Երևան, 01.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ առողջապահության նախարարությունը Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի հետ նախանշել է համագործակցության ուղիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և  Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցի միջազգային կապերի խորհրդատու Պաուլո Դիոնիզի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առողջապահության ոլորտում հայ-իտալական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հյուրը նախարարին է ներկայացրել  ոչ միայն Իտալիայի, այլև Եվրոպայի ամենամեծ բժշկական կազմակերպություններից մեկի պատմությունը: Իր հիմնադրի անունը կրող «Ջեմելի» հիվանդանոցն ունի 50 տարվա պատմություն: Հիվանդանոցի անունը սերտորեն կապված է  Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  Հռոմում հիմնադրված կաթոլիկ համալսարանի  հետ, որի շրջանավարտները հնարավորություն ունեն հմտանալ  և մասնագիտանալ նաև հիվանդանոցային մենեջմենթի ոլորտում:

««Ջեմելի հիվանդանոցի  տնօրենը բժիշկ չէ, այլ առողջապահության կազմակերիչ է, մենեջեր: Հիվանդանոցն ունի 3300 մահճակալ, շուրջ 6000 աշխատակից: Տարեկան  այն բժշկական օգնություն և սպասարկում է մատուցում ավելի քան 200  000  այցելուի: Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 250 000 վիրահատական միջամտություն»,- տեղեկացրել է  հիվանդանոցի ներկայացուցիչը` հավելելով, որ հանդիսանալով Հռոմի պապի կողմից մեծ ուշադրություն վայելող բժշկական հաստատություն, իրենք մեծապես  հետաքրքրված են Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցելու հնար ավորությամբ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել  կառույցի գործունեությունը, կառուցվածքն ու պատմությունը  հանգամանալից ներկայացնելու համար:

«Մենք մշտապես կարևորում ենք նոր համագործակցությունների հնարավորությունները: Սա լավ և հեռանկարային սկիզբ  կարող է լինել»,-  ընդգծել է նախարարը:

 Բուժաշխատողների մասնագիտական կարողությունների բարձրացման,  բժշկական կազկակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և մասնավորապես հիվանդանոցային կառավարման գործում փորձի փոխանակման տեսանկյունից նա մեծապես կարևորել է նման համագործակցությունների խորացումը:

Նշենք, որ «Ջեմելի» հիվանդանոցը համագործակցության փորձ ունի առավել քան 40 երկրի բժշկական հաստատությունների հետ:  Հայաստանի հետ համագործակցության մանրամասները քննարկելու և առավել առարկայական դարձնելու   նպատակով 2016թ. սկզբին նախատեսվում է «Ջեմելի»  հիվանդանոցի ղեկավարության այցը Հայաստան:

Տասը կույսերի հիշատակը Սուրբ Էջմիածնում «Հեզբոլլահը» հարվածներ է հասցրել Իսրայելին․ երեք մարդ վիրավորվել է Բելգիան հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հարցում ՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին չեղարկել ահաբեկչության համար մահապատիժը Կայանված բեռնատարներից գողացել էր մարտկոցները․ Շենգավիթի համայնքային ոստիկանների հերթական բացահայտումը Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Քիմիական գործարանում ուժեղ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ ՌԴ Իրանը չի արձագանքել ԱՄՆ-ի 15 կետից բաղկացած առաջարկին Մահացել է Պետրոս Բեդիրյանը Հայտնի է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցի փակումը կրճատել է պարարտանյութերի համաշխարհային արտահանումը մոտ կեսով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Իրաքում ամերիկացի լրագրող են առևանգել Արաղչի․ ԱՄՆ-ի հետ հաղորդագրություններ են փոխանակվել, բայց բանակցություններ չկան Միքայելին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ. օգնենք նրան ապրել 150 րոպե, երկու տեքստ, մեկ էսսե․ ինչ է սպասվում 9-րդ դասարանցիներին Նիկոլ Փաշինյան, ամոթդ կորցրել ես, հիմա էլ հերոսներին ես անցել. Ալիկ ԱլեքսանյանՄոռացվող արժեհամակարգի մասին. Արման ՊետրոսյանԴուք մի հատ դեռ պիտի արժանի լինեք Արթուր Ավանեսյանի անունը տալու. Արեգա ՀովսեփյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Հայաստանի Մ-21 հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային Ընդդիմության շարքերում «հունիսի 7-ից հետո կյանք կա» ասողները հող են նախապատրաստում սեփական հնարավոր պարտությունն արդարացնելու համար. Աննա ԿոստանյանԵրասխում երեխա է մահացել․ հայտնի է պատճառը ԱԱԾ-ն նոր փոխտնօրեն ունի Բուժումը նորմալ գնում է. արդեն սկսել ենք. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Կոսմետոլոգիայի կենտրոնում անզգայացում ստանալուց հետո կինը մահացել է. ՌԴ Ռուսաստանն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար․ Զելենսկի Թեհրանում փլատակներից երկու մարդ է փրկվել․ SNN «Միլանի» 19-ամյա նորեկը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում․ տներ են այրվում Աշխարհակարգը գտնվում է վերակառուցման փուլում․ Լավրով ԱՄԷ-ից Հայաստան եկող բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ «Համահայկական ճակատ» կուսակցության կողմից համապետական ընտրություններին մասնակցելու վերաբերյալԲացառիկ Լուսավոր Երիտասարդություն՝ Ապագայի Նպատակով․ Էդմոն ՄարուքյանՆեթանյահուն հայտարարել է արաբական երկրների հետ գաղտնի բանակցությունների մասին Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են հարկ վճարողների հետ ոլորտային հանդիպում-քննարկումները Իրավունքը պետք է գերակայի և կգերակայի․ Արամ ՎարդևանյանԻրանի հավաքականի խաղացողները խաղից առաջ պարզել են զոհվածների և ավերված շինությունների նկարները Լիբանանում զnհերի թիվը գերազանցել է 1,268-ը․ զnհվածների թվում են 125 երեխա և 88 կին Ամենամեծ պռովոկատորը ամենուր փնտրում է պռովոկացիա. Արշակ ԿարապետյանԵ՞րբ և ի՞նչ գույնով պետք է ներկել Զատիկի ձվերը. հոգևորականը մանրամասնում է Իրանի ԶՈՒ ԳՇ պետի խորհրդականն է սպանվել Չկա տղա, որ իր մորը չպաշտպանի, կադրերն էլ ուշադիր զննեք. ընդդիմություն, դու հանկարծ ծպտուն չհանես․ Արշակ Կարապետյան Ո՛չ, տիկին Հակոբյան, մեր զինվորները դասալիք չեն. Արթուր Ավանեսյան«DONGFENG» բեռնատարից թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհըԻրանը կոչ Է արել Ադրբեջանին հստակ դիրքորոշում որդեգրել Կասպից ծովի ափամերձ շրջաններին հասցված հարվածների վերաբերյալ Թաթարստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 աշխատակից է զոհվել․ տուժել է 58 մարդ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանն արդեն հատել է բազմաթիվ կարմիր գծեր Արգենտինայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 13-ամյա աշակերտ է մահացել, ևս ութ աշակերտ վիրավորվել է