Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նաիրիտի» վերագործարկման ներդրումային ծրագրով հետաքրքրվում են չինական և ռուսական ընկերությունները․ «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման և առհասարակ գործարանի խնդիրներին «Փաստը» մշտապես անդրադարձել է: Դեռևս մարտին պաշտոնական հարցում էինք ուղարկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ՝ ուղղելով «Նաիրիտի» հետ կապված մի շարք հարցեր, քանի որ այս գերատեսչությունն է միջնորդ դարձել պետության և գործարանում հնարավոր ներդրողների միջև:

Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե ո՞ր փուլում են բանակցություններն այժմ, բացի չինական «ՇանսիՆաիրիտ» ընկերությունից, կա՞ն հավանական այլ ներդրողներ կամ գործարանով հետաքրքրվողներ ևս:Հարց էինք ուղղել նաև այն մասին, որ լրատվամիջոցների, այդ թվում՝ նաև «Փաստի» հետ զրույցում, գործարանի նախկին աշխատակիցները ոչ մեկ անգամ ասել են, որ պարբերաբար գործարանի տարածքում ապամոնտաժվում և վաճառվում են ամենատարբեր սարքավորումներ, ինչը հետագայում հավել յալ բարդություններ է ստեղծելու ներդրողների համար:

Փոխվարչապետի գրասենյակին ուղիղ մեկ ամիս ժամանակ է պահանջվել մեր այս երեք հարցին պատասխանելու համար: Հարցման պատասխանի մեջ նշվում է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող բանակցությունները գտնվում են նախնական փուլում:««Նաիրիտ» գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրով հետաքրքրվում են ինչպես չինական, այնպես էլ ռուսական ընկերությունները: Սակայն հավանական ներդրողների մասնավոր շրջանակն առայժմ չի կարող մանրամասնվել՝ նկատի ունենալով բանակցությունների՝ նախնական փուլում գտնվելու հանգամանքը: Հարկ է միայն տեղեկացնել, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ներդրումային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները նախորդ տարի էականորեն դանդաղել են ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակի պատճառով»,-ասված է պատասխանի մեջ:

Ավինյանի գրասենյակը չի շրջանցել նաև մեր վերջին հարցը՝ գործարանի սարքավորումների ապամոնտաժման և վաճառքի հետ կապված: ««Նաիրիտ» գործարանի պարտատերերի նիստում որոշում է կայացվել գործարանի վաճառքն իրականացնել 1 լոտով, հետևաբար գործարանի սարքավորումների ապամոնտաժում և առանձին վաճառք չի կարող տեղի ունենալ»,-նշում են փոխվարչապետի գրասենյակից:

Հ.Գ. Ցանկացած գերատեսչության հարցում ուղարկելիս լրատվամիջոցը պատասխանն ակնկալում է օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում: Երբեմն պետական կառույցները, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, օգտվում են իրենց վերապահված իրավունքից և տեղեկատվությունը տրամադրում են 30-օրյա ժամկետում, ինչպես եղավ մեր այս հարցման պարագայում: Անկեղծ ասած՝ մեզ համար խիստ տարակուսելի, ինչու ոչ, նաև անհասկանալի է, թե այս երեք հարցին նման ամփոփ, իր մեջ վերլուծություններ և թվեր չպարունակող, մեծ հաշվով, ընդհանրական պատասխան տալու համար ինչո՞ւ է փոխվարչապետի գրասենյակից 30 օր ժամանակ պահանջվել: Ի դեպ, տրված պատասխանները նոր հարցեր ծնեցին:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