Երևան, 07.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը «ջարդում» է սոցիալական ծառայողներին․ ընտրություններին ընդառաջ սոցծառայության պետերին փոխարինում են յուրայիններով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Վարդան Ազատյանին (անունը փոխված է հետապնդումներից խուսափելու նկատառումով-Ա․Բ․) Սոցիալական ապահովության ծառայության X մարզի տարածքային բաժնի պետի պաշտոնից ազատել են և առաջարկել ամենացածր՝ ավագ մասնագետի պաշտոնը, ու նա, ստիպված, հրաժարվել է։

Բաժնի պետին նույնիսկ հարկ չեն համարել կանչել նախարարություն․ Yerkir.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրեն պարզապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմից Մալբրի համակարգով գրել են, որ առաջարկում են լինել ավագ մասնագետ, ինքն էլ հրաժարվել է։ Այսքանը։

Պարզվում է, Վարդան Ազատյանի մեղքն այն է, որ ազնիվ մարդ է և չի կարող ընտրություններին մարդ բերել Փաշինյանի թիմի օգտին քվեարկելու համար․ մեր հարցին՝ կարո՞ղ էր առաջիկա ընտրություններում իր ստորադասներին հրահանգել՝ ընտրելու Փաշինյանի թիմին, պատասխանեց․ «Ես ոչ մի կուսակցության մեջ չեմ։ Ես կյանքում, այսքան տարի աշխատել եմ, տենց բան չի եղել, որ հրահանգեմ, ասեմ՝ կգնաք այսինչին կընտրեք։ Ամեն մարդ իր ընտրությունն ունի՝ ո՞նց կարաս մարդուն ստիպես, ասես՝ գնա սրան ընտրի կամ մյուսին ընտրի»։

Փաշինյանի կառավարությունը կադրային ջարդ է սկսել Միասնական սոցիալական ծառայության հատկապես մարզային կառույցներում։ Վերակազմավորման անվան տակ Ծառայության տարածքային կենտրոնների պետերին և ազդեցիկ աշխատակիցներին ապօրինի ազատում են աշխատանքից՝ նրանց փոխարինելով յուրայիններով։

Yerkir.am-ը խոսել է բազմաթիվ մասնագետների հետ, ովքեր այս ապօրինության զոհն են դարձել․ շատերին պարզապես ասել են՝ ազատում ենք, որովհետև «հին» եք։

«Այսինքն, մինչև 2018 թ-ը ընդունվածները հին են իրենց համար, նրանց համար կապ չունի, թե դու մասնագետ ես, թե մասնագետ չես»,-ասաց մեկ այլ մարզի տարածքային բաժնի պետ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն է վերցրել փաշինյանական քիմքին հաճո վերաձևումների «մկրատը»։

«Ժամակոչյանը իրեն չվերապահված լիազորություններով օրենքից դուրս հարցազրույցներ է վարում, անհասկանալի ֆորմատներով՝ մարդկանց հրավիրում է իր մոտ, CV-ներ է ուզում, երբ Միասնական սոցիալական ծառայության կանոնադրության մեջ հստակ գրված է, որ կադրային հարցը լուծում է գլխավոր քարտուղարը, որը ենթարկվում է անմիջապես Ծառայության ղեկավարին։ Բայց դրանից դուրս ինչ-որ փոխնախարար կանչում է, հարցազրույցներ է անցկացնում ու ընտրում է այնպիսի մարդկանց, ովքեր չունեն աշխատելու համապատասխան ունակություն։ Այսինքն, եթե իրենց պետք է Միասնական սոցիալական ծառայություն, մարդ առնվազն պետք է վունդերկինդ լինի, որ այդ 4 ծառայությունից գլուխ հանի՝ այդ նոր եկող, անփորձ մարդը»,-ասաց մեր զրուցակիցը։

Բանն այն է, որ, ինչպես ԿԳՄՍՆ-ի դեպքում հսկայական ոլորտներ միավորեցին մեկ գերկառույցում, այնպես էլ այստեղ՝ սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների և մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները, չգիտես ինչու, այս ամսվա սկզբից միավորել են մեկ կառույցում՝ Միասնական սոցիալական ծառայությունում։

