Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մշակույթը եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ». Ֆրանսաբնակ բեմադրիչ Սաթէ Խաչատրյանը՝ «Սասնա ծռեր»-ի միջազգային բեմադրության եւ հայկական մշակույթի տարածման խնդիրների մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայկական ամենահայտնի՝ «Սասնա ծռեր» էպոսը հայ հանդիսատեսին կներկայացվի նոր մոտեցմամբ. «Սաթէ-Աթղը» ֆրանսիական թատերական միությունն ապրիլի 13-ից 19-ը հյուրախաղերով կներկայանա հայ հանդիսատեսին՝ իր հետ բերելով հայկական էպոսի հիման վրա բեմադրված երաժշտական ներկայացումը, որը կազմակերպվելու է Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակում: Ներկայացման մեջ ներառված են տարբեր ազգերի ներկայացուցիչ երաժիշտ-դերասաններ, որոնք բեմադրիչ Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ նոր շունչ ու մոտեցում են տալիս հայկական ստեղծագործությանը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում բեմադրիչը նշեց, որ ներկայացումը միջմշակութային երկխոսություն է, որի առաջնային նպատակն է եղել Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումը թատրոնի միջոցով։

«2013 թ-ին ամուսնուս հետ հիմնեցինք «Սաթէ-Աթղը» թատերական միությունը, եւ առաջին հարցը, որ մեզ մոտ առաջացավ հետեւյալն էր՝ ինչպե՞ս անել, որ Ֆրանսիայում գործող այդքան շատ թատերական միությունների մեջ լինենք մրցունակ: Պետք էր գտնել որեւէ ուղղություն, որը հնարավորություն կտար տարբելվելու մյուս միություններից: Հետեւաբար՝ պետք էր անել մի բան, որը, վստահաբար, կարող էր հետաքրքրել ֆրանսիացիներին, որոնք շատ զգայուն են օտար մշակույթի նկատմամբ: Որոշեցինք անդրադառնալ մեր մշակույթին, այն ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով: Առաջին միտքը եղավ Հովհաննես Թումանյանի հեքիաթներին անդրադառնալը, եւ առաջին աշխատանքը, որը 2013-ից ներկայացնում ենք, հիմնված է Թումանյանի հեքիաթների վրա եւ կոչվում է՝ «Լինում է չի լինում. ճանապարհորդություն դեպի Հայաստան»: Հետագայում բեմադրեցինք նաեւ նույն ներկայացման երկրորդ մասը, որտեղ այլ հեքիաթներ են ընդգրկված: Լավ արձագանքը մեզ շատ ոգեւորեց եւ օգնեց հասկանալ, որ ճիշտ ուղղության վրա ենք: Արդեն պետք էր մտածել ավելի լուրջ գործի մասին, իսկ հայկական էպոսին՝ «Սասնա ծռերին» անդրադառնալ միշտ ցանկացել եմ, քանի որ, նախ, ես շատ սիրում եմ այս էպոսը, որն ինձ պատմվել է մանկության տարիներին, բացի այդ՝ մեր ժամանաներում էպոսներին շատ անդրադարձ չի լինում՝ ոչ միայն Հայաստանում եւ ֆրանսիայում, այլեւ ամբողջ աշխարհում: Դա եւս մեկ գործոն էր, որպեսզի մենք մեծ ոգեւորությամբ աշխատեինք «Սասնա ծռեր»-ի շուրջ»,-հավելեց Սաթէն:

