Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նրա ծնունդով մեր տանը տիրում է ավելի տաքուկ տրամադրություն. ծնվել է Նարինե Պետրոսյանի երրորդ դուստրը

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Նարինե Պետրոսյանի ընտանիքում արդեն 15 օր է, ինչ ապրում է նրանց երրորդ երջանկությունը. Ճիշտ կես ամիս առաջ ծնվել է նրա երրորդ դուստրը՝ Ադելը, ով իր հետ ձմռան այս ցուրտ եղանակին անասելի ջերմացրել է դերասանուհու ընտանիքը:

Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ. «Մեր տան ամենագլխավոր փոփոխությունը մեկ հոգով ավելանալն է,- նկատեց դերասանուհին ու շարունակեց, - Որպես բազմազավակ ծնողներ՝ զգացողությունների մասին առանձնապես չեմ կարող խոսել, միայն կասեմ, որ կարծես թե կյանքի նոր էտապ  է սկսվել մեր փոքրիկի հետ, նրա ծնունդով մեր տանը տիրում է նրբության, ավելի տաքուկ տրամադրություն: Մեր Ադելի ծնունդով մի տեսակ ձմեռն էլ է ջերմացել. Ընդհանրապես ես տարվա այս եղանակը չեմ սիրում, ուստի ինձ համար ուրախալի է, որ նա հենց այս եղանակին է ծնվել, քանի որ իմ չսիրված եղանակին ես միշտ կունենամ իմ տաքուկ անկյունը»:

Արդեն 3 երեխայի մայր Նարինեն նկատեց նաեւ. «Իհարկե, առաջնեկի ծնունդի ժամանակ մոր համար ամեն բան նոր է, անսովոր, բայց ամեն երեխայի ծնունդով նոր զգացողություններ ես ունենում, նրանց ամեն ծնունդը նոր տոն է դառնում, բացի այդ, որպես մայր, տարիքի հետ ուրիշ, ավելի հասուն կերպով ես ընկալում եւ վերաբերվում: Օրինակ իմ առաջնեկը ինձ համար շատ հեշտ մեծացավ, որովհետեւ այն ժամանակ նույն տարիքից ելնելով  շատ թեթեւ էի նայում ամեն բանի, բայց հիմա մի տեսակ թե պատասխանատվությունն է մեծանում, թե հասկանում ես, որ երեխայի համով շրջանը շուտ է ավարտվում  եւ պետք է հասցնես վայելել…Մի խոսքով հասուն տարիքում երեխա ունենալն էլ իր առավելությունն ունի»:

Նարինե Պետրոսյանը երեխաների խնամքի հարցում դեռեւս ինքնուրույն է գլուխ հանում. «Ճիշտ է երեք երեխաների հետ այնքան էլ հեշտ չէ, բայց փորձում եմ դեռեւս ինքնուրույն գլուխ բերել: Ուզում եմ մեկ, երկու ամիս վերականգնվել, քանի որ կեսարյան հատումով եմ երեխա ունեցել, բայց հետո կդիմեմ դայակի, ով ինձ օգնել է նաեւ առաջին երկու երեխաներիս հարցում»,- նշեց նա:

Ի դեպ, նորաթուխ մայրիկը պատմեց, որ փոքրիկի անվան հարցում բավականին «տանջվել» են. «Մի քանի անուն էինք մտածում, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում կողմնորոշվել, անգամ, երբ ծնվել էր, դեռ հիվանդանոցում նայում էի դեմքին ու տարբեր անուններ տալիս՝ ցանկանալով իր ռեակցիան տեսնել, արդյունքում որոշեցինք պահպանել մեր «Ա» տառերի շարունակությունն ու ընտրեցինք Ադել անունը»,- պատմեց Նարինեն:

Հետաքրքրվելով, թե ընտանիքի նոր անդամի գալուստը ինչպե՞ս ընդունեցին դերասանուհու դստրերը՝ Անին եւ Աելիտան, Նարինե Պետրոսյանը պատմեց.