Սա ենթադրում է, որ ամեն մարզի տարածքային 4 տարբեր մարմինները միավորվում են մեկ պետի ենթակայությամբ։ Գրեթե բոլոր պետերին, սակայն, նախարարությունից առաջարկել են քաղծառայության ամենացածր պաշտոններից որևէ մեկը․ սա, մոտավորապես, նույնն է, եթե գեներալին առաջարկես այսուհետ ծառայել իբրև զինվոր կամ ջոկատի հրամանատար, նա, բնականաբար, կհրաժարվի, և տեղը կբերես քո անփորձ, բայց հավատարիմ մարդուն։ Ընտրություններում, իհարկե, այդ մարդը կծառայի իշխանությանը, բայց ինչի կվերածի սոցիալական ծառայության կարևոր աշխատանքը, բոլորս գիտենք թեկուզ այլ հաստատությունների օրինակով։

Ողբերգականն այն է, որ քաղծառայողին այսպիսի կամայականություններից պաշտպանում էր Քաղծառայության մասին օրենքը, բայց Փաշինյանի թիմը, իշխանության գալուն պես, փոխել է այն և կետեր մտցրել, որոնք օրենսդրորեն իրեն իրավունք են վերապահում կառույցի վերակազմավորման ժամանակ բարձր պաշտոն ունեցողին առաջարկել «համազոր կամ ավելի ցածր պաշտոններ», իսկ եթե չհամաձայնի՝ ուղարկել կադրային ռեզերվ։ Այնտեղ նա մնում է ընդամենը մի քանի ամիս ու նրա մասին մոռանում են։

Բացի օրենքը փոխելուց, կոնկրետ Միասնական սոցիալական ծառայությունում կամայականություններ անելու համար, ՀՀ փաշինյանական կառավարությունը 2021 թ-ին նաև որոշում է ընդունել, որը թույլ է տալիս Միասնական սոցիալական ծառայություն ստեղծելու ճանապարհին քաղծառայության դժվար աստիճաններով բարձրացած մարդկանց միանգամից իջեցնել մեկնարկային կետի․ սա, իհարկե, թյուրիմացություն է։  

«Քաղծառայության մասին օրենքում հստակ գրված է, որ դա մասնագիտական աշխատանք է և մարդիկ իրավունք չունեն կորցնելու իրենց դասային աստիճանները։ Բայց այստեղ, փաստացի, անօրինական ձևով, կորցնում են իրենց դասային աստիճանները։ Սա, պարզապես, մարդկանց արժանապատվության հետ խաղալու միջոց է, որ մարդիկ զզվեն, դուրս գան ու գնան։ Եվ դրսից ինչ-որ մարդ է գալիս, ով ունի ընդամենը 3 տարվա հանրային ծառայության ստաժ, իրեն նշանակում են կենտրոնի տնօրեն, ով ընդհանրապես չի աշխատել տվյալ ոլորտում, ով ընդհանրապես չի էլ հասկանում այդ ոլորտից։ Բայց մենք, որ ունենք 15-16 տարվա ստաժ տվյալ ոլորտներից որևէ մեկում, մեզ ազատում են աշխատանքից՝ ընդամենը ասելով, որ դու հին ես, մենք երիտասարդ կադր ենք ուզում․ 40-50 տարեկանն արդեն երիտասարդ չէ՞»,-տարակուսեց մեր մեկ այլ զրուցակից։

Այս գործընթացը մոտ 20 օր է՝ սկսված է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը ավելի քան 30 պետերի ու աշխատողների կանչել է, հարցրել՝ ի՞նչ կոռուպցիա է եղել ձեզ մոտ, ո՞րտեղ եք ձեզ տեսնում աշխատանքի, հարմա՞ր է ձեզ այստեղ․․․ ընդհանուր թեթև խոսում են, հետո ասում է՝ մենք ձեզ կզանգենք։ Բովանդակային, մասնագիտական հարցերով հարազրույց ընդհանրապես չի լինում։ Հետո Միասնական սոցիալական ծառայության պետի առաջին տեղակալ Լիլիթ Սեդրակյանը, ով կատարում է պետի պարտականությունները, քանի որ պետ դեռ չկա, այդ մարդկանց տեղեկացնում է, որ իրենց համար ցածրագույն պաշտոն են որոշել։ Նրանք էլ հրաժարվում են։

