԱՅՖԵրգչուհի Եվա Ռիվասը, որը մի քանի տարի է՝ աշխատանքային դադարի մեջ է, Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրառում արել այն մասին, թե ինչից է հրաժարվել վերջին տարիներին:
«Ուղիղ 6 տարի առանց ծխախոտ, 15 ամիս առանց ալկոհոլ, կես տարի առանց նարգիլե: Սա հիանալի է և ամբողջ կյանքի համար: Շնորհակալ եմ Աստծուն:
Ինչպես ասում են, հասանելի բոլոր զվարճանքներից ինձ մնացել է միայն սեփական գերազանցության զգացումն ու շաուրման: Դրանցից դեռ չեմ կարողանում հրաժարվել և չեմ էլ պատրաստվում»,- գրել է նա:
Նշենք, որ երգչուհին վերջերս ևս մեկ գրառմամբ պատասխանել էր այն հարցին, թե ինչո՞ւ է վերջին տարիներին մասնագիտական առումով պասիվ: Նա հայտնել էր, որ նոր նախագիծ է պատրաստում, բայց թողարկման ժամկետներ չէր նշել:

1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