Ներկայացման առաջնախաղը եղել է 2014 թ-ին, երբ ներկայացվել է միայն էպոսի մեկ գլուխը՝ «Մեծ Մհերը». «Դրանից հետո հասկացանք, որ մարդկանց մոտ հետաքրքրություն կա, եւ սկսեցինք աշխատել ամբողջական բեմադրության վրա: Ներկայացումը մեկ գործողությամբ եւ պատմողական ձեւաչափի մեջ է. հիմնականում կենտրոնացած ենք «Մեծ Մհեր» եւ «Սասունցի Դավիթ» գլուխների վրա, սակայն չի բացառվում, որ հետագայում կլինի բեմադրության շարունակությունը: 2015-ին այն ներկայացվեց Ֆրանսիայում՝ ֆրանսիացի հանդիսատեսի դատին, եւ ավելորդ համեստությունը թողնելով մի կողմ՝ նշեմ, որ արձագանքն, իսկապես, լավն էր: Հանդիսատեսը, նախ, բացահայտեց, որ մենք էպոս ունենք, բացի այդ՝ մշակութային երկխոսության հանգամանքն էր բեմադրությանը տալիս որոշակի հմայք, եւ հնարավորություն էր տալիս ուրիշ լույսի ներքո տեսնելու մեր էպոսը»:

Ներկայացման մեջ ներառված են Ֆրանսիայում բնակվող, բայց տարբեր երկրների մշակույթ ներկայացնող դերասաններ Յաննիկ Լուին, Ռայմոնդ Պալսին, Լիլիթ Գեղամյանը, Պիեռ-Ամբեր Պոտիեն, Ռոբբա Բիասի Բիասին եւ հենց ինքը՝ Սաթէ Խաչատրյանը: Բեմադրիչը նշեց.

«Ի սկզբանե, երբ որոշեցինք բեմադրել էպոսը, մեզ համար պարզ էր մի բան՝ մենք չենք անելու ներկայացում միայն հայերի մասնակցությամբ եւ բացառապես հայերի համար: Մեզ համար շատ կարեւոր է հայկական մշակույթի տարածումը Ֆրանսիայում եւ ֆրանսիկան մշակույթի, հատկապես, դրամատուրգիայի հանրահռչակումը՝ Հայաստանում: Ֆրանսիայում մենք անդրադառնում եւ շարունակելու ենք անդրադառնալ հայկական մշակույթին, եւ ես ցանկանում էի հասկանալ՝ որքանով մեր էպոսը կարող էր հետաքրքրել օտար արվեստագետներին եւ ինչպիսի մեկնաբանություն կբերեն նրանք մեր էպոսին եւ մեր հերոսներին: Չէի ցանկանում, որ մեր էպոսը ներկայացնեինք բացառապես՝ իբրեւ հայ ժողովրդի հավաքական կերպարների պատմություն կամ մեր բնավորության ու ճակատագրերի միաձուլում: Սա, իհարկե, կա եւ շատ կարեւոր դեր ունի ստեղծագործության մեջ, բայց ես մեր էպոսը վերցրել եմ, առաջին հերթին, որպես գեղարվեստական ստեղծագործություն: Այս փորձառությունն ինձ հնարավորություն տվեց նորովի լսելու, ընկալելու եւ սիրելու այն: Ներկայացման դերասանները տարբեր երկների ներկայացուցիչներ են, եւ բեմադրության մեջ նրանցից յուրաքանչյուրը պահել է այն երկրի մշակույթը, որի կրողը հանդիսանում է ինքը: Ինձ համար երբեք ստեղծագործական ելակետ չի եղել անել յուրահատուկ ներկայացում: Այս անգամ եւս բացառություն չէր, եւ իմ՝ տարբեր ազգերի ներկայացուցիչներ ընդգրկելու ընտրությունն ունեցել է մեկ նպատակ՝ մեր էպոսը ներկայացնել այլ տեսանկյունից: Հենց այստեղ է, որ մենք կարող ենք հաստատել, որ մեր էպոսը համաշխարհային մեծության ստեղծագործություն է. մեզ կարող է թվալ, թե այն շատ ազգային դիմագիծ ունի, ինչը ճիշտ է, բայց կան բաներ, որոնք համամարդկային են՝ արժեքները, հաղորդագրությունները, եւ ինձ համար մեր էպոսի կարեւորագույն ասելիքը խաղաղությունն է եւ անուրանալի սերն առ Աստված, առ ժողովուրդ, որը բոլոր հերոսների սկբունքն է, ապրելու նպատակն ու կենսակերպը: Երբ մեր դերասանները աշխատում էին իենց կերպարների շուրջ, շատերն էին ասում, որ մեր հեքիաթներում կան ընդհանրություններ, այդպիսով՝ հասկանում ենք, որ իրականում համաշխարհային մեծության ստեղծագործություններն անտեսանելի թելերով կապված են միմյանց, ինչպես բոլոր ժողովուրդների հոգիները: Մարդն է ամեն ինչի կենտրոնում, եւ քանի որ այդ հերոսներին մեր ազգն է ստեղծել, կարելի է, վստահաբար, ասել, որ մեր ազգն ունի այդ պոտենցիալը լինել իր հերոսների նման»:

