Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կներես, որ չհասցրի քեզ գրկել, ինձ չեմ կարողանում ներել». Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հոր հիշատակին

ԼԱՅՖ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել հոր հետ և հուզիչ գրառում արել նրա հիշատակին:

«Հայրս իմ հենասյունն էր՝ էլեգանտ, ուժեղ, նրբազգաց: Իսկական արցախցի էր (ծննդով Գանձակից էր՝ էն, որ ասում էին արդեն «ազատագրում ենք» է, այ էդտեղից): Երբ դպրոցում էի՝ 90-ներին, մեր տունը միշտ լիքն էր հայրիկիս ազգականներով, մայրս իր սրտի չափ անափ տեղ ուներ բոլորի համար: «Չէ՛» չուներ, տրտունջ չուներ, պինդ բայազետցի էր՝ իշխանազուն: Մեզ էլ ո՞վ էր հարցնում մահճակալները վերցնե՞ն, թե՞ ոչ, տանտիկնոջ սրտաբացությամբ ամեն բան հյուրի համար էր, մանավանդ թուրքից մազապուրծ եղած:

Քնում էինք հաճախ գետնին՝ մեր տեղերը զիջելով մերոնց: Էն ժամանակ ասում էին «փախստական» իմ ազգականներին, հայերին, իրենց հայրենիքը կորցրած հայերին ասում էին փախստական (դպրոցում որ իմանում էին «կիրովաբադցի» ազգականներ ունես, հալածում էին, էական էլ չէր՝ քանի տարեկան ես՝ 8, 12, թե 38: Մենք հալածում ենք միայն իրար, մենք՝ հայերս, էդ անեծքից կազատվե՞նք մի օր:

Հայրս մահացավ 2 տարի առաջ այս օրը, թվում էր չկա ավելի մեծ ցավ, քան ծնողների կորուստը, պարզվեց՝ կա: Իրենք էին էդպես մեծացրել. ամենից ու բոլորից առավել մենք սիրում էինք մեր հողը, էն հողը, որը պիտի մի օր մեզ իր գիրկն առնի, ամենից մեծ ցավն էդ կորուստն էր: Լավ է, որ գոնե չտեսավ Արցախի կորուստը, չտեսավ պառակտված ու մասնատված իր պաշտելի Հայաստանը: Մահացավ՝ թողնելով մեզ անփարատ կարոտ: Նա մանկությանս հետ կապող վերջին թելն էր և երեխա մնալու վերջին իրավունքս: Չկա Հայրս, չկա էլ փոքրիկ արքայադուստրը:

Քարվաճառը երակն էր, որով կապված էի 2 ծնողներիս արմատների հետ, արմատս կտրեցին: Բայց Էս ցավերի ու կորուստների մեջ մի բան հաստատ է. արժեր հազար անգամ հայ ծնվել ու էդքան էլ մեռնել, որ ունենայի հենց էս ընտանիքը, երազանքի պես ծնողներիս ու հավերժ նպատակ դարձած հայրենիքս:

Պապայիս ոգին իր դուստրերի մեջ է. իր չընկճվելու ու չհուսահատվելու բացառիկ կարողությունը, իր սերը հայի ու Հայաստանի հանդեպ, իր երբեք չնեղանալու զարմանալի հատկությունը, իր անհավանական լավատեսությունը: Մենք մասունքի պես պահում ենք մեր մեջ մեր ծնողներին, նրանց սերը, որը մեր երակի արյունն է: Ծնողներիս հավերժ փառք, սեր ու երախտագիտություն, որ երբեք չեն ընկճվել:

Հ.գ. Ես իմ տեղն արել եմ էն աշխարհում, նրանց կողքին: Ու աշխարհը ճաք էլ տա, կռիվ եմ տալու Հայաստանում նրանց գերեզմանի համար էլ: Ես սիրում եմ քեզ պապ:

Կներես, որ չհասցրի քեզ գրկել, ես ինձ չեմ կարողանում ներել»,- գրել է նա:

Նշենք, որ դերասանուհու հայրը մահացել էր 2019 թվականին: Այդ մասին Նազենին իմացել էր «Անհայտ բաժանորդ» ֆիլմի նկարահանման հրապարակում: 

Հիշեցնենք, որ դերասանուհին իր մայրիկին կորցրել էր 2011 թվականին: 

Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»