Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր ծանր հանցագործություն՝ քառասունքի օրը. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 5-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ահազանգ ստացվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին. դանակահարված վիճակում բուժօգնության էր տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օպերատիվ խումբը հիվանդանոցի ճանապարհին էր, երբ ստացվեց երկրորդ ահազանգը: Հիվանդանոց էր տեղափոխվել Գետափ գյուղի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ՝ դարձյալ դանակահարված:

Փորձառու ոստիկաններն արագ համադրեցին այս երկու տեղեկությունն ու առաջ քաշեցին վարկած, ինչը շատ արագ հիմնավորվեց: Նրանք հիշել էին փետրվարի 22-ին Գետափ գյուղում տեղի ունեցած միջադեպը: Փետրվարի 22-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էր հիվանդանոցային ահազանգ. ծանր վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխել Գետափի բնակիչ, 63-ամյա մի տղամարդ:

Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` փետրվարի 24-ին հիվանդանոցից ստացվում է նոր ահազանգ՝ տղամարդը, գիտակցության չգալով, մահացել էր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Եղեգնաձորի քրեական հետախույզները համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր և Վայոց ձորի մարզային վարչությունների գործընկերների, նաև տարածքային նախաքննական մարմնի աշխատակիցների հետ:

Պարզվեց, որ փետրվարի 22-ին, երեկոյան ժամը 8.30-ի սահմաններում, Գետափ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ 63-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս էր պատճառել եղեգնաձորցի 44-ամյա մի տղամարդ: Փետրվարի 24-ին նա ձերբակալվում է, փետրվարի 26-ին` կալանավորվում:

Այսօր էլ 44-ամյա եղեգնաձորցին կալանավայրում է, իսկ փետրվարի 5-ին հիվանդանոց տեղափոխված 43-ամյա տղամարդը նրա եղբայրն է: Իսկ երբ այս ամենին համադրվեց հանգամանքը, որ այդ օրը Գետափի բնակիչ, 63-ամյա տղամարդու քառասունքն էր, պարզ դարձավ, որ կատարվածը վրեժ է:

Ձեռնարկվեցին հատուկ միջոցառումներ` հետագա հնարավոր զարգացումները կանխելու ուղղությամբ:

Դեպքը տեղի էր ունեցել նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Եղեգնաձորի Երևանյան խճուղու ավտոտեխսպասարկման կետում, որի 43-ամյա տերն առաջինն էր տեղափոխվել հիվանդանոց: Արագ պարզվեց, որ հոր քառասունքի արարողությունից հետո հանգուցյալի 35-ամյա և 29-ամյա որդիները վիճել էին իրենց հորը մահացու վնասվածք հասցնողի եղբոր հետ: Վեճին ներկա էին ևս երկու գետափցի: Այդ ընթացքում ավագ եղբայրը ծալովի դանակով խփել էր տեխսպասարկման կետի տիրոջ գլխին, մեջքին և պարանոցին, մեկ անգամ էլ` համագյուղացու որովայնին: Այս հարվածն, ամենայն հավանականությամբ, պատահական էր. նախնական տվյալներով՝ նա փորձել էր բաժանել կողմերին և այդ ընթացքում էլ դանակահարվել էր: Միջադեպի ընթացքում հանգուցյալի կրտսեր որդին էլ բռունցքով էր մի քանի անգամ խփել 43-ամյա եղեգնաձորցու դեմքին:

Նրանք բերման են ենթարկվել բաժին: Ավագ եղբայրը ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու և դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ Գերմանացի գիտնականները հասել են արևի լույսը ջրածնի վերածելու ռեկորդային արդյունավետության Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ 14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը2026 թվականի ընտրություններն աննախադեպ էին մեծ ծավալի քաղաքական հետապնդումներով. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով Այսօր ցանկացած ոք իր կարծիքը հայտնելու համար կարող է հայտնվել իշխանությունների թիրախում. Արևիկ ՂալումյանՀայկական «հետք». ո՞վ և ինչպե՞ս է ստեղծել առաջին բանկոմատները. «Փաստ»Փաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. Տիգրան ԱբրահամյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 հուլիսի). Սկսել է գործել աշխարհի առաջին երկաթուղին, երկու անգամ կրկնվել է հուլիսի 4-ը. «Փաստ»Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Մինչև ՍԴ-ի որոշման հրապարակումը, կուզեի մի քանի բան ասել. Նարեկ ԿարապետյանԿլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Պետական մարմիններն այսօր զավթված են իշխանության կողմից. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ներքին իրավիճակի և տնտեսական մարտահրավերների մասինՊայքարի ամենաարդյունավետ միջոցը հանրության կրթվածության և մեդիագրագիտության բարձրացումն է. Հրայր Կամենդատյան«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Մեր երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, և կարևոր է, որ նրանց ձայնը չլռեցվի. Անահիտ Ադամյան