Խոսելով սցենարի մասին՝ Սաթէն շեշտեց, որ պատմությունից շեղումներ չեն եղել՝ չհաշված, որ եղել են մի շարք կրճատումներ, որոնք դժվարացրել են բեմադրության գործը.

«Ահռելի աշխատանք ենք տարել, որպեսզի կարողանայինք 1 ժամ 20 րոպեում ներկայացնել երկու գլուխները: Իհարկե, ներկայացումն ավարտվում է Սասունցի Դավթի հաղթանակով, բայց, նույնիսկ, մինչ այդտեղ հասնելը շատ աշխատանք պահանջվեց, որպեսզի կրճատումներն այնպես անեինք, որ սյուժետային գիծը չխախտվեր, հատկապես, որ հասկանում էինք՝ գործ ունեինք ֆրանսիացի հանդիսատեսի հետ, որը ծանոթ չլինելով գործին՝ պետք է չխճճվեր պատմության մեջ: Ներկայացումը հիմնած է այն ավանդույթների վրա, որոնցով դարերով մեր էպոսը փոխանցվել է, այսինքն՝ պատմողական ոճի մեջ է: Այն նաեւ երաժշտական է, դերասաններն ունեն իրենց երաժշտական գործիքները. մենք նվագում, երգում եւ պատմում ենք էպոսը, եւ հենց երաժշտության մեջ է, որ կարող ենք տեսնել այդ միջմշակութային երկխոսությունը, որովհետեւ բավական հետաքրքիր միքս է արված մեր երաժշտական հնչյունների եւ աֆրիկյան ռիթմերի միաձուլմամբ: Կարծում եմ՝ հանդիսատեսը դա շատ կսիրի»:

Սաթէի հետ զրուցեցինք նաեւ աշխարհում հայկական մշակույթի տարածման շուրջ տարվող աշխատանքների եւ ցավոտ խնդիրների մասին.

«Մենք շատ լուրջ եւ խորքային աշխատանք ունենք անելու, որպեսզի մեր մշակույթը ներկայացվի աշխարհում։ Մենք չպետք է սահմանափակվենք հայկական համայնքներում մեր մշակույթի ներկայացմամբ: Դա, ինչ խոսք, շատ կարեւոր է, բայց ավելի լայն պետք է տեսնել եւ հասկանալ, որ ինֆորմացիոն պատերազմի դարում մեր մշակույթը հանրահռչակելը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն: Մենք շատ ենք աչքաթող արել այդ հանգամանքը՝ մտածելով, թե դա այնքան էլ կարեւոր չէ: Թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր հայկական մշակույթը աշխարհում տարածելու հարցում, իսկապես, ունեն մեծ ավանդ, բայց բավական չէ այն աշխատանքը, որը մինչ օրս արվել է , բավական չէ, նույնիսկ, այն, ինչ մենք ենք հիմա անում: Սա պետք է ունենա պետական հոգածություն, սա պետք է լինի մեր երկրի քաղաքականության մի մասը, որովհետեւ կան բաներ, որոնք չենք կարող տեղ հասցնել ոչ զենքի միջոցով, ոչ էլ՝ դիվանագիտության, եւ մոռանում ենք, որ մշակույթն ամենակարեւոր հարթակներից է, որտեղից կարող ես հասցնել քո ասելիքը: Այն եւս ճակատ է, որտեղ պետք է ունենալ զինվորներ, պատրաստել եւ զինել նրանց, որպեսզի այդ ճակատում կարողանանք «կռվել»: Նրանք պետք է կարողանան այդ ճակատամարտում հաղթել, ոչ թե տանուլ տալ: Իսկ այն ազգերը, որոնց հետ մենք ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, որոնք փորձել են մեզ բնաջնջել դարերի ընթացքում, բայց դա նրանց չի հաջողվել, հասկացել են, որ մշակույթը շատ կարեւոր նշանակություն ունի, եւ այդ ճակատում էլ կռվում են մեր դեմ՝ շատ հաճախ մեր մշակութային ստեղծագործությունները վերագրելով իրենց, իսկ մենք շատ հանգիստ տանը նստած մտածում ենք, որ աշխարհը կույր չէ եւ գիտի, որ դրանք մերն են: Կարծում եմ՝ պետք է գործ անել, ժամանակ չունենք կորցնելու, որովհետեւ լրջագույն խմորումներ են տեղի ունենում, եւ մենք, միգուցե, մի օր, ուղղակի արթնանանք ու հասկանանք, որ տեղեկատվական դաշտում մենք էլ չկանք, որ մեր մշակույթի մասին պատառիկներ են մնացել, որոնք կասկածի տեղիք են տալիս՝ արդյոք մե՞րն են, թե՞ ոչ: Հույս ունեմ, որ մեր կառավարությունը կսթափվի եւ այս հարցին կմոտենա ավելի լրջորեն, որպեսզի մենք արտաքին քաղաքականության մեջ լուրջ բաժին ունենանք մշակույթին վերբերող, որտեղ նշանակալից աշխատանք կտարվի՝ այս ճակատում լավ բանակ ունենալու համար»:

