Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստանձնել են ոչ հայանպա՞ստ հանձնառություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Թուրքիան շարունակում է համարվել թշնամի պետություն, ասել է. «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Իսկ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր. «Այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական բանակի հետ, որը գնալով միաձուլվում է»:

Բնականաբար, երկու պաշտոնատար անձանց հակադիր մոտեցումների առկայությունն առաջացնում են մի շարք տրամաբանված հարցադրումներ եւ հիմնավոր կասկածներ:

Եթե, ինչպես պաշտպանության նախարարն է բանաձեւում, մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական միաձուլված բանակի հետ, որ Արցախյան վերջին պատերազմում հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ եւ անհետ կորածներ պատճառելով, գրավել է Արցախի մեծագույն մասը, ավերել տնտեսությունը եւ պատմամշակութային հարստությունը, տեղահանել խաղաղ բնակչությանը, ապա ինչպե՞ս կարելի է նման կարծիք ձեւակերպել։ 

Եթե մենք գործ ունենք տարածաշրջանում թուրքական ծավալապաշտական ծրագրի իրականացման առանցքային գործիքակազմի, օրնիբուն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը սպառնացող թուրք-ադրբեջանական միաձույլ բանակի հետ, ուրեմն, ի՞նչպես կարելի է բարբառել Թուրքիայի նկատմամբ մեր մոտեցումներում «շտկումներ մտցնելու» մասին:

Եթե Հայաստանի գործող իշխանությունները, սովորության համաձայն, ժողովրդի անունից, բայց ժողովրդի թիկունքում, գաղտագողի, տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակմամբ շահագրգիռ գլխավոր շահառուների առջեւ ստանձնել են ոչ հայանպաստ հանձնառություններ եւ պարտավորություններ, ապա թող կոնկրետ ու բացահայտ ներկայացնեն հայ ժողովրդին, որպեսզի համայն հայությունը՝ Հայաստանից մինչեւ Սփյուռք, տեղեկանա, գիտակցի եւ հետագա քայլերի առնչությամբ կայացնի իր սեփական որոշումը:

Ակնհայտ է, որ ապրիլի 24-ից 28 օր առաջ Հայաստանի Հանրապետության անվտանգության հայեցակարգի իրականացման գործառույթի գլխավոր պաշտոնյայի նման հայտարարությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի տապալման հետամուտ եւ պահանջատիրական պայքարին հակադրվող ուժերի ջրաղացին ջուր հասցնելու խնդիրն է լուծում:

Իմանալով տվյալ պաշտոնյայի քաղաքական - գաղափարական հայացքներն ու համոզմունքները, նաեւ անցյալում նրա գործունեության շրջանակը, շատ ավելին ենք հասկանում։ 

Բայց եւ այնպես, եթե նա արտահայտում է գործող իշխանության պաշտոնական դիրքորոշումը, ապա թող իշխող վարչախումբը, առանց ավելորդ աճպարարությունների, անհապաղ հստակ, ամբողջական եւ հոդաբաշխ պարզաբանում տա:

Հայկական ժողովրդային շարժում 
Կենտրոնական խորհրուրդ (վերակազմյալ)

3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են