Վերակազմակերպման ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի երկարամյա, փորձառու, ինստիտուցիոնալ հիշողության կրող բազմաթիվ աշխատակիցների՝ իրենց պաշտոններում չվերանշանակվելու խնդրին անդրադարձել է նաև  «Ժողովրդագրական զարգացում» ՀԿ նախագահ Վանիկ Բաբաջանյանը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել, որ սոցիալական պաշտպանության ոլորտը, իրեն հատկացված ֆինանսական ահռելի միջոցներով՝ ավելի քան 500 մլրդ. դրամ (պետության բյուջեի մոտ 30 տոկոսը) իրականացնում է այնպիսի ծախսեր, որոնք միտված են բնակչության խոցելի խավերի կարիքների բավարարմանը՝ կենսաթոշակառուներ, հաշմանդամներ, նպաստ ստացող ընտանիքներ, զբաղվածության ծրագրերում ընդգրկված գործազուրկներ և այլն․ շուրջ 1 մլն. քաղաքացի:

Այս քաղաքացիների ճակատագիրը ևս, փաստորեն, փաշինյանական կառավարությունը կասկածելի ձեռքերում է դնում՝ հետապնդելով սեփական շահը։

Աննա Բալյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈԻԼԻՍԻ). Դալիի ստեղծագործությունների ցուցադրությունը Հայաստանում. «Փաստ»Ո՞րն է իրական քաղաքական խնդիրըՊետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Կիևի մերձակայքում հայտնաբերվել է այն կնոջ մարմինը, որը կասկածվում էր գործարար Վադիմ Երմոլաևի դեմ մաhափnրձ կատարելու մեջ Մանդատների թեմայի իրական նշանակությունըԱվետիք Չալաբյանը քանիցս զգուշացրել է, որ կալանքի որոշումներն անհամաչափ են և կամայականԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»«Չայնիի ոլորաններ»-ում քարաթափում է տեղի ունեցել Կասեցվել է Վանաձորում գործող լցակայանի հեղուկ գազի վաճառքը Եվս 15.000 ՀՀ քաղաքացի դարձավ գործազուրկ. Արշակ ԿարապետյանԻ տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը. Ավետիք ՉալբյանԻրավապահ համակարգի քաղաքականացումը վտանգավոր նախադեպ է«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Դոնալդ Թրամփը հատուկ դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում. Ալիև Թրամփը մտադիր է թույլատրել ԱՄՆ-ի F-35 կnրծանիչների վաճառքը Թուրքիային. NYT Հայրենակիցների մեծամասնությունը չի քվեարկել ներկա իշխանության օգտին. Նարեկ ԿարապետյանԼատինամերիկյան քաղաքական հաղորդակցություն․ հիմնական մեթոդներն ու առանձնահատկությունները. Հրայր Կամենդատյան Բրազիլիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից ռшզմական nւժ կիրառելու հավանականություն է առաջացել. Բրազիլիայի ԱԳ նախարար Երևանում բախվել են «Opel»-ն ու Հնդկաստանի քաղաքացու վարած մոպեդը «ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»«ՀայաՔվեն» օրինական բոլոր միջոցներով հասնելու է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըԱրմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր Չինաստանում փnթորկի հետևանքով 11 մարդ է զnhվել Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Ինչու են վերջին տարիներին շոգերն ավելի երկար տևում. առաջիկա եղանակըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»Եկատերինբուրգի այցը․ Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացման պատրաստակամության մասին. Արտակ Զաքարյան «Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Միշուստինը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ Արմավիրի մարզում ուժեղ քամու հետևանքով հենասյուներ են վնասվել․ հոսանքազրկված համայնքներ կան Քննարկվել են Հայաստան–Ռուսաստան տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը Չինաստանն ի վիճակի է շրջանցել ԱՄՆ-ին «լուսնային մրցավազքում». NASA Ներկայացվել են աշխարհի յոթ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Օդային հարձակումները վճռորոշ կլինեն Ռուսաստանի հետ պատերազմում․ Զելենսկի Սուպերթայֆունը մոլեգնել է այն կղզիներում, որտեղ տեղակայված են ԱՄՆ առանցքային ռազմաբազաները Ֆորշն ու Գրիշա Աղախանյանը նոր դուետ են ներկայացրել Երեւանում կբացվի Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիա Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունըՈրքա՞ն հայ է բնակվում Վրաստանում