«Պատկերացրեք, որ իրենք շատ երկար ժամանակ էին սպասում փոքրիկ քույրիկին: Մինչ Ադելի ծնունդը ես ու ամուսինս շատ էինք խոսում մեր աղջիկների հետ, որպեսզի ոչ մի խնդիր չունենանք: Կարծում եմ, այդ բարիերը մենք չունեցանք, որովհետեւ նրանք արդեն մեծ են, փորձում եմ շատ հասուն կերպով մոտենալ, անգամ Աելիտան, ով գրեթե 5 տարեկան է, շատ խնամքով է վերաբերվում քույրիկին, ուզում է անընդհատ գրկել, սիրել»:

Հետաքրքրվելով, թե արդեն փորձառու մայրիկը կցանկանա՞ ապագայում կրկին մայրանալ, Նարինեն ծիծաղելով նկատեց. «Բացի ինձնից, բոլորը այդ մասին մտածում են, թող բոլորը գան ինձ օգնեն, գուցե այդ ժամանակ մտածեմ այդ մասին: Իհարկե, ամուսինսն յուրաքանչյուր հայ տղամարդու նման մտածում է որդու մասին, բայց մենք շատ երջանիկ ենք նաեւ մեր աղջիկներով: Գուցե հետագայում կրկին մայրանամ, դա մեր որոշելիքը չէ, Աստված առաջ»:

Դերասանուհին նախատեսում է աշխատանքին վերադառնալ փետրվարից: Մեր այն նկատառմանը, թե ինչպե՞ս է կարողանում երեխաներից հետո վերադառնալ իր նախկին կազմվածքին, Նարինե Պետրոսյանը կիսվեց իր տարբերակով. «Պատկերացրեք հիմա էլ ով ինձ տեսնում է, զարմացած ասում են՝ «Ու դու պետք է ասես, որ 3-րդ երեխա՞ն ես ունեցել»: Իրականում ես շատ եմ կարդում հղի կանանց համար համապատասխան գրականություն, հետեւում եմ մարդկանց փորձին, հղիության ընթացքում փորձում եմ նորմայից ավել չգիրանալ, բացի այդ հղիության առաջին 4 ամիսը հաճախում եմ հատուկ խորեգրաֆիկ դասընթացների, ինչը եւս ազդում է կազմվածքը պահպանելու հարցում: Պետք է սիրես ինքդ քեզ, հետեւես եւ ապրես առողջ ապրելակերպով»,- նշեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Իրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՈւկրաինան ՆԱՏՕ–ի անդամ երբեք չի դառնա. Զալուժնի Վաշինգտոնում բռնկված անտառային հրդեհները nչնչացրել են ավելի քան 700 շինություն, 64,000 մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Մի որոշում, որը կարող է փոխել Հայաստանի ապագանԱդրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցությունները կարևոր արդյունքներ են տալիս խաղաղ գործընթացում․ Բայրամով Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»Կիևը ծրագրել էր սպանել Ռուսաստանի նոր տարածաշրջաններից մեկի ղեկավարին. ԱԴԾ Խաղաղությա՞ն կոչ, թե՞ սպառնալիքների շարունակություն. ինչ են հուշում իշխանական հայտարարություններըԿԲ-ն հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Երկրաշարժ՝ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է ՀՀ որոշ հատվածներում Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի«ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ռուս զինվորը կրակել և սպանել է համագյուղացիներին և զինակից ընկերոջըԼեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել Ես հրաժարական չեմ տա և կկանգնեմ իմ տեղում․ Փեզեշքիան Նեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ողբերգական դեպք, Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդ, ում մոտ եղել է 2 նամակՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Ռուս տղամարդը և նրա դեռահաս որդին սպանել են սրճարանի հաճախորդինՀայաստանի Սահմանադրությունից պետք է հանվի այն հոդվածը, որը տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ. Հաջիև ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու մասին որոշման ընդունումը կպահանջի կոնսենսուս. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե Հակոբյան«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Արարատի մարզում` Այգավանի կամրջի մոտ, բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զnh, 1 վիրավnր Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութԻրանը նոր hարվածներ է հասցրել Քուվեյթին Կապիտnւլյանտների ռեժիմն իր հրեշավոր hանցագnրծությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի․ Աբրահամյան «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 4-ին Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքԲժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակներըԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Վթար է․ օգոստոսի 4/5-ին 24 ժամ ջուր չի լինելու Արմավիրի ռեստորաններից մեկի մոտ մեքենայում հրդեհ է բռնկվել