Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ար­ցա­խում ներ­հա­մա­կար­գա­յին կա­զուս­ներ են նկատ­վում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի ուժային կառույցներում հետաքրքիր զարգացումներ են
նկատվում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, գլխավոր դատախազի պաշտոնում Գուրգեն Ներսիսյանի նշանակումը խառնել է ինչպես Արցախի ուժային կառույցների ղեկավարների, այնպես էլ Արայիկ Հարությունյանի հաշվարկները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարությունյանի նախաձեռնությամբ
պաշտոնից ազատման դիմում գրեց Հարությունյանի մերձավորներից Մհեր Աղաջանյանը, որը գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի հունիսին՝ Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելուց հետո։

Հավելենք, որ Գուրգեն Ներսիսյանը ևս
դատախազական համայնքից էր, ով, սակայն, Հարությունյանի պաշտոնավարման օրոք հանդես էր գալիս բավականին կոշտ գնահատականներով, իսկ ավելի ուշ, սկզբունքային անհամաձայնություններ ունենալով իշխանությունների հետ, ազատվել էր պաշտոնից և իրավապաշտպան գործունեությամբ էր զբաղվում։ Նրան գլխավոր դատախազ նշանակելով՝ Հարությունյանը նպատակ ուներ լռեցնել իր երբեմնի ընդդիմախոսներից մեկին, ինչպես արել էր այլ ընդդիմադիր դեմքերի պարագայում, սակայն Ներսիսյանը Հարությունյանի ու իշխանության կոկորդում ոսկոր է դարձել։ Վերջին մեկ ամսում գլխավոր դատախազության նախաձեռնությամբ այնպիսի քրեական գործեր են հարուցվել և համապատասխան իրավական ընթացակարգեր են ընթանում, որոնք առնչվում են ինչպես հենց Արայիկ Հարությունյանին, այնպես էլ նրա մերձավոր շրջապատին։

Թերթի տեղեկություններով, ներքին գործերի նախարարը, ԱԱԾ տնօրենն արդեն իսկ ահազանգել են Հարությունյանին, որ իշխանության ներսում անթույլատրելի գծեր են հատվում, և որ գլխավոր դատախազն իրականում իրենց դեմ խոշոր իրավական գործընթաց է ծավալում։ Սակայն Հարությունյանը դեռևս զերծ է մնում կտրուկ քայլեր ձեռնարկելուց՝ գիտակցելով, որ դա կարող է երկրի ներսում նոր ցնցում առաջացնել։
Ամեն դեպքում գլխավոր դատախազի գործողություններն արցախցիների շրջանում որոշակի հույսեր են արթնացրել, և մարդիկ մտածում են, որ հնարավոր կլինի իրավական պատասխանատվության կանչել անձանց, ովքեր ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից առաջ աչքի են ընկել ապօրինություններով։

Ի դեպ, Արցախում տեղի ունեցող գործընթացը սկսել է մտահոգել նաև ՀՀ իշխանություններին, որովհետև, պատճառահետևանքային կապի առումով, այդ գործերը
շոշափում են նաև ՀՀ վարչապետի, իշխանությունների գործողությունները, սակայն նրանք դեռևս Հայաստանի ներսում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով են կլանված և Արցախի իրադարձություններին դիտորդի կարգավիճակով են հետևում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին