Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի ԿԳՄՍ նախարարությունը կոչ է արել կանխել Ադրբեջանի կողմից մշակութային նոր ցեղասպանությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը միջազգային կազմակերպություններին կոչ է արել գործադրել բոլոր հնարավոր ջանքերը և գործնական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի հանրապետության նախագահի հրահանգով՝ Արցախում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ: 

«Դեռևս խորհրդային տարիներից Ադրբեջանի իշխանությունների պետական քաղաքականության առանցքային մաս էր դարձել հայկական հուշարձանների մի կողմից անխնա ոչնչացումը, իսկ մյուս կողմից՝ յուրացումը: Առկա են բազմաթիվ փաստեր առ այն, թե ինչպես են անխնա ոչնչացման ենթարկվել հատկապես հայերեն արձանագրություններով հուշարձանները՝ եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, որոնք ակնհայտորեն մատնանշում են հայ ժողովրդին պատկանելությունը:

Ներկա ժամանակներում Ադրբեջանում հայատյացության խորապատկերի վրա այդ երկրի նախագահի կողմից նոր որակ ու ընթացք է տրվել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը: Ընդամենը ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարցազրույցները միջազգային լրատվամիջոցներին՝ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության պատահականության և օրեր առաջ կատարած հայկական հուշարձաններից հայատառ գրությունների ոչնչացման մասին հրահանգը վերստին փաստում են, որ համամարդկային արժեքներից խոսող Ադրբեջանի նախագահը շարունակում է մի կողմից մոլորության մեջ դնել միջազգային հանրությանը՝ փորձելով ներկայանալ որպես «քաղաքակիրթ» երկրի ղեկավար, իսկ մյուս կողմից՝ տարվող իրական քաղաքականությունը ակնհայտորեն փաստում է, որ այդ երկիրը շարունակում է մնալ որպես համամարդկային քաղաքակրթության թշնամի:

Այլևս ակնհայտ իրողություն է, որ առավել վտանգված է մեր պատմամշակութային ժառանգության հետագա գոյությունը ստեղծված քաղաքական իրավիճակում: Նման վերաբերմունքը ավելի է խորացնում հակամարտությունը՝ ի չիք դարձնելով խաղաղ ճանապարհով այն հանգուցալուծելու միջնորդ երկրների ջանքերը:

Կոչ ենք հղում համամարդկային քաղաքակրթության ճակատագրով մտահոգ միջազգային բոլոր կազմակերպություններին՝ հնարավոր բոլոր ջանքերը գործադրել և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հանրապետության նախագահի մակարդակով հրահանգված Արցախի տարածքում մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ»,-նշված է  նախարարության  կոչում:

Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը Սուրբ Գրիգոր Լուսավորչի Գյուտ նշխարաց տոնի առթիվ պատարագներ կմատուցվեն Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները «Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԽորեն Բայրամյանը կարիերան կշարունակի Եկատերինբուրգի «Ուրալում»․ պաշտոնական Հակամարտության սկսվելուց ի վեր առաջին նավը պաշտոնական երթուղով հատել է Հորմուզը Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Երևան-Արմավիր ավտոճանապարհին բшխվել են «Զիլ»-ն ու «Toyota Camry»-ն Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր Շիրակի մարզում տեղացել է հավկիթի մեծության կարկուտ. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը «Կին լինելը դժվար բան է». Նազենի Հովհաննիսյան Մոսկվայի ուղղությամբ խոցված ԱԹՍ-ների թիվը կտրուկ աճել է Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Բաքվում ձերբակալված ութ ռուսաստանցիներ դատապարտվել են ազատազրկման Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Իրանի ԱԳ նախարարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Ընտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա Կոստանյան