Ինչ վերաբերում է այլ ծրագրերին եւ բեմադրություններին՝ Սաթէն նշեց, որ առջեւում անդրադարձ կլինի հայկական մշակույթի մի շարք այլ նշանակալի ստեղծագործություններին եւ հեղինակներին.

«Որպես թատերական աշխարհի ներկայացուցիչներ՝ ես եւ իմ ամուսինն այն «զինվորներից ենք», որոնք չեն դադարել ու վստահաբար կարող եմ ասել, որ չեն դադարելու աշխատել մեր մշակույթը հանրահռչակելու ուղղությամբ: Ապագայի համար այլ ծրագրեր եւս ունենք: Նախատեսում ենք Փարաջանովի եւ Սայաթ Նովայի ստեղծագործություններին անդրադառնալ: Երկու տարի հետո Փարաջանովի 100-ամյակն է, եւ մենք արդեն սկսել ենք այդ ուղղությամբ մտածել: Մի բան էլ կա, որն ինձ «հանգիստ չի տալիս». խոսքը Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մասին է եւ, հատկապես, մեր միջանադարյան մշակույթի՝ շարականներ, հոգեւոր երաժշտություն եւ այլն, որոնց եւս անդրադարձ կլինի: Մյուս մեծ աշխատանքը Արթուր Ադամովի (Հարություն Ադամյան՝ Աբսուրդի դրամայի հիմնադիրներից մեկը) թատրոնին ու դրամատուրգիային նվիրված միջոցառումների շարքն է, որը հուսով եմ՝ կանենք Հայաստանի հետ համատեղ՝ 2022 թ-ին: Ես հույս ունեմ, որ մեր կատարած աշխատանքը կտա իր պտուղները եւ մի օր Ադամովը կընդգրկվի հայաստանյան բուհական ծրագրերի մեջ։ Դա ամենաքիչն է, որ մենք պետք է անենք՝ արժանին մատուցելու համար այս մեծ հայ-ֆրանսիացուն, ով ոչ միայն ֆրանսիական, այլեւ համաշխարհային դրամատուրգիայի մեջ ունի իր հաստատուն ու պատվավոր տեղը։

Նաեւ սույն թվականի նոյեմբերին Ֆրանսիայում կկայանա մեր նոր բեմադրությունը՝ նվիրված 44 օրյա արցախյան պատերազմին։ Ներկայացման վերնագիրն է՝ «Ես զինվո՛ր եմ կրում»։ Հուսամ՝ մի օր էլ այս ներկայացմամբ կկարողանանք գալ Հայաստան»։

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters