«Ուրիշ ոչինչ չեմ ավելացնի, քանի որ վախենում եմ տխուր դառնալ». Անի Երանյանի գրառումը
ԼԱՅՖԴերասանուհի Անի Երանյանն այս շրջանում գտնվում է ԱՄՆ-ում եւ իր էջում հետեւորդների հետ հաճախ է կիսվում մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարն արվել է Կալիֆոռնիայիում, Անին այն ուղեկցել է հետեւյալ մեկնաբանությամբ․ «Ահա և վերջ… Ուրիշ ոչինչ չեմ ավելացնի, քանի որ վախենում եմ տխուր դառնալ, հետևաբար՝ չար ու քանի որ չեմ համարձակվում խոստովանել քեզ այն խելահեղ երազանքները, որ անխուսափելի են, երբ սիրում ես, և երբ սերը հսկայական է, իսկ քնքշանքն՝ անսահման»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անին մուգ գույնի տաբատ էր կրում, բաց գույնի վերնաշապիկ։ «Ֆրանսերենում «ես կարոտում եմ քեզ» արտահայտություն չկա: Փոխարենը նրանք ասում են՝ «Դու բացակայում ես իմ մեջ»։ Կարո՞ղ ես երբեք բացակա չունենալ...»,- գրել էր Անին։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



