Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սա անասելի ծանր է»․ Լուիզա Ղամբարյան

ԼԱՅՖ

Լուիզա Ղամբարյանի համար այս տարին տրագիկ էր․ 19 օրվա տարբերությամբ նա կորցրեց ամուսնուն՝ բժիշկ–գինեկոլոգ Գեորգի Պողոսյանին և մայրիկին՝ Ալլա Մուրադյանին։ Պատճառը համավարակն էր։

Ամուսնու մահվանից հետո Լուիզան իր մեջ ուժ գտավ բեմ բարձրանալու, սակայն դրանից օրեր անց մահացավ նաև դերասանուհու մայրը։ Երկրորդ կորստից 1 ամիս անց դերասանուհին երեկ առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալու «Սև, դառը շոկոլադ» ներկայացումը։

Tert.am Life–ը ներկա է եղել ներկայացման ու զրուցել Լուիզայի հետ։

Դերասանուհու հետ զրուցեցինք կորուստներից հետո բեմ բարձրանալու բարդության մասին։ Նրա համար թեման շատ նուրբ է, վերքն էլ թարմ, միայն նկատեց, որ թե՛ ամուսինը, թե ՛ մայրը իրեն շատ էին սիրում բեմում։

«Ե՛վ մայրս, և՛ ամուսինս միշտ ասում էին, որ ինձ բեմում շատ են սիրում։ Ես չեմ կարող  իրենց սերը թողնել անբավարար, կիսատ կամ ոչ լիարժեք։ Գիտեմ, որ իրենք ինձ տեսնում և հետևում են բեմում։ Ես 20 տարուց ավելի աշխատել եմ Դրամատիկական թատրոնում, որտեղ բոլոր ներկայացումներին ներկա է եղել մայրս։ Սա անասելի ծանր է, որովհետև նա աշխատում էր դահլիճում՝ որպես հսկիչ, ինձ համար շատ ծանր է իր ֆիզիկական բացակայությունը։ Սակայն ես գիտեմ, որ և՛ մայրս, և՛ ամուսինս ինձ տեսնում են, հանուն իրենց և իրենց սիրո չեմ կարող ինչ-որ բան անել ոչ լիարժեք, որովհետև իրենք ինձ սիրում էին բեմում, իմ մշտական հանդիսատեսն էին, հիմա էլ են։ Նրանք ինձ հետ են, տեսնում են, հետևում։ Ես գիտեմ, որ ծափահարող երկու ձեռք կա․ ամուսնուս և մորս ձեռքերը դահլիճում են»,– ասաց դերասանուհին։

Նրա խաղացած ներկայացումն էլ դրամատիկ է։ Յուրաքանչյուր անհատ ունի իր դրաման, որն էլ ներկայացված է Էմմա Պետրոսյանի հեղինակած պիեսում։ Բեմադրության հեղինակը Սուրեն Շահվերդյանն է։ Վերելակում ծավալվող գործողության հերոսները  2 դերասան են՝ Լուիզա Ղամբարյանն ու Արամոն, որոնք ամբողջ ընթացքում բեմում են։

«2014 թվականից խաղում ենք այս ներկայացումը։ Ոչ թե տարեցտարի, այլ ներկայացում առ ներկայացում զգացողությունները փոխվում են․ դժվարանում եմ դա բացատրել, բայց այդ ամենը տեղի է ունենում հենց ներկայացման ժամանակ։ Ըստ իս՝ այս ներկայացումը կազմված է ոչ թե երկու, այլ երեք դերասանից, երրորդը հանդիսատեսն է, որի էներգիայից, տված ազդակներից կախված է քո ներկայացման ձևը՝ հուզականության, ասելիքի ծավալը»,– ասաց դերասանուհին ու նկատեց, որ սա ֆիզիկական իմաստով ակտիվ ներկայացում չէ, ինչը բարդացնում է աշխատանքը։

«Ես ունեմ ներկայացումներ, որտեղ 2–3 ժամ ոչ միայն խոսքն է շատ, այլև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այդ իմաստով «Շոկոլադի» շարժողականությունը քիչ է։ Գործողությունները ծավալվում են վերելակում, ինչը և՛ լավ է, և՛ բարդացնում է աշխատանքը։ Դերասանի համար ինչքան շատ է աշխատելու տարածությունը, այնքան շատ է գործիքակազմը։ Ստատիկ վիճակում հուզել հանդիսատեսին, հրամցնել  քո դրաման, ներաշխարհը և այդպես պահել մոտ 2  ժամ, ավելի բարդ է»,– ասաց նա, միաժամանակ շեշտեց, որ այս պարագայում մասնագիտական հմտություններից բացի կարևոր է դերասանի ապրած կյանքը, աշխարհընկալումը։

«Կարևոր է՝ դու որպես մարդ մինչև այդ ինչպե՞ս ես ընկալել աշխարհը, որպես կին ի՞նչ ես ապրել, ինչպե՞ս ես հաղթահարել քո կյանքի բարդությունները, որպես կին որքա՞ն ես քո ցավը քո մեջ սեղմել ու առաջ անցել։ Այն, ինչ դու փորձում ես ներկայացել կերպարի միջոցով, անպայման, կապ ունի քո ապրածի հետ»,–ընդգծեց Լուիզան։

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում