Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ. Միքայել Մինասյան

ԲԼՈԳ
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Ուղիղ 3 տարի է՝ ամբողջ ուժով մտել ենք «աննախադեպ»-երի հորձանուտ։
Տեսեք.
- Հայաստանում առաջին անգամ երկրի առաջնորդը 2018-ին հետևեց իր ժողովրդի ցանկությանը և հանձնեց իշխանությունը՝ առանց ավելորդ տվայտանքների (որոշում, որի համար նույն ժողովուրդն այսօր իրեն մեղադրում է)։
 
- Առաջին անգամ երկրի ղեկավար ընտրվեց մարդ, ով ակնհայտ ու աննախադեպ խելառ էր (նա երբե՛ք, կրկնում եմ երբե՛ք, աչքի չի ընկել ուրիշ ոչնչով, բացի խելառությունից։ Մարդիկ նրան ընտրեցին կռվարարության և քանդելու ունակության պատճառով. նա միշտ կռիվ է տվել բոլորի դեմ։ Ու մարդիկ այժմ տանջվում են, որ նա անընդհատ կռվում է՝ հիմա արդեն իրենց դեմ)։
 
- Առաջին անգամ ընտրված վարչապետը վայելել է պաշտամունքի հասնող համաժողովրդական սեր։ Առաջին անգամ ղեկավարի ընտանիքի բոլոր անդամները դարձան երկրի գլխավոր նյուզմեյքերները և քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգ թելադրողները։
- Առաջին անգամ Հայաստանն ունեցավ նաև միապետուհի։
- Առաջին անգամ Հայաստանը որոշեց, որ պետք է պարտվի և սկսեց պարտությանն ուղղված դիվանագիտական աշխատանքը (իմքայլական պացիֆիզմը որևէ այլ իմաստ չի պարունակում)։
 
- Հայաստանն աննախադեպ աշխարհաքաղաքական լարման մեջ մտավ առանց բացառության բոլոր երկրների հետ։
Արդյունքում.
- Առաջին անգամ Հայաստանը աննախադեպ պարտություն կրեց պատերազմում։
- Առաջին անգամ Հայաստանն սկսեց ուրանալ Հայոց ցեղասպանությունը։
- Հայաստանում առաջին անգամ երկրի ղեկավարի նկատմամբ ատելությունը հասավ աննախադեպ մասշտաբի ու մակարդակի։ Ժողովուրդն ատում է Նիկոլին և այն ամենը, ինչ նա անում է։ Իսկ նա ոչ մի նոր բան չի անում։
- Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին երկրի քաղաքացիները սկսեցին չթողնել այս կամ այն վայր՝ մարզ, քաղաք, գյուղ, անգամ գերեզման։
Նիկոլը Հայաստանի առաջին բռնապետն է։ Բռնապետության հիմքերը նա դնում է անթաքույց և ուղիղ եթերում։
Ավելին.
- Նիկոլն աննախադեպ ղեկավար է. նա աշխարհի եզակի վարչապետն է, որ սեփական երկրում շրջում է օտար զորքի ուղեկցությամբ (պաշտոնապես օկուպացված երկրները չհաշված)։
- Նիկոլն աննախադեպ է. Հայաստանի ոչ մի պաշտոնյայի այսքան հետևողականորեն, բացահայտ, հրապարակային չեն ստորացրել ուրիշ երկրների նախագահներն ու ղեկավարները, և նրա վրա ոտքերը չի սրբել թշնամի երկրի ղեկավարը։ Նրա պատճառով ծաղրում են հայ ժողովրդին ու Հայաստանը։
- Նիկոլն աննախադեպ է. երբեք դեռ միջազգային մամուլը ուղղակիորեն չի գրել ու հեգնել Հայաստանի ոչ մի ղեկավարի ստերը, կեղծիքներն ու լեզվի սայթաքումները։
-Նիկոլն աննախադեպ է. նա իրեն ուշունց տալու համար ուղիղ եթերում հանձնարարում է ուղղակի բռնի ուժ գործադրել մարդկանց նկատմամբ։
- Նիկոլն աննախադեպ է. առաջին անգամ հազարավոր մարդիկ նայելով երկրի ղեկավարի դեմքին նրան ուղիղ վիրավորում են։
Նիկոլն իսկապես աննախադեպ է։ Նա աննախադեպ վիժվածք է»:

 

 
Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